Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Դեսպանության Փոքր դրամաշնորհային ծրագրեր

Ցուցանակ ֆինանսական օժանդակություն ստացած փոքր դրամաշնորհային ծրագրերի համար

Ցուցանակ ֆինանսական օժանդակություն ստացած փոքր դրամաշնորհային ծրագրերի համար © Գերմանիայի դեսպանություն

Artikel

Փոքր դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորումը Գերմանիայի՝ զարգացման ոլորտում Հայաստանի հետ համագործակցության բաղադրիչներից է: Դեսպանությունը կարող է արագ եւ ճկուն նախագծեր իրականացնել՝ ուղղված հատկապես գյուղական վայրերի բնակչության առավել անապահով խմբերի կյանքի բարելավմանը, կամ արձագանքել որոշակի իրավիճակի։ 

Առավելագույնը 10․000 եվրո դրամաշնորհների միջոցով դեսպանությունն աջակցություն է ցուցաբերում հատկապես գյուղական վայրերում իրականացվող սոցիալական և տնտեսական նախագծերին։ Հատուկ ուշադրությամբ են դիտարկվում կանաչ տնտեսության նորարարական նախագծերը, ինչպես նաև այն նախագծերը, որոնք միտված են կանանց, երեխաների, խտրական վերաբերմունքի արժանացող խմբերի, ներառական կարիքներ ունեցող մարդկանց և փախստականների կյանքի բարելավմանը։

Փոքր դրամաշնորհային ծրագրերի համար օժանդակության հատկացման համար մանրամասն նախապայմաններին կարող եք ծանոթանալ ստորև տեղադրված տեղեկատվական թերթիկից։

Խնդրում ենք նկատի առնել, որ հայտերն ընդունվում են միայն գերմաներեն կամ անգլերեն տարբերակով, մինչև ընթացիկ տարվա փետրվարի 28-ը։ 

Հայտը կարելի է ներկայացնել թղթային կամ թվային՝ սկանավորված տարբերակով։ Այն պետք է ներառի ծրագրի երկու պատասխանատուների ստորագրությունները։ Եթե ունեք հարցեր, գրեք մեզ․ Ez@eriw.diplo.de

Թղթային տարբերակով հայտը կարող եք ներկայացնել հետևյալ հասցեին

Գերմանիայի դեսպանություն

Չարենցի 29, 0025 Երեւան, Հայաստան

Զարգացման համագործակցության բաժին

Սկանավորված տարբերակով հայտը պետք է ուղարկել հետևյալ էլ․ հասցեին՝ Ez@eriw.diplo.de

Ստորև լրացման ենթակա հայտաթերթիկները անգլերեն և գերմաներեն տարբերակներով․ 


Application for financial support in implementing a micro-project


Antrag auf finanzielle Unterstützung zur Durchführung eines Kleinstprojektes
 

Weitere Informationen

nach oben