Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
Ճանաչել Գերմանիան՝ www.deutschland.de

Թեմաներ բացահայտել, տեղեկություններ գտնել, տեսանյութեր դիտել, Գերմանիայի վերաբերյալ հարցաղաղերի և քվեարկությունների մասնակցել, մյուսների հետ մտքերով փոխանակվել։ Եթե ուզում եք հասկանալ, թե ինչ է մտածում և ինչով է ապրում Գերմանիան, ապա այցելեք deutschland.de կայք կամ վերջինիս սոցիալական մեդիացանցեր։
Գերմանիային նվիրված հարթակը նոր տեսք է ստացել՝ երիտասարդ, թարմ, շարժական և ինտերակտիվ։ Այն հասանելի է www.deutschland.de կայքում։
- Ակտուալ հոդվածներ Գերմանիայի համար առանցքային քաղաքական և հասարակական թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են՝ անցումը այլընտրանքային էներգիայի, միգրացիան և ինտեգրացիան, Եվրոպայի միասնականությունը։
- Լրատվությունից քաղած պատմություններ պատմությունների հետևում՝ հետաքրքիր մարդիկ, ովքեր իրենց գաղափարներով և կարողություններով ինչ –որ բան են փոխում, հետաքրքիր թեմաներ և նախաձեռնություններ Գերմանիայից։
- Մուլտիմեդիա-նյութեր, որոնք ձեզ մոտիկից կծանոթացնեն մարդկանց և նրանց պատմությունների հետ։
- Տարածաշրջանային հայացք դեպի մարդիկ և թեմաներ, որոնք Գերմանիային կապում են իր գործընկերների հետ ամբողջ աշխարհում.հոդվածներ 10 տարածաշրջանների համար։
- Զբաղմունք, հարցաղաղեր և քվեարկություններ։
- Սոցիալական մեդիացանցեր, որոնց միջոցով կարող եք կիսվել, թե ինչն է ձեզ համար կարևոր։ Ձեզ պատրաստ են օգնել սոցիալական մեդիայի ոլորտի մենեջերներ աշխարհի տարբեր տարածաշրջաններում։
- Արագ ճանապարհ դեպի սպասարկման և տեղեկատվական ոլորտ, թեմաներ, ինչպիսիք են՝ կրթություն, աշխատանք կամ ճանապարհորդություն։
Այս ամենը 9 լեզուներով։