Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts
Վիզայի համար պայմանավորվածություն
Ըստ Վիզակոդեքսի 12-րդ հոդվածի՝ շենգենյան վիզայի գործերը կարելի է հանձնել նախատեսած այցից ամենաշուտը վեց ամիս առաջ: Ազգային վիզայի դիմումը պետք է հանձնել շատ ավելի վաղ, քան նախատեսված ճամփորդությունն է:
Ըստ Վիզակոդեքսի 12-րդ հոդվածի՝ շենգենյան վիզայի գործերը կարելի է հանձնել նախատեսած այցից ամենաշուտը վեց ամիս առաջ: Ազգային վիզայի դիմումը պետք է հանձնել շատ ավելի վաղ, քան նախատեսված ճամփորդությունն է: Հերթագրումը կատարվում է առցանց և անվճար է: Կախված վիզայի տեսակից՝ դիմումի քննությունը կարող է շաբաթներ տևել:
Պայմանավորվածության օրը գործերը կարող են հանձնել միայն նրանք, ովքեր գրանցման համակարգում ճիշտ են մուտքագրել իրենց անձնագրային տվյալները։
Դեսպանության սպասման ցանկերում գրանցումը ԱՆՎՃԱՐ է։ Տուրիստական գործակալությունների կամ այլ երրորդ անձանց միջոցով վճարովի հիմունքներով չի կարող ավելի վաղ պայմանավորվածություն տրամադրվել։ Տուրիստական գործակալությունները կարող են պայմանավորվածություն գրանցել նույն կերպ, ինչպես Դուք ինքներդ։ Դեսպանությունը չի համագործակցում տուրիստական գործակալությունների հետ։
Հերթագրումը կարելի է իրականացնել հետևյալ հղումով․
Խնդրում ենք մտածել պայմանավորվածություն ստանալու համար ժամանակին գրանցման մասին։
Յուրաքանչյուր դիմողի, նաև երեխաների համար, անհրաժեշտ է առանձին պայմանավորվածություն ամրագրել: Չի կարելի մեկ հերթագրման համար մի քանի անուն գրանցել։ Առանց հերթագրման կամ սխալ տվյալներով հերթագրված անձինք նույնպես չեն կարող դեսպանություն մտնել։
Պայմանավորվածություններն ամրագրվում են բացառապես այդ համակարգում գրանցումից հետո։ Ուղիղ կերպով ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ պայմանավորվածություն ամրագրել։
Բոլոր տվյալները պետք է լրացվեն բացառապես լատինատառ։
Ձեր տվյալները լրացրեք ճշգրիտ և անսխալ, քանի որ վիզայի բաժին մուտք գործել հնարավոր է միայն անձնագրային տվյալներին դրանց լիարժեք համապատասխանության դեպքում։
Ուշադրություն դարձրեք նաև Ձեր էլեկտրոնային հասցեի ճշգրտությանը, այլապես չեք կարող ստանալ Ձեր գրանցման հաստատումը և դեսպանություն այցելելու օրվա և ժամի մասին ծանուցումը։
Լրացուցիչ տեղեկություններ վիզայի ընթացակարգի մասին
Weitere Informationen
Հասցե՝ Երևան 0025, Չարենցի փ․ 29 Հեռախոս՝ +374 10 586591 (երկուշաբթի և չորեքշաբթի օրերին՝ ժամը 10։30-ից մինչև 11։30-ը) Ֆաքս՝ +374 10 524781 (+49 30) 1817 67240 Վիզայի…