Քաղաքացիական հասարակությունների միջև համագործակցության խթանմանն ուղղված ÖPR-ծրագրի 2027թ․ մրցույթ
Գերմանիայի, Հայաստանի և Արևելյան գործընկերության անդամ մյուս երկրների հասարակական դերակատարները կարող են դիմել Դաշնային կառավարության 2026թ․ խրախուսական ծրագրին, որի նպատակը քաղաքացիական հասարակությունների միջև համագործակցության ընդլայնումն է
Ծրագրի միջոցով աջակցություն կարող են ստանալ մշակութային և կրթական քաղաքականության նախագծային աշխատանքները մեդիայի, գիտության, կրթության և միջին մասնագիտական կրթության, մշակույթի, լեզվի և երիտասարդական գործունեության ոլորտներում։
ԳԴՀ արտգործնախարարությունն այս ծրագրով ցանկանում է քաղհասարակության նվիրյալ դերակատարներին հնարավորություն տալ զորացնելու սոցիալական համերաշխությունն ու հասարակական կառույցների ընդլայնումը տարածաշրջանում՝ ամրապնդելու և խրախուսելու համար եվրոպական գիտակցությունը, ազատ-ժողովրդավարական և բազմակարծիք կառուցակարգի հիմունքները։
Նախագծային գաղափարների ներկայացման վերջնաժամկետը 2026թ․ սեպտեմբերի 15-ն է։
Առաջարկներն ընդունվում են բացառապես թվային եղանակով՝ ԳԴՀ արտգործնախարարության http://oepr.diplo.de կայքով։ Դիմելու նախապայմանների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարող եք գտնել այս հղումով․ https://oepr.diplo.d/oepr/showDownloads.html