Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
Հայաստանի PASCH-դպրոցները
Հայաստանի Հանրապետությունում PASCH-նախաձեռնության շրջանակում համագործակցություն է ծավալվում ութ հայկական դպրոցների հետ՝ Երևանում, Սարդարապատում, Ճամբարակում։
PASCH-նախաձեռնության շրջանակում համագործակցություն է ծավալվում ինը հայկական դպրոցների հետ.
- Երևանի թիվ 60 հիմնական դպրոց (DSD-I դպրոց)
- Երևանի պետական հումանիտար քոլեջ (DSD-I-Pro դպրոց, DSD-II-դպրոց)
- Երևանի թիվ 119 ավագ դպրոց (DSD-II դպրոց)
- Սարդարապատի միջնակարգ դպրոց (DSD-I դպրոց)
- Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոց (գերմաներենի խորացված ուսուցում, Գյոթե Ինստիտուտի աջակցային ծրագիր)
- Այբ կրթահամալիր (գերմաներենի խորացված ուսուցում, Գյոթե Ինստիտուտի աջակցային ծրագիր)
- Ե․Չարենցի անվ․ թիվ 25 դպրոց Գյումրիում (գերմաներենի խորացված ուսուցում, Գյոթե Ինստիտուտի աջակցային ծրագիր)
- Գյումրու «Ֆոտոն» գիմնազիա (DSD-I դպրոց, DSD-II դպրոց)
- Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոց (DSD-I-Pro դպրոց)
Թեկնածու դպրոց
Երևանի թիվ 98 հիմնական դպրոց
2012թ. փետրվարի 14-ին ԳԴՀ դեսպանի և ՀՀ կրթության նախարարի կողմից ստորագրված Փոխըմբռնման հուշագրով պայմանավորվածություն է ձեռք բերվել Երևանի վերոնշյալ դպրոցներում գերմաներենի խորացված ուսուցման շուրջ:
Այս առավել սերտ համագործակցության շնորհիվ Երևանի թիվ 60 դպրոցի երրորդից մինչև իններորդ դասարանների աշակերտները հնարավորություն կունենան մասնակցել գերմաներենի խորացված պարապմունքների: Թիվ 119 ավագ դպրոցի և Երևանի պետական հումանիտար քոլեջի աշակերտների համար 10 - 12-րդ դասարաններում, ինչպես նաև քոլեջի 13-րդ դասարանում նախատեսված է գերմաներենի խորացված ուսուցում, որը աշակերտներին թույլ կտա հանձնել DSD-2 գերմաներենի դիպլոմի քննություն: Քննությունը հաջողությամբ հանձնած աշակերտներն առանց հավելյալ լեզվական քննության կարող են ուսանել Գերմանիայի համալսարաններում: