Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Արտասահմանյան դպրոցների հարցերով կենտրոնակայանը (ZfA) Հայաստանում

Հոդված

Գերմաներենի դաս թիվ 119 ավագ դպրոցում
Գերմաներենի դաս թիվ 119 ավագ դպրոցում© T.B.
Արտասահմանյան դպրոցների հարցերով կենտրոնակայանը ԳԴՀ Արտաքին գերատեսչության և ԳԴՀ երկրամասերի հետ սերտ համագործակցությամբ խնամակալություն է իրականացնում և աջակցություն ցուցաբերում ամբողջ աշխարհով մեկ գործող ավելի քան 140 դպրոցների, ինչպես նաև ԳԴՀ կողմից խրախուսվող շուրջ 1100 դպրոցական հաստատությունների և պետական դպրոցների գերմանական բաժինների համար։ Այդ հաստատություններում աշխատում են շուրջ 2000 արտասահմանյան ծառայության մանկավարժներ, ծրագրային ուսուցիչներ և մասնագիտական խորհրդատուներ։ Արտերկրում իրենց գործունեության ընթացքում նրանք կազմակերպչական, մանկավարժական և ֆինանսական օժանդակություն են ստանում Արտասահմանյան դպրոցների հարցերով կենտրոնակայանի կողմից։

ZfA-ի խնդիրները

ZfA կազմակերպության խնդիրներն են

  • արտերկրում գերմանական դպրոցների և կրթական հաստատությունների համար մանկավարժական և վարչական խորհրդատվության տրամադրումը, ինչպես նաև որակի կառավարման համակարգի ներդրման համար աջակցությունը
  • արտերկրում գերմանական դպրոցների, ինչպես նաև հյուրընկալող երկրի կրթական համակարգի համար ուսուցիչների ներգրավումը, ընտրություն և միջնորդումը
  • ուսուցիչների նախապատրաստում, վերապատրաստում և կատարելագործում
  • նախապատրաստում գերմանական և միջազգային ավարտական քննությունների համար
  • որպես օտար լեզու գերմաներենի ոլորտում քննությունների կազմակերպում և անցկացում (Գերմանիայի Կրթության նախարարների համաժողովի Գերմաներենի դիպլոմ - DSD)

Գերմանիայի Կրթության նախարարների համաժողովի գերմաներենի դիպլոմ – DSD

Կրթության նախարարների համաժողովի Գերմաներենի դիպլոմը (DSD) հանդիսանում է լեզվի դպրոցական քննություն, որը հնարավոր է հանձնել Լեզուների իմացության գնահատման եվրոպական համընդհանուր չափանիշային շրջանակի (ՀՉՇ) բոլոր մակարդակներում։ Սովորաբար քննությանը նախորդում է մի քանի տարի տևող գերմաներենի դպրոցական դասընթաց։ Գերմաներենի դիպլոմը (DSD) արտասահմանում գտնվող դպրոցների աշակերտների կողմից կարող է ձեռք բերվել որպես հետևյալ մակարդակներում գերմաներենի իմացության վկայագիր՝

- DSD – A2 (համապատասխանում է ՀՉՇ A2 մակարդակին)

- DSD – Առաջին աստիճան (DSD I, համապատասխանում է է ՀՉՇ B1 մակարդակին)

- DSD – Երկրորդ աստիճան (DSD II, համապատասխանում է է ՀՉՇ B2/C1 մակարդակին)

DSD I-ը հանդիսանում է ուսումնական քոլեջ ընդունվելու համար պահանջվող գերմաներենի իմացության վկայագիր։

DSD II-ը անց է կացվում երկրորդային դպրոցների բարձր դասարաններում և բուհերի ռեկտորների համաժողովի հավաքական որոշման համաձայն հանդիսանում է ԳԴՀ-ում բուհական ուսման համար պահանջվող գերմաներենի իմացության վկայագիր։

Մասնագետ-խորհրդատուի աշխատանքի ոլորտը Հայաստանում

Արտասահմանյան դպրոցների հարցերով կենտրոնակայանի մասնագետ-խորհրդատուն դպրոցներին խորհրդատվություն է տրամադրում DSD ծրագրի կիրառման գործում, ղեկավարում է DSD քննությունները, օժանդակում է Գերմանիայից ժամանած ուսուցիչներին, մասնագիտական և մեթոդական վերապատրաստում է իրականացնում գերմաներենի ուսուցիչների համար և դասավանդում է DSD դասարաններում։ Արտասահմանյան դպրոցների հարցերով կենտրոնակայանի մասնագետ-խորհրդատուն հատկապես օժանդակում է հետևյալ հինգ դպրոցներում գործող DSD ծրագրին՝

  • թիվ 119 ավագ դպրոց (Բ․Ժամկոչյան), Տիգրան Մեծի փ․ 64, Երևան (DSD-II դպրոց)
  • Երևանի պետական հումանիտար քոլեջ, Հովսեփ Արղության փ․ 1, Երևան (DSD-I-PRO դպրոց)
  • թիվ 60 հիմնական դպրոց (Վահան Տերյան). Տիգրան Մեծի փ․ 42, Երևան (DSD-I դպրոց)
  • Սարդարապատի միջնակարգ դպրոց, Աբովյան փ. 22, Սարդարապատ (DSD-I դպրոց)

Բոլոր DSD-դպրոցները գործընկերություն են իրականացնում ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի դպրոցների հետ։ Այդ գործընկերության շրջանակում ամեն տարի գերմանացի աշակերտներ են այցելում Հայաստան, իսկ հայ աշակերտներն էլ այցելում են իրենց գերմանական գործընկեր դպրոցներ։

ZfA-ի կողմից աշակերտների խրախուսումն ընգրկում է նաև ուսուցողական և ուսուցման միջոցների նվիրատվությունները, ինչպես նաև համագործակցությունը Գյոթեի անվան ինստիտուտի, Մանկավարժական փոխանակման ծառայության (PAD), Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) հետ, DSD ծրագրի շրջանակում գերմաներենի ուսուցիչների և աշակերտների համար կրթաթոշակների տրամադրումը։ Բազմաթիվ ծրագրերի օգնությամբ ամբողջ աշխարհում մասնագետ-խորհրդատուները նպաստում են տարբեր երկրներում գտնվող DSD դպրոցների միջև կապերի հաստատմանը։

ZfA ներկայացուցիչները Հայաստանում

Zentralstelle für das Auslandsschulwesen (ZfA)
Zentralstelle für das Auslandsschulwesen (ZfA)© ZfA

Հայաստանում մասնագետ-խորհրդատու
Բենյամին Շպեթ

Հեռ․՝ +374 (10) 58 33 55 (աշխ․); +374 (0) 99 17 97 07 (բջջ․)
Էլ․ փոստ՝ eriwan@auslandsschulwesen.de

Համացանց՝ www.auslandsschulwesen.de/eriwan

Հայաստանում ծրագրի ուսուցչուհի՝

Քերսթին Ֆիշեր

Հեռ․՝ +374 (0) 93-621011

դեպի էջի սկիզբ