Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
CrossCulture Programmе (CCP) Fellowships 2026 ծրագրի հայտարարություն
ifa - Institut für Auslandsbeziehungen © ifa
Արտասահմանյան կապերի ինստիտուտի CrossCulture Programme Fellowship ծրագիրն ուղղված է մասնագիտությամբ աշխատող և քաղաքացիական հասարակության ամենատարբեր ոլորտներում կամավոր ներգրավված անձանց։ Ընտրված մասնակիցներին առաջարկվում է 2 -3 ամիս տևողությամբ մասնագիտական կացություն Գերմանիայում կամ ծրագրի գործընկեր որևէ երկրում, որտեղ նրանք հնարավորություն կունենան խորացնելու իրենց մասնագիտական գիտելիքները, հաստատելու նոր կապեր, ձեռք բերելու միջմշակութային կարողություններ։
Հիմնականում խրախուսվում են հետևյալ ոլորտների քաղհասարակական դերակատարները․
Քաղաքականություն և հասարակություն
Մեդիա և մշակույթ
Մարդու իրավունքներ և խաղաղություն
Կենսակայուն զարգացում և կլիմայի պաշտպանություն
Հիշողության մշակույթ
Ժողովրդավարական դիմակայունություն
Քանի որ անգլերենը ծրագրի հիմնական լեզուն է, գրավոր և բանավոր անգլերենի հիմնավոր իմացությունը դիմելու նախապայման է։ Դիմելու լրացուցիչ չափանիշներին կարող եք ծանոթանալ և կրթաթոշակի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարող եք քաղել այս կայքում․
Դիմելու վերջնաժամկետը 2025թ․ դեկտեմբերի 10-ն է։