Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ, © dvv

Artikel

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը  Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտն է:

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը  Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտն է: Հանդիսանալով շարունակական կրթության բնագավառում խոշորագույն ծառայություն մատուցողը Գերմանիայում՝ Դի-Վի-Վի-ն ներկայացնում է շուրջ 900 մեծահասակների կրթության կենտրոնների և նրանց միությունների շահերը։

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի  հայաստանյան գրասենյակը հիմնվել է 2002թ. և այդ ժամանակվանից  ի վեր դարձել է Հայաստանում մեծահասակների կրթության և ցկյանս ուսումնառության ներդրման և զարգացման  առանցքային դերակատար: Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գործունեությունը միտված է ինչպես քաղաքականության և համակարգային փոփոխություններին, մեծահասակների կրթության նախաձեռնությունների և ծրագրերի ներդրմանը, այնպես էլ կազմակերպությունների և մասնագետների կարողությունների զարգացմանը: Բացի մեծահասակների կրթության ոլորտի հիմնական աշխատանքներից՝ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակն իրականացրել է այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված են եղել քաղաքացիական և բանտային կրթյությանը, թանգարանային կրթությանը, բանավոր պատմությանը, հիշողությունների ուսումնասիրությանն ու հաշտեցմանը և այլն: Դի-Վի-Վի Ինթերնեյշնալն իր  հիմնական աջակցությունը ստանում է Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության, Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության և Եվրոպական միության կողմից:

 Հասցե՝

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակ

Չարենցի 55Ա, Երևան 0025, ՀՀ

Հեռ.՝ (+374-10) 574825

Էլ. հասցե՝ info@dvv-international.am 

Գրասենյակի տնօրեն՝

Էսթեր Հակոբյան

hakobyan@dvv-international.am

Մշակութային ծրագրերի համակարգող՝

Անահիտ Մինասյան

minassyan@dvv-international.am

Լրացուցիչ տեղեկություններ զետեղված են գրասենյակի հետևյալ կայքում․ http://www.dvv-international.ge/am/


nach oben