Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Կայքէջի օգտագործման պայմաններ

Հոդված

Խնդրում ենք ուշադրություն դարձնել մեր կայքէջի օգտագործման պայմանններին

Կայքէջի օգտագործման պայմաններ


Սույն համացանցային էջերի բովանդակությունը պաշտպանված է համաձայն գործող օրենսդրության: Այստեղ հրապարակվող տեղեկատվության ճշգրտությունը, արդիականությունը, ամբողջականությունը և մատչելիությունը հանգամանորեն ստուգվում են: Այս էջերի բովանդակությունը մշտապես թարմացվում է: Այսուհանդերձ պետք է ուշադրություն դարձնել հետևյալ սահմանափակումների վրա.


Այլ կայքերի բովանդակությունը


Մենք մանրակրկիտ կերպով ընտրում ենք հղումները, սակայն ազդեցություն չունենք կողմնակի կայքերի բովանդակության կամ ձևավորման վրա, որոնց վրա մենք ուղղակի կամ անուղղակի հղում ենք կատարում: Ուստի մենք պատասխանատվություն չենք կրում և չենք երաշխավորում այն համացանցային էջերի բովանդակության ճշգրտությունը կամ ամբողջականությունը, որոնց հղում ենք անում: Սա վերաբերում է մեր էջերում զետեղված բոլոր հղումներին և այն բոլոր էջերի նյութերին, որոնց վերաբերում են արված հղումները: Բացի այդ, մենք պատասխանատու չենք «Դոյչե Վելլե»-ից (Deutsche Welle) ստացած նորությունների և Գերմանական եղանակային ծառայության եղանակի տեսության ճշգրտության համար:


Սխալների մասին հայտնելը


Խմբագրությունը խնդրում է այս էջերից օգտվողներին հայտնել երրորդ անձանց հակաիրավական կամ սխալ բովանդակությամբ նյութերի մասին, որոնց հղում է արված մեր էջերից: Խնդրում ենք հայտնել նաև այն դեպքերում, երբ մեր էջերի բովանդակությունը սխալ է, ոչ արդիական, ամբողջական և հասկանալի: Խնդրում ենք այդ նպատակով օգտվել մեր հետադարձ կապից:


Հեղինակային իրավունքներ


Այս էջերում զետեղված տեղեկություններն ու ձևավորման տարրերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Արգելվում է վերատպել, բազմացնել, թարգմանել կամ այլ կերպ ամբողջությամբ կամ մասամբ օգտագործել այս էջերում զետեղված նյութերի բովանդակությունը` առանց մեր նախնական հստակ գրավոր համաձայնության:


Սեփական նյութեր


Այս էջերում զետեղված նյութերը, որոնք պարունակում են իրավական նորմեր, պաշտոնական ցուցումներ, խորհուրդներ կամ տեղեկություններ, կազմվել են ամենայն մանրակրկիտությամբ մեր տրամադրության տակ եղած տեղեկությունների հիման վրա: Անճշտությունների դեպքում ուժ ունի միայն իրավասու մարմնի հրապարակած արդիական պաշտոնական տարբերակը: Բոլոր իրավական ցուցումները, խորհուրդները կամ տեղեկությունները ոչ պարտավորեցնող բնույթի են. իրավական խորհրդատվություն չի տրամադրվում:


Անձնական տվյալեր


Այս էջերում անձնական կամ կոմերցիոն տվյալներ (էլեկտրոնային փոստի հասցեներ, անուններ, հասցեներ) մուտքագրելու հնարավորության դեպքում օգտվողը նշում է նման տեղեկությունները բացարձակապես կամավոր հիմքով: Անձնական տվյալները հավաքվում են միայն Ձեր իմացությամբ և համաձայնությամբ:


դեպի էջի սկիզբ