Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

«Deutschland Plus» - Արտերկրում դպրոցականների գերմաներենի ուսումը խթանելու մրցանակային ծրագիր 

Լուսանկարում պատկերված է աշակերտների մի խումբ՝ դասարանում։

Աշակերտների խումբը դասարանում © educationpartner

Հոդված

Ծրագրին մասնակցել ցանկացող աշակերտները մրցութային փաստաթղթերը դեսպանություն պետք է ուղարկեն ամենաուշը մինչև 2026թ. մարտի 15-ը։

Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն աշխարհում գերմաներենի դասավանդումը խթանելու և օտարերկրյա դպրոցների՝ գերմաներենի բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին պարգևատրելու նպատակով հիմնել է «Deutschland Plus» մրցանակային ծրագիրը, որն իրականացնում է Գերմանիայի դաշնային երկրամասերի կրթության և մշակույթի նախարարների խորհրդի Մանկավարժական փոխանակման ծառայությունը (ՄՓԾ/PAD): 

Այն աշակերտները, որոնք կբավարարեն ստորև ներկայացվող պահանջները, կարող են դիմել Գերմանիայում անցկացվելիք երեքշաբաթյա ուսումնական ծրագրին.

  • Գերմանիա մեկնելու օրվա դրությամբ աշակերտը պետք է լինի առնվազն 15, առավելագույնը՝ 17 տարեկան,
  • ունենա ՀՀ քաղաքացիություն կամ առնվազն երեք տարվա մշտական կացություն Հայաստանում,
  • ունենա գերմաներենի իմացության B1 մակարդակ,
  • ցուցաբերի միջմշակութային և սոցիալական շփման ունակություններ,
  • լիարժեք պատվաստված լինի կարմրուկի դեմ։

Այն աշակերտները, որոնք երկար տարիներ ապրել են Գերմանիայում և ունեն Գերմանիայի կամ գերմանախոս այլ երկրի քաղաքացիություն կամ արդեն իսկ մասնակցել են Միջազգային մրցանակային Deutschland Plus ծրագրին և սովորում են ավարտական դասարանում, չեն կարող մասնակցել ծրագրին։ 

Այցը տեղի կունենա նախնական տվյալներով 19.08.2026թ. - 07.09.2026թ.:

Ճամփորդական ծախսերը սկզբունքորեն պետք է հոգան մասնակիցներն անձամբ, սակայն յուրաքանչյուր մասնակցի կտրամադրվի 700 եվրո օժանդակություն։ 

Հավակնորդներն իրենց հայտերը ստորև նշված փաստաթղթերով՝ որպես PDF նիշք, դեսպանություն պետք է ներկայացնեն ամենաուշը մինչև 2026թ. մարտի 15-ը՝ էլեկտրոնային եղանակով,

  • էլեկտրոնային տարբերակով լրացված անհատական հարցաթերթիկ,
  • անձնագրի պատճեն (գործող անձնագիր),
  • ծնողների կողմից լրացված և ստորագրված համաձայնություն,
  • „Interessen und Motivation“ լրացված հարցաթերթիկը,
  • դպրոցի գերմաներենի ուսուցչի կողմից տրված բնութագիր, որը պարունակում է տվյալներ աշակերտի լեզվական իմացության, վարքի և դպրոցական կյանքին ներգրավվածության վերաբերյալ, (դպրոցի պաշտոնական գրագրության ձևաթղթով, ինչպես նաև ուսուցչի անուն-ազգանվան նշումով և ստորագրությամբ),
  • առողջության մասին հարցաթերթիկը, որը պետք է լրացնեն և ստորագրեն ծնողները։
  • նոր լուսանկար։

Փաստաթղթերը պետք է ներկայացնել դեսպանության ku-100@eriw.diplo.de հասցեին  (ամեն նամակը՝ առավելագույնը 8MB): Խնդրում ենք ուշադիր կարդալ հայտերի ներկայացման պայմանները, որոնք շարադրված են ծրագրի տեղեկատվաթերթիկում՝ անգլերեն և գերմաներեն տարբերակներով,  և հայտերը ներկայացնել ըստ նշված պայմաննների։ Ոչ լիարժեք կամ ուշ ներկայացված հայտերը չեն կարող քննվել:
 

Ծրագրի մասին տեղեկատվաթերթիկը և լրացման ենթակա ձևաթղթերը կարելի է ներբեռնել ստորև նշված հղումներով․

Ծրագրի մասին տեղեկատվաթերթիկ՝ գերմաներեն

Ծրագրի մասին տեղեկատվական թերթիկ՝ անգլերեն

Անհատական հարցաթերթիկ

Ծնողների համաձայնության թերթիկ՝ գերմաներեն-անգլերեն 

Առողջության մասին հարցաթերթիկ՝ գերմաներեն-անգլերեն

"Interessen und Motivation" հարցաթերթիկ
 

դեպի էջի սկիզբ