Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts
Սեռական ոտնձգություն․ ինչպես կանխարգել և ինչպես վարվել
ԳԴՀ արտգործնախարարությունը՝ իր ավելի քան 220 արտերկրյա ներկայացուցչություններով և ավելի քան 150 երկրների քաղաքացիություն ունեցող աշխատակիցներով, հանդես է գալիս հանուն իրական բազմազանության։ Մենք գնահատում և սատարում ենք մեր անձնակազմի բազմազանությունը և իրավական բոլոր հնարավորություններով մերժում մեր աշխատակիցների հանդեպ կամ նրանց միջև առկա անհարգալից վերաբերմունքը, ինչպես նաև խտրականությունը և սեռական ոտնձգությունը։
Դա ենթադրում է նաև, որ ԳԴՀ արտգործնախարարության անձնակազմի կամ նրա նախագծերի համատեքստում պետք է կանխվեն սեռական շահագործման, սեռական բռնության և սեռական ոտնձգության դեպքերը, ինչպես նաև անհապաղ արձագանք տրվի հանցագործության մասին հայտարարություններին։
Եթե արտգործնախարարության անձնակազմի կամ ծրագրերի համատեքստում Ձեզ հայտնի է դառնում սեռական շահագործման, սեռական բռնության կամ սեռական ոտնձգության որևէ դեպք, կամ Դուք եք դրանց զոհը դառնում, խնդրում ենք ներքոբերյալ կոնտակտային ձևաթղթի միջոցով կապ հաստատել Ձեր բնակության վայրի համար իրավասու արտերկրյա ներկայացուցչության բողոքների ընդունման բաժնի հետ։
Բողոքների ընդունման բաժինը պարտավոր է հետամուտ լինել յուրաքանչյուր բողոքի և տուժող անձին ծանուցել քննության արդյունքի մասին։
Երևանում Գերմանիայի դեսպանության՝ սեռական ոտնձգության վերաբերյալ բողոքների ընդունման բաժին