Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
Վերապատրաստական ծրագրեր գերմաներենի ուսուցիչների համար
Գերմանիայի կրթության և մշակույթի նախարարների խորհրդին կից Գերմանական մանկավարժական փոխանակման ծառայությունը արտերկրում գերմաներեն դասավանդող ուսուցիչներին առաջարկում է վերապատրաստական և հոսպիտացիոն ծրագրեր:

Գերմանիայի կրթության և մշակույթի նախարարների խորհրդին կից Գերմանական մանկավարժական փոխանակման ծառայությունը արտերկրում գերմաներեն դասավանդող ուսուցիչներին առաջարկում է վերապատրաստական և հոսպիտացիոն ծրագրեր:
Առաջարկվող ծրագրերը հիմնականում հասցեագրված են այն դպրոցների գերմաներենի ուսուցիչներին, որոնք տրամադրում են Գերմաներենի լեզվական դիպլոմ: Ծրագրի մասնակիցները ոչ միայն հնարավորություն կստանան զարգացնելու իրենց լեզվական և երկրագիտական գիտելիքները, այլ նաև կծանոթանան այլ հիմունքներով գործող գերմանական դպրոցներին, նորարարական դասավանդման ձևերին, օրինակ՝ ներառականությանը։ Նրանք նաև ընդհանուր պատկերացում կկազմեն գերմանական կրթական համակարգի վերաբերյալ:
Մասնավորապես առաջարկվում են հետևյալ ծրագրերը.
1. Հոսպիտացիոն (աշխատանքային հյուրընկալություն) ծրագիր գերմաներենի այն ուսուցիչների համար, որոնք դասավանդում են 6-18 տարեկան աշակերտներին և ունեն դասավանդման առնվազն եռամյա փորձ: Ծրագիրը կանցկացվի 2023թ. նոյեմբերի 5–25-ը (ժամանման և վերադարձի օրերը:
2. 14-օրյա վերապատրաստական դասընթացներ, որոնք կիրականացվեն 2023թ. սեպտեմբերի կեսից մինչև նոյեմբերի սկիզբը ժամանակահատվածում գերմաներենի այն ուսուցիչների համար, որոնք ունեն դասավանդման առնվազն եռամյա փորձ և դասավանդում են 10-18 տարեկան աշակերտներին: Դասընթացի հստակ ժամանակացույցը դեռևս հաստատված չէ:
Ընդ որում՝ հատկապես կարևորվում է երիտասարդ այն մանկավարժների մասնակցությունը,
- որոնք բուհական ուսումնառությանը հաջորդած առնվազն երեք տարվա դասավանդման փորձ ունեն,
- Հայաստանում արդեն իսկ մասնակցել են գերմաներենի վերապատրաստական որևէ դասընթացի,
- վերջին երկու տարում Գերմանիայում չեն վերապատրաստվել,
- գերմաներենը որպես օտար լեզու կամ գերմաներենով որևէ այլ առարկա են դասավանդում շաբաթական մոտ 12 դասաժամ հաճախականությամբ,
- ունեն գերմաներենի լավ կամ գերազանց իմացություն (C1 մակարդակ)՝ ակտիվ մասնակցություն ապահովելու համար առաջարկվող ծրագրերին և դպրոցական առօրյային,
- հետաքրքրասեր են, շահագրգիռ և մարդամոտ և կարող են այլ մասնակիցների կամ հյուրընկալ դպրոցների հետ շփումներում ներդնել իրենց բաժին պատրաստակամությունը և հանդես գալ սեփական նախաձեռնություններով,
- և կարող են Գերմանիայում ձեռք բերած իրենց փորձը կիսել հայաստանյան գործընկերների շրջանում:
Հավակնորդները Գերմանիա մուտք գործելու օրը պետք է կարողանան բավարարել առանց կարանտինի Գերմանիա մուտք գործելու վերաբերյալ բոլոր նախապայմանները և դրույթները (ընթացիկ տեղեկություններին կարելի է ծանոթանալ ԳԴՀ ներքին գործերի նախարարության https://www.bmi.bund.de/SharedDocs/faqs/DE/themen/bevoelkerungsschutz/coronavirus/coronavirus-faqs.html կամ ԳԴՀ առողջապահության նախարարության Informationen für Reisende - BMG (bundesgesundheitsministerium.de) կայքերում։ Բացի այդ՝ անհրաժեշտ է ներկայացնել կարմրուկի դեմ բավարար պատվաստումային պաշտպանության կամ կարմրուկի դեմ անընկալության (իմունիտետ) վերաբե-րյալ տեղեկանք: Այդ տեղեկանքը պետք է ներկայացնեն բոլոր նրանք, ովքեր ծնվել են 31․12․1970թ․ հետո։ Հավելյալ տեղեկություններ կարելի է քաղել ԳԴՀ առողջապահության նախարարության կայքից․ https://www.bundesgesundheitsministerium.de/impfpflicht/faq-masernschutzgesetz.html
Այս երկու ծրագրերին դիմելու գործընթացը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու համար այս տարի գրանցումը կիրականացնենք բացառապես առցանց: Այն ուսուցիչները, որոնք հավակնում են մասնակցելու վերապատրաստական որևէ դասընթացի կամ հոսպիտացիայի գերմանական դպրոցներից որևէ մեկում, կարող են ներբեռնել դրանց համապատասխան առցանց դիմումաձևերը, վերապատրաստման համար
(https://online.kmk-pad.org/fortbildung/fortbildung.php) և հոսպիտացիայի համար
(https://online.kmk-pad.org/hospdeu/hospdeu.php) հղումներով, լիարժեք լրացնել դրանք և էլեկտրոնային տարբերակով ուղարկել Մանկավարժական փոխանակման ծառայությանը (PAD):
Հայտերը Մանկավարժական փոխանակման ծառայությանը պետք է ներկայացնել ամենաուշը 2023թ. մայիսի 1-ին:
Մասնակցային պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ներբեռնել ստորև նշված հղումներով․