Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
Բունդեսթագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ (ՄԽԿ) ծրագիրը

ՄԽԿ լոգոն, © Bundestag
Դեսպանությունը ափսոսանքով հայտնում է, որ «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ 2021» ծրագրի՝ նախապես հայտարարված մրցույթը չի կայանալու։ Այս որոշումը պայմանավորված է կորոնավիրուսային իրավիճակի անորոշությամբ։
Սակայն ցանկանում ենք տեղեկացնել, որ ՄԽԿ ծրագիրը կշարունակվի հաջորդ տարի։
Տեղեկություններ ՄԽԿ-ի վերաբերյալ
Գերմանիայի Բունդեսթագի ֆինանսավորմամբ և Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդի անվան համալսարանի և Տեխնիկական համալսարանի միջոցով իրականացվող ծրագիրը 50 երկրի 120 բարձր որակավորում ունեցող, քաղաքականապես ակտիվ մասնակիցների հնարավորություն է տալիս ծանոթանալ Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանական կառավարման համակարգին և կուտակած փորձը կիրառել հայրենիքում:
Կրթաթոշակ
Այն մասնակիցները, որոնք ունեն բուհական ավարտական վկայական (առնվազն՝ բակալավրի աստիճան) և գերմաներենի շատ լավ իմացություն, Գերմանիայի Բունդեսթագի բյուջեի միջոցներից կստանան ամսական 500 եվրո կրթաթոշակ: Ծրագիրը նախատեսում է նաև անվճար կացարան և ստանձնում դեպի Բեռլին և հետդարձի ճամփորդական ծախսերը, ինչպես նաև ուսանողական առողջապահական ապահովագրության, պատահարների և պատասխանատվության ապահովագրության ծախսերը: Կրթաթոշակակիրները գրանցվում և համարվում են Բեռլինի Հումբոլդի անվան համալսարանի ամառային կիսամյակի ուսանող:
Ծրագրի տևողությունը
Մարտի 1-ից հուլիսի 31-ը
Ծրագրի խորհրդարանական համակարգումը
ՄԽԿ-ն գտնվում է Գերմանիայի Բունդեսթագի նախագահի բարձր հովանու ներքո: Ընթացիկ խորհրդարանական համակարգման պատասխանատուն Բունդեսթագի Ներքին հարցերով ավագանու Միջազգային փոխանակման ծրագրերի զեկուցող խումբն է: