Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
Միջազգային մարզչական դասընթաց Մայնցում

Թեթև ատլետիկայի գերմանական միության մարզչական վերապատրաստման կենտրոնը Մայնցի համալսարանում, © Գերմանիայի թեթև ատլետիկայի միություն, Մայնցի համալսարան
Գերմանիայի թեթև ատլետիկայի ֆեդերացիան ԳԴՀ արտգործնախարարության աջակցությամբ 2019թ. հունիսի 1-ից 2020թ. հուլիսի 31-ը Մայնցի համալսարանում կանցկացնի միջազգային մրցավարական դասընթաց։ Հայտերն ընդունվում են Գերմանիայի դեսպանությունում՝ մինչև 2018թ. նոյեմբերի 16-ը:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր կրթամշակութային քաղաքականության շրջանակում աջակցություն է ցուցաբերում նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) անդամ երկրների Զարգացման աջակցության կոմիտեի (DAC) ցուցակի երկրների մարզիչների համար կազմակերպվող դասընթացներին։
Գերմանիայի թեթև ատլետիկայի միության՝ արտասահմանցի մարզիչների վերապատրաստման հայտնի կենտրոնը, որը գործում է Մայնցի համալսարանում, Գերմանիայի արտգործնախարարության հանձնարարությամբ 2019թ․ կանցկացնի իր 42-րդ միջազգային մարզչական դասընթացը՝ 2019թ․ հունիսի 1-ից մինչև 2020թ․ հուլիսի 31-ը՝ ներառյալ գերմաներենի նախապատրաստական դասընթացը։ Մարզչական դասընթացի ավարտին հաջող հանձնած քննության պարագայում մասնակիցները կստանան թեթև ատլետիկայի մարզչի դիպլոմ։
Մրցույթը հասցեագրված է մարզիչներին, ինչպես նաև թեթև ատլետիկայի ոլորտի սպորտի ուսուցիչներին: Դիմել կարող են նաև այն պրոֆեսիոնալ մարզիկները, որոնք արդեն ցանկանում են անցնել մարզչական աշխատանքի: Դիմել կարող են մինչև 40 տարեկան անձինք:
Գերմանական կողմն ստանձնում է հետևյալ ծախսերը․
- մասնագիտական և լեզվական կրթության ծախսերը,
- ամսական կրթաթոշակ 400 եվրոյի չափով,
- բնակարանի վարձ,
- բժշկական ապահովագրություն (կարևոր ցուցում՝ արդեն առկա հիվանդությունների և ատամների փոխարինման ծախսերը չեն փոխհատուցվում),
- ուսումնական միջոցներ՝ միանվագ
- միանվագ դրամական նպաստ (300 եվրո)՝ ձմեռային հագուստի համար։
Մուտքի արտոնագրի (վիզայի) համար վճար չի գանձվում։
Սույն ծախսերը չեն ներառում ճանապարհածախսը, որը համարվում է գործընկերային ներդրում՝ գործուղող երկրների կամ դասընթացների մասնակիցների կողմից։
Լրացված դիմումաձևը Թեթև ատլետիկայի ազգային ֆեդերացիայի կողմից տրված երաշխավորագրի, առողջության վերաբերյալ տեղեկանքի և 4 բիոմետրիկ լուսանկարների հետ միասին անհրաժեշտ է մինչև 2018 թ․ նոյեմբերի 16-ը ներկայացնել Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն։
Հավելյալ տեղեկություններ կարող եք քաղել այս տեղեկատվական թերթիկից և սույն կայքէջից՝ գերմաներեն․ www.leichtathletik.de