Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Հայաստանում Գերմանական տնտեսական միավորում

Հոդված

Հայաստանում Գերմանական տնտեսական միավորումը (ԳՏՄ), որի հիմնադրման պաշտոնական արարողությունը կայացավ 2016թ․ ապրիլի 12-ին, ներկայացնում է հայկական և գերմանական ձեռնարկությունների շահերն այստեղ։  


Գերմանական տնտեսական միավորման լոգոն
Գերմանական տնտեսական միավորում© Գերմանական տնտեսական միավորում

Հայաստանում Գերմանական տնտեսական միավորումը (ԳՏՄ), որի հիմնադրման պաշտոնական արարողությունը կայացավ 2016թ․ ապրիլի 12-ին, ներկայացնում է հայկական և գերմանական ձեռնարկությունների շահերն այստեղ։  

Գերմանական տնտեսական միավորումը Գերմանիայի Արտաքին առևտրի պալատի և Առևտրաարդյունաբերական պալատի (AHK/IHK) պաշտոնական գործընկերն է և հանդես է գալիս որպես մի կազմակերպություն, որի անդամները հայ-գերմանական տնտեսական հարաբերություններում գործունեություն ծավալող ձեռնարկություններն ու գործընկերներն են։ Հայաստանում Գերմանիայի տնտեսական միավորումն ունի տնտեսության ամենատարբեր ոլորտները ներկայացնող ավելի քան 50 անդամ։

ԳՏՄ հայաստանյան գրասենյակի ղեկավարը Դիթմար Շթիլն է, իսկ վարչության նախագահ՝ Անդրե Ալվանդյանը (ATL International Transport)։ Վարչության մյուս անդամներն են՝ Հասնի Կոսեյանը (Արսանա ՓԲԸ) և Դանիել Ցուրֆլուհը (Վոլո Գլոբալ)։ ԳՏՄ վարչությունում որպես խորհրդատու ներգրավված են նաև Երևանում Գերմանիայի դեսպանությունը և Գերմանական Միջազգային համագործակցություն ընկերությունը։

 ԳՏՄ ծառայությունների ոլորտը Հայաստանում ընդգրկում է հետևյալը․

  • բիզնես գործընկերների միջնորդում
  • պատվիրակությունների այցերի կազմակերպում
  • շուկայի վերլուծություններ
  • էքսպոների, տեղափոխման և արտահանման հարցերի խորհրդատվություն
  • իրավական, հարկային և մաքսային տեղեկությունների տրամադրում
  • հրատարակություններ, տնտեսական տեղեկատվական ամսագրի  հրապարակում

ԳՏՄ-ն հանդիսանում է Messe Frankfurt ընկերության պաշտոնական ներկայացուցիչը: Այն ներկայացնում է նաև Ավագ փորձագետների ծառայությունը՝
www.ses-bonn.de

ԳՏՄ-ն Հայաստանում Եվրոպական Բիզնես ասոցիացիայի անդամ է։

դեպի էջի սկիզբ