Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Մարդու իրավունքներ. Գերմանիայի արտաքին քաղաքականության հիմքը

03.12.2020 - Հոդված

Գերմանիան միջազգային անդուլ պայքար է ծավալում հանուն մարդու իրավունքների: Ոչ միայն, որովհետև այդ ջանքերը մեր արտաքին քաղաքականության հիմնարար արժեքներից են. դրանք նաև սպասարկում են Գերմանիայի շահերը:

Գերմանիան միջազգային անդուլ պայքար է ծավալում հանուն մարդու իրավունքների: Ոչ միայն, որովհետև այդ ջանքերը մեր արտաքին քաղաքականության հիմնարար արժեքներից են. դրանք նաև սպասարկում են Գերմանիայի շահերը:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր

Մարդու իրավունքների միջազգային խորհրդանշանը
Մարդու իրավունքների միջազգային խորհրդանշանը © AA


Ավելի լավ աշխարհ ունենալու տեսլականն էր, որ 1948թ. ՝ համարյա 70 տարի առաջ, տղամարդկանց ու կանանց աշխարհի չորս ծագերից հավաքեց Փարիզում: Մի աշխարհ, որտեղ բոլոր մարդիկ պաշտպանված կլինեին իրենց արժանապատվության մեջ՝ որպես անհատներ: Ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Այն ելնում է մարդկանց «ի ծնե արժանապատվությունից ու հավասար ու անօտարելի իրավունքներից» և սրանք վերագրում յուրաքանչյուր մարդու՝ առանց թույլ տալու որևէ տարբերություն ըստ մաշկի գույնի, սեռի, լեզվի, դավանանքի կամ այլ չափանիշների: Մարդու իրավունքները վերաբերում է յուրաքանչյուր մարդու՝ միմիայն նրա մարդ լինելու պատճառով/հիմքով և բացարձակապես անկախ այն առանձնահատկություններից, որոնք մեզ՝ մարդկանց, տարբերում են իրարից: 

Մարդկային հասարակությունների հիմքը

Մարդու իրավունքների հանդեպ Գերմանիայի ստանձնած պարտավորությունը նաև այն դասն է, որ Գերմանիան քաղել է իր պատմության ամենամռայլ էջից: Այդ պատճառով էլ Սահմանադրության առաջին հոդվածում մարդու արժանապատվությունը և մարդու անձեռնմխելի և անօտարելի արժանապատվությունը խարսխված է որպես յուրաքանչյուր մարդկային հասարակության, աշխարհում խաղաղության և արդարության հիմք: Մայր օրենքն, այսպիսով, երաշխավորում է ոչ միայն մարդու իրավունքները Գերմանիայում, այլ նաև պարտավորեցնում է մեզ գործել ի նպաստ ողջ աշխարհում մարդկանց արժանապատվության և հիմնական ազատությունների պաշտպանության:

Բարոյական պարտավորություն և քաղաքական շահ

Հանուն մարդու իրավունքների պայքարը, սակայն, ոչ միայն սահմանադրությունից բխող բարոյական և միջազգային պարտավորություն է: Մարդու իրավունքների ապահովումը բխում է նաև Գերմանիայի արտաքին քաղաքական շահերից:  Համաշխարհային փորձը ցույց է տալիս՝ որտեղ ոտնահարվում են մարդու իրավունքները, այնտեղ չի կարող երկարաժամկետ խաղաղություն և կայուն զարգացում լինել: Դրան հակառակ՝ պաշտպանության արժանացող ազատությունն ու մարդու արժանապատվությունը  միշտ շարժիչ ուժ են ստեղծարարության և բարեկեցության համար:

Բացի Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության՝ մարդու իրավունքների և մարդասիրական օգնության հարցերով հանձնակատարից՝ ԳԴՀ արտաքին գործերի նախարարությունում գործում է նաև մարդու իրավունքների և գենդերային քաղաքականության առանձին մասնագիտական վարչություն: Երկու կառույցները միասին կիրառում են ամենատարբեր գործիքներ՝ աջակցային ծրագրեր՝ ոչ կառավարական կազմակերպություններին, քաղաքական երկխոսություններ, հանրային դիրքորոշումներ կամ լուռ դիվանագիտություն, որոնք, իսկապես, կարողանում են բարելավել մարդու իրավունքների ոլորտը շատ երկրներում:

Մարդու իրավունքների վերաբերյալ Դաշնային կառավարության 2016թ. զեկույցը (անգլերեն)՝ Քաղհասարակությունները՝ կիզակետում

Մարդու իրավունքների վերաբերյալ Դաշնային կառավարության 14-րդ զեկույցը (անգլերեն)․ Ակտիվ հանձնառություն մարդու իրավունքների համար՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

Մարդու իրավունքների լավագույն պաշտպանը կենսունակ քաղհասարակությունն է

Մարդու իրավունքների պաշտպանության համար հատկապես կարևոր է այն հասարակությունը, որն աչալուրջ է հնարավոր իրավախախտումների ժամանակ: Այս հարցում Գերմանիան հետապնդում է կարևոր մի ուղղություն: Ոչ կառավարական կազմակերպությունների, կրոնական խմբերի, մտավորականների և նվիրյալ անձանց հետ երկխոսելով՝ Գերմանիան աշխարհով մեկ խրախուսում է կենսունակ և աչալուրջ քաղհասարակությունների զարգացումը: Քանզի, երբ քաղաքացիները միավորվում են պետությունից անկախ խմբերում և հանրային հարթակներում, դա լավագույն ապահովագրությունն է դառնում մարդու իրավունքների ոտնահարման դեմ:

«Քաղհասարակություն և մարդու իրավունքներ» թեմայի մասին առավել մանրամասն՝ այս հղումով (անգլերեն).

Գերմանիան որպես պայմանագրերի անդամ պետություն

ՄԱԿ-ի խարտայի և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հիման վրա ՄԱԿ-ի անդամ պետությունները ստեղծել են մարդու իրավունքների պաշտպանության մի համապարփակ պայմանագրային համակարգ: Գերմանիան ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների բոլոր կարևորագույն համաձայնագրերի և դրանց լրացնող արձանագրությունների անդամ պետություն է և կանոնավոր հաճախականությամբ պայմանագրային հանձնաժողովների առջև հանդես է գալիս այս կամ այն պայմանագրային պարտավորության կատարման վերաբերյալ զեկույցով:

«Մարդու իրավունքները Միավորված ազգերի կազմակերպությունում» թեմայի վերաբերյալ առավել մանրամասն՝ սույն հղումով.

Եվրոպայում նույնպես գործում է մարդու իրավունքների պաշտպանությանը լծված հաստատությունների մի խիտ ցանց: Այս ոլորտում առանցքային դերակատարում ունեն Եվրամիությունը, Եվրախորհուրդը և ԵԱՀԿ:

Հիմնական իրավունքների պաշտպանությունը Եվրամիությունում (գերմաներեն)

Եվրախորհուրդ (անգլերեն)

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն 


դեպի էջի սկիզբ