Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts
Հուշաթերթիկներ ու տեղեկություններ շենգենյան վիզայի մասին
Շենգենյան վիզա, որը տրամադրվում է Շենգենյան համաձայնագրի երկրներ կարճաժամկետ այցերի (առավելագույնը 90 օր կես տարվա ընթացքում) համար՝ առանց աշխատանքային գործունեություն ծավալելու հնարավորության:
Հուշաթերթիկներ
Այս էջում տեղադրված են մեր ընթացիկ հուշաթերթիկները։ Ներկայացվող փաստաթղթերի ցանկը կազմված է Շենգենյան գոտու երկրների՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների հետ համաձայնեցմամբ։ Սա նշանակում է, որ նշված բոլոր դեսպանություններում վիզայի ընթացակարգի հետ կապված նույն փաստաթղթերը պետք է ներկայացնել։
Ընթացիկ հուշաթերթիկները կազմված են ցանկի ձևով։ Խնդրում ենք տպել հուշաթերթիկը ու ցանկում համապատասխան նշում կատարել պահանջվող փաստաթղթերի կողքի սյունակներում։ Որևէ սյունակում նշման բացակայությունը կնշանակի, որ կարևոր մի փաստաթուղթ բացակայում է, ինչը կարող է հանգեցնել նրան, որ Ձեր դիմումը չընդունվի։
Դիմում-հարցաթերթիկները և հուշաթերթիկները անվճար տեղադրված են մեր կայքում: Անվճար է նաև վիզաների ընթացակարգի վերաբերյալ վիզաների բաժնի աշխատակիցների խորհրդատվությունը՝ հեռախոսով կամ էլ․ փոստի միջոցով։
Մյուս բոլոր անձինք և ծառայություններ մատուցող գրասենյակների աշխատակիցները, ովքեր գործում են վիզաների բաժնից դուրս, չեն համարվում վիզաների բաժնի աշխատակիցներ և չեն համագործակցում վիզաների բաժնի հետ: Հարկ չկա դիմել նրանց օգնությանը: Դիմում-հարցաթերթիկը լրացնելու համար գրագրական ծառայություններին դիմելը պարտադիր չէ: Գրագրական ծառայություններին դիմելը չի նշանակում, որ վիզաների բաժինը գործերը քննում է արտահերթ և պարտադիր վիզա է տրամադրում:
Հուշաթերթիկ․ Անձնական այցելություններ
Հուշաթերթիկ․ Գործնական այցելություն, սեմինարի, համաժողովի կամ դասընթացի մասնակցություն
Հուշաթերթիկ․Այցելություն բուժման նպատակով
Հուշաթերթիկ․ Մասնակցություն ցուցահանդեսի
Հուշաթերթիկ. Լեզվի դասընթաց (մինչև 90 օր տևողությամբ)
Հուշաթերթիկ. Սպորտ/Մշակույթ
Հուշաթերթիկ. Տուրիստական այցելություն
Բժշկական ապահովագրական ընկերությունների ցանկը
Անհրաժեշտ փաստաթղթեր
Այցի նպատակից է կախված, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնել վիզայի համար դիմելիս: Ուստի պետք է նայել համապատասխան հուշաթերթիկը:
Ուշադրություն.
- Կեղծ փաստաթղթերի, ինչպես նաև կեղծ տվյալների դեպքում դիմումը մերժվում է և հնարավոր է արգելք սահմանվի Գերմանիա, նաև Շենգենյան համաձայնագրի մյուս երկրներ մուտք գործելու համար:
- Քննվում են միայն ամբողջական գործերը: Ոչ լիարժեք գործերի հանձնումը կարող է հանգեցնել դիմումի մերժմանը, որի դեպքում գանձված գումարը չի վերադարձվում:
- Դեսպանությունն իրեն իրավունք է վերապահում առանձին դեպքերում պահանջել հավելյալ փաստաթղթեր:
Խնդրում ենք Ձեր փաստաթղթերը դասավորել նշված հերթականությամբ, չկարել և պատուհանի մոտ ներկայացնել առանց թղթապանակի, ամրակների և այլն:
Weitere Informationen
Ստորև նշված հղումով Դուք կարող եք դիմում-հարցաթերթիկը հենց էկրանի վրա լրացնել և վերջում տպել։ Խնդրում ենք օգտագործել առցանց (օնլայն) դիմում-հարցաթերթիկը, քանի որ այդպես զգալի հեշտանում է գործերի…