Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Գերմանիայի Մանկավարժական փոխանակման ծառայության հոսպիտացիոն ծրագիր գերմաներենի ուսուցիչների համար 2025թ․ 

Լուսանկարում պատկերված է աշակերտների մի խումբ՝ դասարանում։

Աշակերտների խումբը դասարանում, © educationpartner

Հոդված

Գերմանիայի կրթության և մշակույթի նախարարների խորհրդին կից Գերմանական մանկավարժական փոխանակման ծառայությունը արտերկրում գերմաներեն դասավանդող ուսուցիչներին առաջարկում է երեքշաբաթյա հոսպիտացիոն ծրագիր 2025թ․ նոյեմբերի 9-ից մինչև 29-ը։ Ծրագրի մասնակիցները հնարավորություն կստանան ոչ միայն բարելավելու իրենց լեզվիմացությունը և խորացնելու Գերմանիայի մասին իրենց գիտելիքները, այլ նաև կծանոթանան դպրոցի կազմակերպման և դասավանդման այնպիսի նորարարական ձևերի, ինչպիսին, օրինակ, ներառականությունն է։ Բացի այդ՝ նրանք ընդհանուր պատկերացում կկազմեն գերմանական կրթական համակարգի վերաբերյալ։ 

Ծրագիրն ուղղված է հիմնականում DSD-դպրոցների այն ուսուցիչներին,

  • որոնք շաբաթական առնվազն 12 ժամ դասավանդում են «Գերմաներենը որպես օտար լեզու» առարկան կամ գերմաներենով՝ որևէ այլ առարկա տարրական, միջին և ավագ դասարաններում (6-18 տարեկան աշակերտներին),
  • որոնք ծրագրին մասնակցում են իրենց մասնագիտական ճանապարհի հնարավորին վաղ փուլում, սակայն ուսմանը հաջորդած առնվազն երեք տարվա դասավանդման փորձառությունից հետո,
  • որոնք ունեն գերմաներենի լավ կամ շատ լավ գիտելիքներ (C1 մակարդակ՝ ըստ լեզուների գնահատման համաեվրոպական սանդղակի), որպեսզի կարողանան հյուրընկալող դպրոցում ակտիվորեն մասնակցել դասերի ընթացքում ծավալվող քննարկումներին կամ ծրագրի մյուս միջոցառումներին,
  • որոնք վերջին երկու տարիներին Գերմանիայում չեն մասնակցել որևէ վերապատրաստման,
  • որոնք իրենց հայրենիքում արդեն իսկ ավարտել են գերմանալեզու վերապատրաստական դասընթաց,
  • որոնք հետաքրքրված են, շահագրգռված են և հաղորդակցվող։

Մասնակիցները պետք է ներկայացնեն կարմրուկի դեմ պատվաստման բավարար պաշտպանության կամ կարմրուկի դեմ իմունիտետի մասին տեղեկանք։ Այդ տեղեկանքը պետք է ներկայացնեն բոլոր նրանք, ովքեր ծնվել են 31․12․1970թ․ հետո։ 

Ծրագրին դիմելու գործընթացը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու համար հայտերը պետք է ներկայացնել բացառապես առցանց՝ մինչև 2025թ․ մայիսի 31-ը։ Մասնակցության պայմանների ու հայտերի ներկայացման վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք քաղել ստորև նշված հղումով․
Հուշաթերթիկ հոսպիտացիոն ծրագրի մասին (գերմաներեն)
 

Այլ տեղեկություններ

դեպի էջի սկիզբ