Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Ալեքսանդր ֆոն Հումբոլդտ Հիմնադրամ

Ալեքսանդր ֆոն Հումբոլդտ Հիմնադրամ

Ալեքսանդր ֆոն Հումբոլդտ Հիմնադրամ, © Alexander von Humboldt Stiftung

Հոդված

Ալեքսանդր ֆոն Հումբոլդտ Հիմնադրամը խրախուսում է գիտական գործընկերություններ արտասահմանյան և գերմանական լավագույն հետազոտողների միջև:

Ալեքսանդր ֆոն Հումբոլդտ Հիմնադրամը խրախուսում է գիտական գործընկերություններ արտասահմանյան և գերմանական լավագույն հետազոտողների միջև: Եթե Դուք գիտությունների թեկնածու եք, երիտասարդ եք և Ձեր գիտական կարիերայի առաջին քայլերն եք կատարում, կամ էլ եթե արդեն կայացած փորձառու գիտնական եք կամ նույնիսկ Ձեր մասնագիտության բնագավառում աշխարհի լավագույն գիտնականներից եք, բազմաթիվ հետազոտական կրթաթոշակները և մրցանակները հնարավորություն են ստեղծում մասնակցել Ձեր կարիերային հարմար խրախուսման ծրագրերի:

Նոր Գեորգ Ֆոսթերի հետազոտական մրցանակով Հումբոլդտ Հիմնադրամն այս տարի ցանկանում է խրախուսել բոլոր մասնագիտությունների տեր առաջատար անձնավորություններին զարգացող երկրներից: Նրանք պետք է իրենց նախկին հետազոտություններով միջազգային ասպարեզում տեսանելի լինեն և որպես հիմնական ուղղություն զբաղվեն զարգացման քաղաքականության հարցադրումներով: Հեղինակավոր Հումբոլդտ Հիմնադրամի բոլոր կրթաթոշակային ծրագրերի մասին մանրամասն տեղեկություններ գերմաներեն և անգլերեն լեզուներով կարող եք գտնել հետևյալ հղումով. www.humboldt-foundation.de


դեպի էջի սկիզբ