Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն (ԳԱՓԾ/DAAD)

Հոդված


Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության լոգոն (© DAAD)
DAAD© DAAD

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը ուսանողների և գիտնականների միջազգային փոխանակման խոշորագույն կազմակերպությունն է աշխարհում: Իր հիմնադրումից՝ 1925թ. ի վեր DAAD-ն աջակցել է 2 միլիոնից ավելի համալսարանականների ինչպես Գերմանիայում, այնպես էլ արտերկրում: Կրթաթոշակների և համագործակցային ծրագրերի միջոցով տարեկան խրախուսվում է ավելի քան 100.000 ուսանող, հետազոտող և գիտնական, որոնց կեսից ավելին՝ արտերկրից:

Հայաստանյան բուհերում DAAD-ն ներկայացված է երկու գերմանացի դասախոսով: DAAD-ն միակ կրթաթոշակային կազմակերպությունն է Հայաստանում, որը խրախուսում է բոլոր բնագավառների ուսանողներին և գիտնականներին: Առաջին անգամ հայ ուսանողները կրթաթոշակներ են ստացել 1990թ., այս ընթացքում DAAD-ի կրթաթոշակներից օգտվել է ավելի քան 2500 հայ ուսանող և գիտնական:

DAAD-ն անվճար առցանց տեղեկություններ է տրամադրում Գերմանիայում ուսանելուն և գիտական հետազոտություն իրականացնելուն առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ:

Թբիլիսիում գտնվող Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) նոր տարածաշրջանային մասնաճյուղը կհամակարգի նաև կազմակերպության բոլոր ծրագրերը Հայաստանում:

Գերմանիայում ուսանելու և գիտահետազոտական աշխատանք իրականացնելու վերաբերյալ տեղեկություններ կարող եք քաղել մասնաճյուղի կայքից. www.daad-georgia.org/hy/

Այստեղ կգտնեք DAAD-ի՝ Հայաստանի հետ բուհական փոխանակման բոլոր ծրագրերը: Կարող եք նաև հարցում անել էլ. նամակով՝ info@daad-georgia.org կամ հեռաձայնել +995 32 2 920 926 համարով (երկուշաբթի և հինգշաբթի՝ ժամը 14.00-18.00 և չորեքշաբթի՝ ժամը 10.00-13.00):


դեպի էջի սկիզբ