Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
Դեսպանությունում աշխատանքի թափուր տեղերի համար հայտարարված մրցույթների շրջանակում ներկայացվող անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ (“Տվյալների պաշտպանության հիմնարար կարգի մասին” (DSGVO) օրենքի 13-րդ հոդվածի համաձայն)
Տվյալների պաշտպանություն, © colourbox.de
Ուրախ ենք Գերմանիայի դեսպանությունում աշխատելու Ձեր ցանկության համար:
Ի կատարումն տեղեկատվական մեր պարտավորության (DSGVO 13-րդ հոդված)՝ ստորև պարզաբանում ենք, թե ինչպես են օգտագործվում Ձեր անձնական տվյալները, երբ Դուք դրանք տրամադրում եք մեզ աշխատանքի ընդունվելու դիմումի միջոցով:
Պատասխանատու մարմինը և տվյալների պաշտպանության հանձնակատարը
Դիվանագիտական ծառայության մասին օրենքի (GAD) 2-րդ հոդվածի համաձայն Արտաքին գործերի նախարարությունը (կենտրոնակայան) և նրա՝ արտերկրում գործող ներկայացուցչությունները միասին կազմում են մեկ միասնական դաշնային մարմին:
Համաձայն DSGVO 4-րդ հոդվածի 7-րդ կետի՝ անձնական տվյալների օգտագործման պատասխանատուն Արտաքին գործերի նախարարությունն է.
Auswärtiges Amt
Werderscher Markt 1
10117 Berlin
Հեռ.՝ +49 (0)30 18 17-0
Քաղաքացիների սպասարկման բաժին՝ +49 (0)30 18 17-2000
Ֆաքս՝ +49 (0)30 18 17-3402
Քաղաքացիների սպասարկման բաժին. հետադարձ կապի ձևաթուղթ
Արտաքին գործերի նախարարության տվյալների պաշտպանության հանձնակատարին կարող եք դիմել հետևյալ կապի միջոցներով.
Datenschutzbeauftragte/r des Auswärtigen Amts
Auswärtiges Amt
Werderscher Markt 1
10117 Berlin
Հեռ.՝ +49 (0)30 18 17-7099
Ֆաքս՝ +49 (0)30 18 17-5 7099
Տվյալների պաշտպանության հանձնակատար. հետադարձ կապի ձևաթուղթ
Տվյալների պաշտպանության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել նաև դեսպանությունում տվյալների պաշտպանության համար պատասխանատու աշխատակցին: Երևանում Գերմանիայի դեսպանության՝ տվյալների պաշտպանության համար պատասխանատու անձի հետ կարող եք կապ հաստատել այս էջի ներքևում նշված տարբերակով։
Տվյալների օգտագործման նպատակը և իրավական հիմքը
Ձեր անձնական տվյալները օգտագործվում են բացառապես աշխատանքի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի շրջանակում:
Օգտագործման իրավական հիմքը՝ Art. 6 Abs. 1 lit. b) DSGVO կամ Art. 88 DSGVO համադրությամբ § 26 Bundesdatenschutzgesetz (BDSG)-ի կամ տվյալ երկրին հատուկ դրույթների: Տվյալների օգտագործումը անհրաժեշտ է աշխատանքային հարաբերություն հաստատելու վերաբերյալ հիմնավորված որոշում կայացնելու համար:
Դրանից դուրս որևէ այլ նպատակի, օրինակ՝ տվյալները հավակնորդների կամ պահուստայինների շտեմարանում պահպանելու համար օգտագործումը հնարավոր է միայն Ձեր համաձայնությամբ (համաձայն Art. 6 Abs. 1 lit. a), Art. 9 Abs. 2 lit. a) DS-GVO):
Անձնական տվյալների պահպանումը
Ձեր անձնական տվյալները ընտրության գործընթացից հետո պահպանվում են հետևյալ կերպ.
- սովորաբար՝ վեց ամսով, եթե Ձեր թեկնածությունը ընտրական գործընթացում չի դիտարկվել,
- մինչև երեք տարով, եթե Դուք համաձայնություն եք տվել, որ Ձեզ գրանցեն հավակնորդների կամ պահուստայինների շտեմարանում,
- Ձեր աշխատանքային գործունեության ողջ ընթացքում, եթե հաջողել եք ընտրական գործընթացում՝ ընդունվելով աշխատանքի:
Պահպանման սահմանված ժամանակի ավարտին Ձեր անձնական տվյալները ջնջվում են:
Ձեր իրավունքները
ա. Ձեր անձնական տվյալների առումով, անհրաժեշտ նախապայմանների առկայության պարագայում, Դուք ունեք հետևյալ իրավունքները.
- Տեղեկություն ստանալու իրավունք, DSGVO, 15-րդ հոդված
- Տվյալը ճշտելու իրավունք, DSGVO, 16-րդ հոդված
- Տվյալը ջնջելու իրավունք (այսպես կոչված “Մոռացվելու իրավունք”), DSGVO, 17-րդ հոդված
- Օգտագործումը սահմանափակելու իրավունք, DSGVO, 18-րդ հոդված
- Տվյալների փոխանցելիության իրավունք, DSGVO, 20-րդ հոդված
- Օգտագործման դեմ անհամաձայնության իրավունք, DSGVO, 21-րդ հոդված
բ. Եթե Ձեր անձնական տվյալներն օգտագործվում են Ձեր համաձայնությամբ (օրինակ՝ Ձեզ հավակնորդների շտեմարանում գրանցելու համար), Դուք իրավունք ունեք ցանկացած ժամանակ կասեցնել այն՝ առանց պատճառը նշելու: Համաձայնությունը չեղարկելիս մինչ այդ տրված համաձայնության հիման վրա տվյալների օգտագործման իրավաչափությունը չի սասանվում (DSGVO, 7-րդ հոդված, 3-րդ պարբերություն):
գ. Դուք իրավունք ունեք մեր կողմից Ձեր անձնական տվյալների օգտագործման վերաբերյալ բողոք ներկայացնելու Տվյալների պաշտպանության վերահսկիչ որևէ մարմնի (DSGVO, 77-րդ հոդված): ԳԴՀ արտգործնախարարության և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների համար իրավասու վերահսկիչ մարմինն է.
Բացի այդ՝ Դուք իրավունք ունեք մեր կողմից Ձեր անձնական տվյալների օգտագործման վերաբերյալ բողոք ներկայացնել Տվյալների պաշտպանության վերահսկիչ որևէ մարմնի (DSGVO, 77-րդ հոդված): ԳԴՀ արտգործնախարարության և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների համար իրավասու վերահսկիչ մարմինը Տվյալների պաշտպանության և տեղեկատվության ազատության դաշնային հանձնակատարն է (Der Bundesbeauftragte für den Datenschutz und die Informationsfreiheit).
Դեսպանության՝ տվյալների պաշտպանության հարցերով ներկայացուցիչ
գրելով հետևյալ փոստային հասցեին՝
Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության՝ տվյալների պաշտպանության հարցերով ներկայացուցիչ
Չարենցի փ․ 29, 0025 Երևան, Հայաստանի Հանրապետություն
կամ հետևյալ էլ․ կապի միջոցով․ Կապ դեսպանության հետ