Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Ճամփորդական բժշկական ապահովագրություն

22.02.2018 - Artikel

Խնդրում ենք հաշվի առնել, որ Շենգենյան վիզա կարող է տրամադրվել միայն այն դեպքում, երբ առկա է բավարար ճամփորդական բժշկական ապահովագրության քարտ:

Ճամփորդական բժշկական ապահովագրությունն ունի հետևյալ չափորոշիչները`

  • Ճամփորդական բժշկական ապահովագրությունը (անհատական կամ խմբային) դիմողը ձեռք է բերում այն երկրում, որտեղ ապրում է, այլապես հրավիրողն այն կնքում է իր երկրում:
  • Հիվանդության կամ մահվան դեպքերում հիվանդի/դիակի տեղափոխման հատուցում, անդամ պետությունների տարածքում գտնվելու ժամանակ հիվանդանոց տեղափոխելու կամ բժշկական շտապ դեպքերի ծախսերի ստանձնում:
  • Ապահովագրական գումարը վնասի դեպքում պետք է կազմի ամենաքիչը 30.000 եվրո (կամ 50.000 ԱՄՆ դոլար) և պետք է նշված լինեն ապահովագրողի` Եվրամիության անդամ պետությունների, Շվեյցարիայի և Լիխտենշտեյնի տարածքում գտնվող գրասենյակների հասցեները:

Հայկական ապահովագրողների ցանկը, որոնք բավարարում են սույն պայմանները, կարող եք գտնել հետևյալ հղումով`

Բժշկական ապահովագրական ընկերությունների ցանկը

Բոլոր գերմանական ապահովագրական ընկերությունները ընդունվում են, նույնիսկ եթե չկան ցանկում:

  • Ապահովագրությունը պետք է վավերական լինի անդամ պետությունների ողջ տարածքի և կացության ամբողջ ժամանակահատվածի համար, նաև տարանցիկ այցի դեպքում:

Միանգամյա մուտքի վիզայի համար դիմելիս բժշկական ապահովագրությունը հարկավոր է կնքել նախատեսած այցի ամբողջ ժամանակահատվածի համար:

Բազմակի մուտքի, տարվա կամ մի քանի տարվա վիզայի համար դիմելիս բավարար է ներկայացնել առաջին մուտքի համար վավերական ապահովագրություն: Հետագա բոլոր այցերի համար դիմողն ինքն է կնքում բժշկական ապահովագրություն:

Ապահովագրության վկայականը հարկավոր է վերցնել և ներկայացնել սահմանային ծառայություններին:

Բուժման նպատակով մեկնելիս բժշկական ապահովագրությունից բացի հարկավոր է նաև հստակ ապացուցել մյուս ծախսերի ստանձնումը:

Weitere Informationen

nach oben