Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Հայաստանում Գերմանական տնտեսական միավորում

Հայաստանում Գերմանական տնտեսական միավորման լոգոտիպը

Հայաստանում Գերմանական տնտեսական միավորման լոգոտիպը, © DWV

Հոդված

Հայաստանում Գերմանական տնտեսական միավորումը (ԳՏՄ) ներկայացնում է հայկական և գերմանական ձեռնարկությունների շահերն այստեղ։  

Հայաստանում Գերմանական տնտեսական միավորումը (ԳՏՄ) հայ-գերմանական առևտրային հարաբերությունների շրջանակում ներկայացնում է հայկական և գերմանական ձեռնարկությունների շահերն այստեղ։  

Այն հիմնադրվել է 2016թ․ ապրիլի 12-ին Երևանում՝ «Հայաստանում գերմանական տնտեսական միություն» սկզբնական անվանմամբ։

Հայաստանում Գերմանիայի տնտեսական միավորումն ունի տնտեսության ամենատարբեր ոլորտները ներկայացնող ավելի քան հարյուր անդամ։ Այն Գերմանիայի Արտաքին առևտրի պալատի և Առևտրաարդյունաբերական պալատի (AHK/IHK) պաշտոնական գործընկերն է և սերտ համագործակցում է Երևանում Գերմանիայի դեսպանության հետ։

ԳՏՄ հայաստանյան գրասենյակի ղեկավարը Մերի Նավասարդյանն է, իսկ չորս անդամից բաղկացած վարչության նախագահը՝ Դանիել Ցուրֆլուհն է։ ԳՏՄ վարչական խորհրդում որպես խորհրդատու ներգրավված են նաև Երևանում Գերմանիայի դեսպանության, Գերմանական Միջազգային համագործակցություն ընկերության և Խնայդրամարկղային բանկերի հիմնադրամի մեկական ներկայացուցիչ։

ԳՏՄ ծառայությունների ոլորտը Հայաստանում ընդգրկում է առավելապես հետևյալը․

  • բիզնես գործընկերների միջնորդում
  • պատվիրակությունների այցերի կազմակերպում
  • շուկայի վերլուծություններ
  • էքսպոների, տեղափոխման և արտահանման հարցերի խորհրդատվություն
  • իրավական, հարկային և մաքսային տեղեկությունների տրամադրում
  • հրատարակություններ, տնտեսական տեղեկատվական ամսագրի  հրապարակում

ԳՏՄ-ն հանդիսանում է Messe Frankfurt ընկերության պաշտոնական ներկայացուցիչը: Այն ներկայացնում է նաև Ավագ փորձագետների ծառայությունը՝
www.ses-bonn.de

ԳՏՄ-ն Հայաստանում Եվրոպական Բիզնես ասոցիացիայի անդամ է։

Հավելյալ տեղեկություններ ԳՏՄ-ի կայքում՝  https://dwv.am/hy/


դեպի էջի սկիզբ