Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

«Դպրոցներ. ապագայի գործընկերներ» (PASCH)

Հոդված

Աշխարհում կան Գերմանիայի հետ սերտ կապեր ունեցող շուրջ 2000 դպրոցներ, որտեղ առանձնահատուկ օժանդակություն է ցուցաբերվում գերմաներենի դասավանդմանը․
 

Գերմանիայի հետ ամուր կապեր ունեցող գործընկեր դպրոցների համաշխարհային ցանց

2008թ. փետրվարին Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտգործնախարարությունը կյանքի կոչեց «Դպրոցներ. ապագայի գործընկերներ» (PASCH) նախաձեռնությունը: 

Միջդպրոցական գործընկերության այս նախաձեռնությունը համակարգում է ԳԴՀ արտգործնախարարությունը և այն իրագործում Արտասահմանյան դպրոցների կենտրոնակայանի (ZfA), Գյոթեի անվան ինստիտուտի (GI), Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) և ԳԴՀ երկրամասերի մշակույթի և կրթության նախարարների խորհրդի (Kultusministerkonferenz) Մանկավարժական փոխանակման ծառայության (PAD)  հետ միասին:

 Արտերկրում գործող գերմանական դպրոցների և գործընկեր երկրների կրթական համակարգերում գործող և «Գերմաներենի դիպլոմ» տրամադրող, կամ որակյալ և խորացված գերմաներենի ուսուցում կազմակերպող դպրոցների միջև ստեղծված  ցանցը գնալով ընդլայնվում և զարգանում է: Մենք ցանկանում ենք աշխույժ, տևական կապ հաստատել Գերմանիայի հետ և դպրոցներին, նրանց մանկավարժներին և աշակերտներին  ոգևորել միմյանց հետ առավել սերտորեն շփվելու և համագործակցելու: Այդ պատճառով նախաձեռնությունը դպրոցներին աջակցություն է ցուցաբերում միջոցառումների բազմատեսակ առաջարկներով:

www.pasch.net
 

Հայաստանի PASCH-դպրոցները

PASCH դպրոցի աշակերտուհիներ
PASCH դպրոցի աշակերտուհիներ © T.B.

PASCH-նախաձեռնության շրջանակում համագործակցություն է ծավալվում ինը հայկական դպրոցների հետ. 

  1. Երևանի թիվ 60 հիմնական դպրոց (DSD-I դպրոց)
  2. Երևանի պետական հումանիտար քոլեջ (DSD-I-Pro դպրոց, DSD-II-դպրոց)
  3. Երևանի թիվ 119 ավագ դպրոց (DSD-II դպրոց)
  4. Սարդարապատի միջնակարգ դպրոց (DSD-I դպրոց)
  5. Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոց (գերմաներենի խորացված ուսուցում, Գյոթե Ինստիտուտի աջակցային ծրագիր)
  6. Այբ կրթահամալիր (գերմաներենի խորացված ուսուցում, Գյոթե Ինստիտուտի աջակցային ծրագիր)
  7. Ե․Չարենցի անվ․ թիվ 25 դպրոց Գյումրիում (գերմաներենի խորացված ուսուցում, Գյոթե Ինստիտուտի աջակցային ծրագիր)
  8. Գյումրու «Ֆոտոն» գիմնազիա (DSD-I դպրոց, DSD-II դպրոց)
  9. Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոց (DSD-I-Pro դպրոց)


2012թ. փետրվարի 14-ին ԳԴՀ դեսպանի և ՀՀ կրթության նախարարի կողմից ստորագրված Փոխըմբռնման հուշագրով պայմանավորվածություն է ձեռք բերվել Երևանի վերոնշյալ դպրոցներում գերմաներենի խորացված ուսուցման շուրջ:
 Այս առավել սերտ համագործակցության շնորհիվ Երևանի թիվ 60 դպրոցի երրորդից մինչև իններորդ դասարանների աշակերտները հնարավորություն կունենան մասնակցել գերմաներենի խորացված պարապմունքների: Թիվ 119 ավագ դպրոցի և Երևանի պետական հումանիտար քոլեջի աշակերտների համար 10 - 12-րդ դասարաններում, ինչպես նաև քոլեջի 13-րդ դասարանում նախատեսված է գերմաներենի խորացված ուսուցում, որը աշակերտներին թույլ կտա հանձնել DSD-2 գերմաներենի դիպլոմի քննություն: Քննությունը հաջողությամբ հանձնած աշակերտներն առանց հավելյալ լեզվական քննության կարող են ուսանել Գերմանիայի համալսարաններում:
 

դեպի էջի սկիզբ