Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
Գերմանիայի արտաքին գործերի նախարարը
Հայկո Մաասը դաշնային արտգործնախարար է 2018թ. մարտի 14-ից:

- Ծնվել է 1966թ. սեպտեմբերի 19-ին Զաարլուիսում:
- 1987
Ավարտել է դպրոցը: - 1988
Աշխատել է Զաարլուիսի «Ֆորդ» ընկերության գործարաններում: - 1989 - 1993
Իրավագիտություն է ուսանել և առաջին պետական ավարտական քննությունը հանձնել Զաարլանդի համալսարանում: - 1994 - 1996 և 1999 - 2013
Զաարլանդի երկրամասային խորհրդարանի անդամ - 1996
Երկրորդ պետական ավարտական քննություն - 1996 - 1998
Պետքարտուղար՝ Զաարլանդի շրջակա միջավայրի, էներգետիկայի և տրանսպորտի նախարարությունում - 1998 - 1999
Զաարլանդի շրջակա միջավայրի, էներգետիկայի և տրանսպորտի նախարար - 1999 - 2012
Զաարլանդի երկրամասային խորհրդարանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՍԴԿ/SPD) խմբակցության ղեկավար - 2000 - 2018
ՍԴԿ կուսակցության Զաար տարածաշրջանի նախագահ - 2012 - 2013
Զաարլանդի տնտեսության, աշխատանքի, էներգետիկայի և տրանսպորտի նախարար և Զաարլանդ երկրամասի փոխվարչապետ - 2013 - 2018
ԳԴՀ արդարադատության և սպառողների պաշտպանության նախարար - 14.03.2018-ից
ԳԴՀ արտաքին գործերի նախարար