Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
Գյոթե կենտրոնը Երևանում

Գյոթե կենտրոն, © Գյոթե կենտրոն
Դեկտեմբերի 16-ին Երևանում՝ Մհեր Մկրտչյան փ․ 1 հասցեում կբացվի Գյոթե կենտրոնը, որը կմիավորի Հայաստանում արդեն գործող Գերմաներենի ուսուցման կենտրոնը, Գերմանական ընթերցասրահը, գերմաներենի կրթական փոխգործակցության հարցերով պատասխանատուի և մշակութային համագործակցության ներկայացուցչի գրասենյակները։
Կենտրոնի ղեկավարն է տիկին Նաթիա Միքելաձե-Բախսոլիանին։
Նաթիա Միքելաձե-Բախսոլիանի
Հայաստանում մշակութային հարցերով փորձագետ
Հասցե՝ Երևան 0010, Մհեր Մկրտչյան փ․ 1
Հեռ․՝ +374 60 504711
Էլ․ փոստ՝ natia.mikeladse-bachsoliani@goethe.de
Ընդունելության ժամերը՝ ըստ նախնական պայմանավորվածության
Իրիս Զոննենբուրգ
Դասավանդման փորձագետ Հայաստանում
Հեռ.: +374 60 504710
Էլ․ փոստ՝ Iris.Sonnenburg@goethe.de
Ընդունելության ժամերը՝ ըստ նախնական պայմանավորվածության
Գերմանական ընթերցասրահ Երեւանում / Գյոթե-ինստիտուտի գործընկեր
Գերմանական ընթերցասրահն առաջարկում է ժամանակակից գերմանալեզու տեղեկատվություն փիլիսոփայության ու հոգեբանության, տնտեսության ու կառավարման, իրավունքի, պատմության ու աշխարհագրության, լեզվի ու գրականության, արվեստի, ճարտարապետության ու դիզայնի մասին: Չկա հատուկ տեխնիկական ու բնագիտական գրականություն:
Ընթերցասրահի ֆոնդն ընդգրկում է շուրջ 5.000 անուն գրականություն, այդ թվում՝ գրքեր, տեսա- ու ձայնասկավառակներ, ֆիլմեր: Տրամադրվում են նաեւ ժամանակակից թերթեր ու ամսագրեր, օրինակ՝ Geo, Spiegel, Wirtschaftswoche, Stern, Frankfurter Allgemeine Zeitung, Spielen und Lernen եւ այլն:
Այստեղ կազմակերպվում են նաեւ ֆիլմերի ցուցադրություններ, ընթերցումներ ու սեմինարներ: Բոլոր նրանք, ում հետաքրքրում են Գերմանիան ու գերմանալեզու գրականությունը, կարող են այցելել Գերմանական ընթերցասրահ:
Քրիստինա Գևորգյան
Ընթերցասրահի տնօրեն
Հասցե՝ Գերմանական ընթերցասրահ
Երևան 0010, Մհեր Մկրտչյան փ․ 1
Հեռ.՝ +374 060 54 22 10
Էլ. փոստ՝ lesesaal@slz-eriwan.am
Երևանում Գերմաներենի ուսուցման կենտրոն
«Կյանքը կարճ է գերմաներեն սովորելու համար»,-ասել է Օսկար Ուայլդը: Բայց նա սխալվում է: Գերմաներեն սովորել ցանկացողների համար իր դռներն է բացել Գերմանիայի Գյոթե-ինստիտուտի գործընկեր Լեզվի ուսուցման կենտրոնը: Սովորեք գերմաներեն այստեղ:
Կենտրոնի ղեկավար՝
Նելլի Սողոմոնյան
Հասցե՝ Երևան 0010, Մհեր Մկրտչյան փ․ 1
Էլ.փոստ. info@slz-eriwan.am
Մանրամասն տեղեկությունների համար այցելեք ստորև նշված կայքեր.