Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts
Ցուցումներ անչափահասների համար
Դիմելու կարգը
Յուրաքանչյուր անչափահաս դիմումատուի համար լրացվում է առանձին դիմում-հարցաթերթիկ, որը ստորագրում են խնամակալները (որպես կանոն՝ ծնողները): Եթե դիմումատուի 16 տարին լրացել է, նա նույնպես ստորագրում է դիմում-հարցաթերթիկի տակ:
Յուրաքանչյուր անչափահասի համար անհրաժեշտ է ձեռք բերել առանձին պայմանավորվածություն: Հարցազրույցին անչափահաս դիմումատուի ներկայությունը պարտադիր է:
Խնամակալների համաձայնությունը
Անչափահաս դիմումատուների (մինչև 18 տարեկան) փաստաթղթերն ընդունվում են բոլոր խնամակալների (որպես կանոն՝ ծնողների) կողմից նոտարական հաստատմամբ տրված համաձայնության առկայության դեպքում:
Համաձայնության մեջ նշվում է, որ խնամակալ(ներ)ը համաձայն է(են), որ իր (իրենց) զավակը մեկնի երկրից: Նաև նշվում է, թե ինչ ժամանակահատվածի և ինչ նպատակի համար է համաձայնությունը տրված (օր.` մինչև երեք ամսով, հանգստի, հյուր գնալու, մշտական բնակության և այլ նպատակների համար):
Նշվում է նաև, թե ում ուղեկցությամբ է մեկնում անչափահասը (օր.` տատիկի հետ (նշել անուն-ազգանունը)/ առանց ուղեկցության, որ ավիաուղիներով, որ օդանավակայան է ժամանելու / կնոջս կամ ամուսնուս հետ (նշել անուն-ազգանունը) հետ):
Հասկանալի է, որ խնամակալի իրավունքներով պայմանավորված՝ համաձայնությունը ժամանակային առումով պետք է համապատասխանի ճամփորդության նախատեսված ժամանակահատվածին:
Ուստի դեսպանությունը վիզայի դիմումի հետ ընդունում է խնամակալ(ներ)ի՝ առավելագույնը 6 ամիս առաջ տրված համաձայնությունը:
Հատուկ դեպքեր
ա. եթե խնամակալը/ները Հայաստանում չեն բնակվում, համաձայնությունը հաստատում են՝
- գերմանական որևէ իրավասու մարմնում կամ
- նոտարի մոտ:
բ. եթե խնամակալներից մեկը մահացել է, պետք է ներկայացնել վերջինիս մահվան վկայականը
գ. եթե միակ խնամակալը մայրն է, այդ մասին պետք է նշված լինի անձնագրում կամ ծննդյան վկայականում:
Այլ փաստաթղթեր չեն ընդունվում:
Անհրաժեշտ է ներկայացնել բոլոր փաստաթղթերի բնօրինակները և յուրաքանչյուրից՝ մեկական պատճեն:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ դեսպանությունը, ելնելով երեխայի/անչափահասի շահերից, իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի պահանջել հավելյալ փաստաթղթեր: Հայցում ենք Ձեր ներողամտությունը: