Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Հայտարարություն հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար կայքի մատչելիությունը ապահովելու մասին

17.09.2020 - Հոդված

Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը և արտերկրում գործող դիվանագիտական ներկայացուցչությունները, ղեկավարվելով ազգային օրենսդրությամբ, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2016/2102 ուղեցույցով,  ջանում են իրենց կայքերը մատչելի դարձնել հատուկ կարիքներ ունեցող մարդկանց:

Մատչելիության մասին սույն հայտարարությունը վերաբերում է համացանցում այս կայքի ներկայիս հասանելի տարբերակին: Այն մշակվել է 17.09.2020թ.:

Առանձին ոլորտներ, որոնք դեռ մատչելի չեն

  • PDF-ներբեռնումները. մենք ջանում ենք PDF-նիշքերը նույնպես հնարավորին սեղմ ժամկետում փոխարինել մատչելի տարբերակներով:
  • Տեսանյութերի ենթագրերը. մենք աշխատում ենք ենթագրերն առաքել տեսանյութի հրապարակումից հետո հնարավորին սեղմ ժամկետում, եթե դրանք նախապես չենք ուղարկել:

Գնահատում և հետադարձ կապ

Եթե Դուք այս կայքի բովանդակությունների մատչելիության հետ կապված թերություններ եք  նկատել կամ հարցեր ունեք մատչելիության թեմայի վերաբերյալ, ապա կարող եք դիմել մեզ: Խնդրում ենք օգտվել դրա համար նախատեսված Feedback-ձևաթղթից:

Դուք կարող եք մեզ հետ կապ հաստատել նաև փոստով կամ հեռախոսով:

Դուք կարող եք Ձեր հարցումը տեղադրել այստեղ գերմաներեն ժեստերի լեզվով: Խնդրում ենք հաշվի առնել այն հանգամանքը, որ ժեստերի հեռախոսազանգը կարող է կատարվել միայն գերմաներեն ժեստերի լեզվով:

Խնդիրների հարթման ընթացակարգ

Դաշնային կառավարության՝ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների հարցերով հանձնակատարին առընթեր գործում է խնդիրների հարթման գրասենյակ (համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների մասին» դաշնային օրենքի 16-րդ հոդվածի (§ 16 BGG): Գրասենյակի խնդիրն է՝ լուծել հաշմանդամություն ունեցող անձանց և դաշնային պետական մարմինների միջև ծագած վեճերը:

Դուք կարող եք դիմել գրասենյակին, եթե դժգոհ եք մնացել վերոնշյալ կոնտակտային հնարավորություններից ստացված պատասխաններից: Խնդիրը հաղթող կամ պարտվող կողմին բացահայտելը չէ: Նպատակն այն է, որ Խնդիրների հարթման գրասենյակի օգնությամբ միասնաբար լուծում գտնվի խնդրի համար՝ առանց դատարանին դիմելու անհրաժեշտության:

Ընթացակարգն անվճար է, փաստաբանական աջակցության  կարիք չկա: Խնդիրների հարթման գրասենյակի կայքում կգտնեք բոլոր անհրաժեշտ տեղեկությունները ընթացակարգի, դիմելու և դիմումի մշակման վերաբերյալ (գերմաներեն և անգլերեն): Դիմել կարող եք նաև դյուրացված լեզվով կամ գերմաներեն ժեստերի լեզվով:

Խնդիրների հարթման գրասենյակի հասցեն է.

Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների հարցերով ԳԴՀ կառավարության հանձնակատարին կից Խնդիրների հարթման կենտրոն՝ սահմանված Հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների մասին օրենքով

Schlichtungsstelle nach dem Behindertengleichstellungsgesetz 
bei dem Beauftragten der Bundesregierung für die Belange von Menschen mit Behinderungen 
Mauerstraße 53 
10117 Berlin 

Հեռախոս՝ +49 (0)30 18 527-2805
Ֆաքս՝ +49 (0)30 18 527-2901 

էլ․ փոստ՝ info@schlichtungsstelle-bgg.de
Համացանց՝ https://www.behindertenbeauftragter.de/Languages/EN/english-node.html

դեպի էջի սկիզբ