Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Մրցույթի հայտարարություն. Միջազգային մրցանակային ծրագիր 2023թ

PAD- լոգոն

PAD- լոգոն, © PAD

14.03.2023 - Հոդված

Ծրագրին մասնակցել ցանկացող աշակերտներն ու աշակերտուհիները մրցութային փաստաթղթերը դեսպանություն պետք է ներկայացնեն ամենաուշը մինչև 2023թ. ապրիլի 5-ը։

Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գերմաներենի դասավանդումը ողջ աշխարհում խթանելու և արտերկրում գերմաներենի բարձր առաջադիմությամբ սովորող աշակերտներին ու աշակերտուհիներին պարգևատրելու նպատակով հիմնել է մրցանակային մի ծրագիր, որն իրականացվում է Գերմանիայի դաշնային երկրամասերի կրթության և մշակույթի նախարարների խորհրդի Մանկավարժական փոխանակման ծառայության (ՄՓԾ/PAD) կողմից:

Այն աշակերտներն ու աշակերտուհիները, որոնք կբավարարեն ստորև ներկայացվող պահանջները, կարող են դիմել Գերմանիայում անցկացվելիք չորսշաբաթյա ուսումնական ծրագրին.

  • Գերմանիա մեկնելու օրվա դրությամբ աշակերտը կամ աշակերտուհին պետք է լինի առնվազն 15, առավելագույնը՝ 17 տարեկան,
  • առնվազն երկու տարի գերմաներեն սովորած լինի իր իսկ դպրոցում,
  • ունենա գերմաներենի իմացության առնվազն B1 մակարդակ,
  • ցուցաբերի միջմշակութային և սոցիալական շփման ունակություններ,
  • չլինի ավարտական դասարանում,
  • լիարժեք պատվաստված լինի կարմրուկի դեմ։

 Ծրագրին չեն կարող մասնակցել այն աշակերտներն ու աշակերտուհիները, որոնք երկար տարիներ ապրել են Գերմանիայում, ապա վերադարձել հայրենիք, կամ արդեն իսկ մասնակցել են Միջազգային մրցանակային ծրագրին: Հավակնորդները պետք է ունենան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ներկայացնեն Հայաստանում առնվազն երեք տարվա հիմնական բնակությունը հաստատող փաստաթուղթ:

Այցը տեղի կունենա նախնական տվյալներով 08.08.2023թ. - 05.09.2023թ.:

Հավակնորդներն ամենաուշը մինչև 2023թ. ապրիլի 5-ը դեսպանություն պետք է ներկայացնեն հետևյալ հայտաթղթերը.

Փաստաթղթերը պետք է ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ դեսպանության ku-100@eriw.diplo.de հասցեին (յուրաքանչյուր էլ. նամակով՝ առավելագույնը 8 MB): 

Ոչ լիարժեք կամ ուշ ներկայացված հայտերը չեն կարող քննվել:

Ընտրական գործընթացը բաղկացած է երկու՝ գրավոր և բանավոր քննափուլերից: Բանավոր հարցմանը կհրավիրվեն գրավոր փուլը հաջողությամբ անցած մասնակիցները: Գրավոր քննությունը տեղի կունենա 2023թ․ ապրիլի 12-ին, իսկ բանավորը՝  ապրիլի 13-ին, Երևանի Գյոթե կենտրոնում (Մհեր Մկրտչյան 1):

Մասնակցային նախապայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվաթերթիկները, ինչպես նաև լրացման ենթակա ձևաթղթերը կարելի է ներբեռնել ստորև նշված հղումներով․

Մրցանակային ծրագրի մասին տեղեկատվաթերթիկ՝ գերմաներեն

Մրցանակային ծրագրի մասին տեղեկատվաթերթիկ՝ անգլերեն

Անհատական հարցաթերթիկ

Ծնողների համաձայնության թերթիկ՝ գերմաներեն/անգլերեն

Առողջության վկայական՝ գերմաներեն

Առողջության վկայական՝ անգլերեն

"Interessen, Motivation" ձևաթուղթ

Այլ տեղեկություններ

դեպի էջի սկիզբ