Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts
Դիմում-հարցաթերթիկ Շենգենյան վիզա ստանալու համար
Ստորև նշված հղումով Դուք կարող եք դիմում-հարցաթերթիկը հենց էկրանի վրա լրացնել և վերջում տպել։
Խնդրում ենք օգտագործել առցանց (օնլայն) դիմում-հարցաթերթիկը, քանի որ այդպես զգալի հեշտանում է գործերի ընդունումը։
Ձեր առավելությունները հարցաթերթիկի առցանց ձևը լրացնելու դեպքում․ Դուք կարող եք լրացրած տվյալները պահել և, հաջորդ անգամ գործ հանձնելիս, կրկին օգտագործել։ Նմանապես կարող եք այն, օրինակ ընտանիքի մյուս անդամների համար հարցաթերթիկ լրացնելիս, որպես հիմք օգտագործել։ Դիմումի առցանց ձևը կարող է նաև հրավիրողը լրացնել, տպել և հրավերի հետ միասին ուղարկել դիմողին։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ VIDEX-ի հղումով առաջին անգամ անցնելիս հնարավոր է, որ հայտնվեք ոչ համապատասխան էջում։ VIDEX Schengen-ը ճանաչելի է Նոյշվանշթայն ամրոցի նկարով, VIDEX National-ը՝ կայքի վերևի հատվածում ուսանողներ պատկերող նկարով։ Եթե հղումը տարել է ոչ համապատասխան էջ, վերադարձեք հուշաթերթիկ և նորից սեղմեք այն։
Առցանց (օնլայն) դիմում-հարցաթերթիկ Շենգենյան վիզա ստանալու համար