Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
Գերմանիան և Հայաստանը
Համագործակցություն զարգացման քաղաքականության ոլորտում
Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ)), օժանդակում է զարգացող, անցումային և կայացած արդյունաբերություն ունեցող երկրների ժողովրդին և հասարակությանը սեփական ապագան ստեղծելու և կյանքի պայմանները բարելավելու գործում:
GIZ-ը հիմնադրվել է 2011 թ. հունվարի 1-ին: Այն մեկ հարկի տակ է միավորել Գերմանիայի զարգացման ծառայություններ ընկերության (Deutscher Entwicklungsdienst (DED) GmbH), Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (Deutsche Gesellschaft für Technische Zusammenarbeit (GTZ) GmbH) և Կարողությունների զարգացման գերմանական միջազգային կազմակերպության (Inwent) բազմամյա փորձը: Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը ԳԴՀ դաշնային գործակալություն է: Այն սատարում է Գերմանիայի կառավարությանը՝ կայուն զարգացմանն ուղղված միջազգային գործակցության շրջանակում սահմանած նպատակներին հասնելու հարցում: Այն նաև ընդգրկված է համաշխարհային կրթական գործունեության մեջ:
Հայաստանում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակ.
Հասցե՝ Երևան 0010, Հանրապետության փ․ 59
Հեռ.՝ (+374-10) 510060
Գրասենյակի ղեկավար՝
Մադլեն Ռաուշենբերգեր
Էլ. փոստ՝ giz-armenia@giz.de
Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ հղումով (անգլերեն).
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) Հայաստանում
Վերականգնման վարկերի բանկը (KfW) Հայաստանի և Գերմանիայի միջև զարգացմանն ուղղված քաղաքականության շուրջ համագործակցության ոլորտը սպասարկող ֆինանսական հաստատությունն է:
Վերականգնման վարկերի բանկի՝ Թբիլիսիում գտնվող գրասենյակն իրավասու է նաև Հայաստանի համար, սակայն KfW բանկը Երևանում նույնպես իր գրասենյակն ու ներկայացուցիչներն ունի։
Վերականգնման վարկերի բանկի երևանյան գրասենյակի հասցեն՝
Երևան 0010, Հանրապետության փ․ 59
Հեռ.՝ +374 10 510069
էլ․ փոստ՝ kfw.eriwan@kfw.de
Կովկասում տարածաշրջանային գրասենյակի ղեկավար՝
Բիրգիթ Հոլդերիդ-Կրես
Հասցե՝ Վրաստան, Թբիլիսի 0103, Ելենե Ախվլեդիանի Ագմարթի 4
Հեռ.՝ (+995 32) 2550314
Ֆաքս՝ (+995 32) 550319
Էլ. փոստ՝ kfw.tbilisi@kfw.de
Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջազգային ծրագրերը․ Հայաստան
Միջազգային միգրացիայի և զարգացման կենտրոնը (CIM) Գերմանիայի կողմից վարվող զարգացման քաղաքականության ոլորտում կադրեր միջնորդող հաստատություն է:
CIM-ը մասնագետների և ղեկավար-կազմակերպիչների է միջնորդում Ասիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, ինչպես նաև արևելյան և հարավային Եվրոպայում աշխատելու համար:
Հյուրընկալ երկրի գործընկերներն իրազեկ և ինքնուրույն գործատուներ են հանրային ծառայության, մասնավոր տնտեսության, քաղաքացիական հասարակության ոլորտներից: Այս գործընկերների համար գերմանական աշխատաշուկայում մասնագետներ են փնտրվում և Եվրամիության երկրներից, և նաև գործընկեր երկրներից փորձագետներ, ովքեր Գերմանիայում կրթություն են ստացել և ցանկանում են վերադառնալ հայրենիք:
Հայաստանում CIM-մասնագետների միջնորդ և սպասարկող կազմակերպությունը Գերմանական Միջազգային համագործակցության ընկերությունն է (GIZ):
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ կայքում (անգլերեն).
Արդեն շուրջ 20 տարուց ի վեր Խնայդրամարկղային բանկերի հիմնադրամը (Savings Banks Foundation for international Cooperation (SBFIC)) զարգացող և անցումային երկրներում ներկայացնում և հասանելի է դարձնում գերմանական խնայդրամարկղային բանկերի փորձը: Հիմնադրամն աջակցում է այն ֆինանսական հաստատություններին, որոնք տեղական, տարածաշրջանային կամ ազգային մակարդակում խրախուսում են տնտեսական և սոցիալական շարունակական զարգացումը՝ առաջարկելով առկա պահանջարկին համապատասխանող բանկային ծառայություններ:
Հայաստանում ծրագրերի թիմի ղեկավար՝
Էրիկ Բյոթխեր
Էլ. փոստ՝ Eric.Boettcher@Sparkassenstiftung.de
Հայաստանյան գրասենյակի հասցե՝
Երևան 0010, Հանրապետության փ․ 59
Մանրամասն տեղեկություններ կարող եք քաղել հետևյալ հղումով.
Հիմնադրամի ծրագրերը Հայաստանում
Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ) Հայաստանում ներկայացված է առանձին գրասենյակով: Հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգողն է Նելլի Թումասյանը:
Հասցե՝ Զաքյան փ․ 5/1
Հեռ.՝ (+374 10) 56 52 35
Էլ. փոստ՝ armenien@irz-post.de
Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը Հայաստանում (անգլ.)
Գերմանական տնտեսական միավորումը SES՝ Ավագ փորձագետների ծառայության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ SES-ը թոշակի անցած մասնագետներից և մասնագիտական դադարի մեջ գտնվող փորձագետներից (Weltdienst 30+) բաղկացած կազմակերպություն է, որը հնարավոր է դարձնում փորձագետների գիտելիքի և փորձի փոխանցումը արտասահմանում և Գերմանիայում։ Գերմանական տնտեսական միավորումն աջակցում է հայկական ընկերություններին ծրագրին դիմելու և փորձագետներին Հայաստան հրավիրելու հարցում։
«Ավագ փորձագետների ծառայության» հայաստանյան ներկայացուցիչ՝
Շուշաննա Թադևոսյան
Էլ․ փոստ՝ shushanna.tadevosyan@dwv.am
Գերմանական տնտեսական միավորում
Հասցե՝ Սայաթ-Նովա 19, Երևան
Մանրամասն տեղեկություններ ստորև նշված հղումով (գերմաներեն, անգլերեն).
Ավելի քան 60 տարի «Գերմանական Կարիտաս միությունն» իր «Կարիտաս ինտերնացիոնալ» կառույցով Գերմանիայի Եպիսկոպոսաց համաժողովի անունից աշխարհով մեկ աջակցում է կարիքի մեջ գնտվող և աղետներից տուժած մարդկանց: Բացի այդ` «Կարիտասը ինտերնացիոնալը» խրախուսում է բնակչության հատկապես ոչ արտոնյալ խմբերի` երեխաների և դեռահասների, տարեցների, հիվանդների և հաշմանդամների սոցիալական զարգացումը:
«Արդյունավետ օգնություն` ինքնօգնությանը». սա է ընտրված ռազմավարությունը: Պատերազմների և բնական աղետների պարագայում սա նշանակում է ոչ միայն անհրաժեշտ ընթացիկ օգնության կազմակերպում, այլև տուժածների ակտիվ ներգրավվում հետևանքների վերացման և վերականգնման գործին: Սոցիալական նախագծերում սա նշանակում է աջակցություն երեխաներին, տարեց և հիվանդ մարդկանց, ինչպես նաև հաշմանդամներին` հասնելու այնպիսի վիճակի, որ իրենք կարողանան հետագայում իրենց ուժերով հոգալ իրենց ապագայի մասին:
Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության գլխամասային գրասենյակը գտնվում է Գյումրիում.
Հասցե՝ Հ. Սարգսյան 8, նրբանցք 3, 3118 Գյումրի, Հայաստան
Հեռ` (+374312) 5 72 01
Ֆաքս` (+374312) 5 78 49
Էլ. փոստ` caritas@cararm.am
Գործադիր տնօրեն՝
Գագիկ Տարասյան
Հայկական Կարիտասի գործունեության մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ կազմակերպության կայքից.
«Կարիտաս ինտերնացիոնալ»-ի գործունեությանը կարող եք ծանոթանալ հետևյալ կայքում (գերմաներեն).