Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Մրցույթի հայտարարություն. Միջազգային մրցանակային ծրագիր 2018թ

02.03.2018 - Հոդված

Ծրագրին մասնակցել ցանկացող աշակերտներն իրենց մրցութային փաստաթղթերը դեսպանություն պետք է հանձնեն մինչև 2018թ․ մարտի 22-ը՝ ժամը 16։00-ն։

PAD- լոգոն
PAD- լոգոն© PAD

Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն աշխարհում գերմաներենի դասավանդումը խթանելու և օտարերկրյա դպրոցների՝ գերմաներենի բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին պարգևատրելու նպատակով հիմնել է մրցանակային մի ծրագիր, որն իրականացվում է Գերմանիայի դաշնային երկրամասերի կրթության և մշակույթի նախարարների խորհրդի Մանկավարժական փոխանակման ծառայության (ՄՓԾ/PAD) կողմից:

Այն աշակերտները, ովքեր կբավարարեն ստորև ներկայացվող պահանջները, կարող են դիմել Գերմանիայում անցկացվելիք չորսշաբաթյա ուսումնական ծրագրին.

  • ծրագրի մեկնարկին աշակերտը պետք է լինի առնվազն 15, առավելագույնը՝ 17 տարեկան,
  • առնվազն երկու տարի գերմաներեն սովորած լինի այնպիսի դպրոցում, որտեղ գերմաներենը դասավանդվում է պատշաճ ժամաքանակով,
  • ունենա գերմաներենի առնվազն B1 մակարդակ,
  • ցուցաբերի միջմշակութային և սոցիալական շփման ունակություններ,
  • չլինի ավարտական դասարանում:

 Ծրագրին չեն կարող մասնակցել այն աշակերտները, ովքեր մեծացել են Գերմանիայում և այնտեղ դպրոց հաճախելուց հետո են վերադարձել հայրենիք, կամ արդեն իսկ մասնակցել են Միջազգային մրցանակային ծրագրին: Հավակնորդները պետք է ունենան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ներկայացնեն Հայաստանում առնվազն երեք տարվա հիմնական բնակությունը հաստատող փաստաթուղթ:

Այցը տեղի կունենա նախնական տվյալներով 23.06.2018թ. - 22.07.2018թ.:

Հավակնորդներն ամենաուշը մինչև 2018թ. մարտի 22-ը՝  ժամը 16-ը դեսպանություն պետք է ներկայացնեն հետևյալ հայտաթղթերը.

  • էլեկտրոնային տարբերակով լրացված անհատական հարցաթերթիկ,
  • անձնագրի լուսանկար
  • ծնողների կողմից լրացված համաձայնություն
  • անձնագրի պատճեն (անձնագրի առկայության դեպքում)
  • դպրոցի գերմաներենի ուսուցչի կողմից տրված բնութագիր, որը պարունակում է տվյալներ աշակերտի լեզվական իմացության, վարքի, սոցիալական շփման ունակությունների և ակտիվության վերաբերյալ:

Տեղեկատվական թերթիկում նշված առողջության վկայականը, ինչպես նախկինում, կպահանջվի միայն բանավոր հարցազրույցից հետո՝ նախնական ընտրությամբ անցած մասնակիցներից:

Համաձայն ՄՓԾ տեղեկատվաթերթիկի՝ հայտաթղթերը դեսպանություն պետք է ներկայացնել էլեկտրոնային եղանակով (յուրաքանչյուր էլ. նամակով՝ առավելագույնը 6 MB): Հայտերի ընդունման ընթացակարգը դյուրացնելու համար, սակայն, դեսպանությունը որոշել է փաստաթղթերն ընդունել նաև թղթային տարբերակով: Աշակերտներն այսպիսով կարող են ընտրել՝ փաստաթղթերը ներկայացնել էլ. փոստով՝ ուղարկելով ku-10@eriw.diplo.de հասցեին կամ թղթային տարբերակով հանձնել դեսպանություն:

Թերի կամ ուշ ներկայացված դիմումները չեն կարող քննության առնվել:

Ընտրական գործընթացը երկփուլ է և բաղկացած է գրավոր և բանավոր քննություններից: Բանավոր հարցազրույցին կհրավիրվեն գրավոր քննությունը հաջողությամբ հանձնած մասնակիցները: Գրավոր քննությունը տեղի կունենա 06.04.2018թ. ժամը 10.30-ին, իսկ բանավորը՝ 11.04.2018թ. Գերմաներենի ուսուցման կենտրոնում (Մհեր Մկրտչյան 1):

Քննությունները հաջող հանձնած չորս թեկնածուները պետք է այցելեն դեսպանության վստահված բժշկին՝ բուժզննություն անցնելու: Բուժզննությանն աշակերտին պետք է ուղեկցի ծնողը: 

Մասնակցային նախապայմանների վերաբերյալ մանրամասն շարադրված տեղեկատվաթերթիկները, ինչպես նաև լրացման ենթակա ձևաթղթերը կարելի է ներբեռնել ստորև նշված հղումներով․

Մրցանակային ծրագրի մասին տեղեկատվաթերթիկ՝ գերմաներեն

Մրցանակային ծրագրի մասին տեղեկատվաթերթիկ՝ անգլերեն

Անհատական հարցաթերթիկ

Անհատական հարցաթերթիկի լրացման ուղեցույց՝ գերմաներեն

Ծնողների համաձայնության թերթիկ՝ գերմաներեն/անգլերեն

Ծնողների համաձայնության թերթիկ՝ գերմաներեն/ռուսերեն


Այլ տեղեկություններ

Հարակից բովանդակություններ

դեպի էջի սկիզբ