Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts
Դեսպան Վիկտոր Ռիխտեր
Դեսպանի ողջույնի խոսքը
Սիրելի այցելուներ,

սրտանց ողջունում եմ Ձեզ Հայաստանում Գերմանիայի դեսպանության կայքէջում:
Այստեղ Դուք տեղեկություններ կգտնեք Գերմանիայի և Հայաստանի մասին, ինչպես նաև հասցեներ և օգտակար հղումներ: Կայքը տեղեկություններ է տրամադրում մասնավորապես իրավական և հյուպատոսական հարցերի, ինչպես նաև քաղաքականության, մշակույթի, տնտեսության և զարգացման համագործակցության ոլորտներում կարևոր դերակատարների վերաբերյալ: Մենք Ձեզ ցանկանում ենք տեղյակ պահել նաև կրթաթոշակային ծրագրերին դիմելու հնարավորությունների մասին:
Մենք հաճույքով կանդրադառնանք մեր կայքին առնչվող Ձեր առաջարկներին և մեկնաբանություններին:
Բարեկամական ողջույններով՝
Վիկտոր Ռիխտեր
Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան
Դեսպանի կենսագրությունը
Ծնվել է 1958թ., ունի երկու զավակ:
2021թ․-ից | ԳԴՀ դեսպանություն, Երևան, դեսպան |
2018 – 2021 | ԳԴՀ դեսպանություն, Մոսկվա, խորհրդական |
2014 – 2018 | ԳԴՀ գլխավոր հյուպատոսություն, Նովոսիբիրսկ, գլխավոր հյուպատոս |
2012 – 2014 | ԳԴՀ դեսպանություն, Ասմարա, դեսպան |
2009 – 2012 | ԳԴՀ դեսպանություն, Մոսկվա, խորհրդական |
2007 – 2009 | ԳԴՀ արտգործնախարարություն, ԱՊՀ երկրների հետ ԵՄ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավար |
2005 – 2007 | Կենտրոնական Ասիայի հարցերով ԵՄ հատուկ հանձնակատարի խորհրդական, Ալմաթի |
2004 – 2005 | ԳԴՀ դեսպանություն, Մոսկվա, խորհրդական |
2002 – 2004 | ԳԴՀ արտգործնախարարություն |
1998 – 2002 | ԳԴՀ դեսպանություն, Մոսկվա |
1996 – 1998 | ԳԴՀ դեսպանություն, Կուալա Լումպուր |
1993 – 1995 | ԳԴՀ արտգործնախարարություն, Բոնն |
1991 – 1992 | Bret SA ընկերություն, Վերնյոյ սյուղ Ավղը, Ֆրանսիա |
1988 – 1990 | ԳԴՀ դեսպանություն, Բրազավիլ |
1985 – 1988 | Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, Բեռլին |
1979 – 1984 | Ուսանել է Մոսկվայի միջազգային հանրաբերությունների ինստիտուտում՝ ստանալով արտաքին քաղաքականության պետականագետի դիպլոմ: |
Տիրապետում է անգլերենին, ռուսերենին, ֆրանսերենին և ամհարերենին: