Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts
Երկար ժամկետով, բազմակի մուտքով վիզաների տրամադրում
Եվրամիության և ՀՀ-ի միջև կնքված վիզաների դյուրացման համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո բազմաթիվ դիմողների հնարավորություն ընձեռնվեց ստանալ երկար ժամկետով, բազմակի մուտքով վիզա։
Եվրամիության և ՀՀ-ի միջև կնքված վիզաների դյուրացման համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո բազմաթիվ դիմողների հնարավորություն ընձեռնվեց ստանալ երկար ժամկետով, բազմակի մուտքով վիզա։ Հարկավոր է նկատի ունենալ, որ մեկ և ավել տարվա վիզաների կացության առավելագույն ժամանակահատվածը 6 ամսվա ընթացքում կազմում է 90 օր։ Դիմողները հատկապես պետք է ուշադրություն դարձնեն անձնագրի, ինչպես նաև ելքի կնիքի վավերականությանը։
Մինչև 5 տարի ժամկետով վիզաների դյուրին տրամադրումը հնարավոր է հետեևյալ անձանց համար․
- Եվրամիությունում օրինական հիմքով բնակվող անձանց և ԵՄ-ի երկրների քաղաքացիների մերձավոր ազգականներին (կին/ամուսին, մինչև 21 տարեկան երեխաներ, ծնողներ)։ Հարկ է ուշադրություն դարձնել, որ հրավերը/հրավեր-պարտավորագիրը ձևակերպվի համապատասխան երկար ժամանակահատվածի համար կամ լինի համապատասխան ուղեկցող գրություն, ինչպես նաև առնչվող անձի կացության իրավունքի պատճենը։
- Պաշտոնական պատվիրակության անդամներին և հայկական սահմանադրական և վճռաբեկ դատարանների դատավորներին, ովքեր մեկնում են գործուղման։
1 և ավել տարի ժամկետով վիզաների դյուրին տրամադրումը հնարավոր է հետեևյալ անձանց համար․
- Գործարարներին, ովքեր գործնական նպատակով պարբերաբար մեկնում են շենգենյան երկրներ
- Անձանց, ովքեր բուժման նպատակով պարբերաբար Գերմանիա են մեկնում։
- Քույր քաղաքների շրջանակներում փոխանակման ծրագրերի մասնակիցներին
- Լրագրողներին և ուղեկցող տեխնիկական անձնակազմին
- Միջազգային սպորտային մրցաշարերի մասնակիցներին և ուղեկցող անձնակազմին (մարզիչներ, բժիշկներ․․․)
- Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և այն անձանց, ոովքեր արտերկրում գործող հայկական ՀԿ-ների հրավերներով մեկնում են մասնակցելու կրթական միջոցառումների, սեմինարների կամ կոնֆերանսների
- Գիտության, կրթության, արվեստի և մշակույթի բնագավառներում գործունեություն ծավալողներին և փոխանակման ծրագրերի մասնակիցներին
Համաձայն Վիզակոդեքսի 24-րդ հոդվածի՝ երկարաժամկետ վիզայի տրամադրումը հնարավոր է հետևյալ դեպքերում և ժամկետներով.
- 1 տարով, եթե դիմողը վերջին երկու տարվա ընթացքում ստացել և, օրինահարգ կերպով օգտագործել է առնվազն երեք Շենգեն-վիզա,
- 2 տարով, եթե դիմողը նախորդող երկու տարիներին ստացել և օրինահարգ կերպով օգտագործել է մեկ տարի ժամկետով բազմակի մուտքի վիզա,
- 5 տարով, եթե դիմողը նախորդող երեք տարիներին ստացել և օրինահարգ կերպով օգտագործել է երկու տարի ժամկետով բազմակի մուտքի վիզա:
Վիզակոդեքսի 21-րդ հոդվածի համաձայն վիզայի տրամադրման իրավական նախադրյալները պետք է առկա լինեն ճամփորդության ողջ ժամանակահատվածի համար: