Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts
Վիզայի տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը
01․01․2014 թ․ ուժի մեջ է մտել Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը։
01․01․2014թ․ ուժի մեջ է մտել Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը։
Մեր դեսպանություն դիմողների համար ամենակարևոր փոփոխություններն են՝
1. Վիզայի վճարը
Վիզայի վճարը 60 եվրոյից նվազեցվել է 35 եվրոյի (վճարումը պետք է կատարվի դեսպանությունում տվյալ պահին գործող եվրոյի կուրսին համարժեք ՀՀ դրամով)։
Դրան զուգընթաց դիմողների հետևյալ կատեգորիաները լիովին ազատվում են վիզայի վճարից։
Մանրամասն տեղեկությունները տես՝ վիզայի վճարից ազատում
2. Բազմակի մուտքի երկարատև վիզաների տրամադրման կարգը
Երկար ժամկետով, բազմակի մուտքով վիզաների (1 տարի և ավել ժամկետով) տրամադրումը հնարավոր է դիմողների բազմաթիվ խմբերի համար։
Մանրամասն տեղեկությունները տես՝ երկարաժամկետ վիզաների տրամադրում
3. Ներկայացվելիք փաստաթղթեր
Երևանում Շենգենյան համաձայնագրի անդամ երկրների ներկայացուցչությունները վիզայի գործընթացի համար ունեն ներկայացվելիք փաստաթղթերի միասնական ցանկ։ Մասնավորապես միասնականացվել են ճամփորդության նպատակը հիմնավորող փաստաթղթերը։ Մեր նորացրած հուշաթերթիկներում կգտնեք Ձեր նպատակին համապատասխան տեղեկություններ՝ ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի մասին։
4. Դիմումների քննման տևողությունը
Շենգենյան (= C կատեգորիայի) վիզայի տրամադրման համար ներկայացված դիմումի քննությունը պետք է ավարտվի առնվազն 10 օրացուցային օրվա ընթացքում։ Առանձին դեպքերում քննման տևողությունը կարող է երկարաձգվել մինչև 30 օրացուցային օր։ Վիզայի դիմումը հանձնելու համար պայմանավորվածություն ձեռք բերելու սպասելաժամկետը սկզբունքորեն չպետք է գերազանցի 2 շաբաթը։
Վիզայի տրամադրման նախապայմանների, վիզայի գործընթացի տևողության, դիմումը հանձնելու պայմանավորվածության, ինչպես նաև «Վիզա տրամադրելու» թեմայի շուրջ այլ հարցերի վերաբերյալ լիարժեք տեղեկություն կգտնեք մեր պաշտոնական կայքում։
Եթե Վիզայի տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագրի վերաբերյալ այլ հարցեր ունեք, դրանք ուղղեք հետևյալ էլ․ փոստի հասցեին schengen@eriw.diplo.de
Գերմանիայի դեսպանության վիզաների բաժին