Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Գերմանիայի Բունդեսթագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագիրը

Հոդված

Բունդեսթագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագրի հայտերի ընդունումը սկսվել է։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2018թ․ հունիսի 30-ն է։

Internationales Parlaments-Stipendium (IPS)
Internationales Parlaments-Stipendium (IPS)© Deutscher Bundestag

ՄԽԿ լոգոն
ՄԽԿ լոգոն© Bundestag

Գերմանիայի Բունդեսթագը Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ միասին, բարձր որակավորում ունեցող և քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդներին, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և գերմաներենի շատ լավ գիտելիքներ, 5 ամսով հրավիրում է Բեռլին՝ մասնակցելու Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագրին՝ 2019թ․ մարտի 1-ից մինչև հուլիսի 31-ը։

Ծրագիրն անցկացվում է Բունդեսթագի նախագահի հովանու ներքո։

Մասնակցության նախադրյալները`

· ՀՀ քաղաքացիություն

· հաջողությամբ ավարտված բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմ, մագիստրոս, պետական քննություն կամ ասպիրանտուրա): Բարձրագույն կրթության մասին ապացույցը հիմնավորված դեպքերում կարող է ներկայացվել մինչև 2018թ․ դեկտեմբերի 31-ը:

· գերմաներենի շատ լավ իմացություն՝ առնվազն B2 մակարդակ

· տարիքային սահմանափակում․ դիմել կարող են այն անձինք, ովքեր ծնվել են 1989 թվականի մարտի 1-ից հետո:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2018թ․ հունիսի 30-ն է։

Պահանջվող փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ Բունդեսթագի կայքում՝ www.bundestag.de/ips

Մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթը խնդրում ենք ուղարկել էլեկտրոնային փոստով` pdf ֆորմատի մեկ փաստաթղթով, որի անվանումը պետք է բաղկացած լինի Ձեր ազգանունից և անունից (օրինակ` Muster-Max․pdf), հետևյալ էլեկտրոնային հասցեին`

info@eriwan.diplo.de

Եթե pdf փաստաթղթի ծավալն ավելին է քան 15 մեգաբայթը, ապա խնդրում ենք փաստաթղթերն ուղարկել մի քանի էլ․ նամակների միջոցով, որոնցից յուրաքանչյուրին կից ուղարկվող հավելվածը չի գերազանցի 15 մեգաբայթը։

Եթե ցանկանում եք Ձեր փաստաղթերն ուղարկել խտացված տարբերակով ու փոքրացրած ծավալով, ապա խնդրում ենք օգտագործել բացառապես այն համակարգչային ծրագիրը, որի արդյունքում կստեղծվի .zip տիպի հավելված (օրինակ` Muster-Max․zip):

Ուշադրություն․ Թղթային տարբերակով հանձնված հայտերը քննության չեն առնվի։

Հարցերի դեպքում կարող եք դիմել՝

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն

Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ

Հայաստան, Երևան 0025, Չարենցի փ. 29

Հեռ.` (00374 10) 52 32 79

ՄԽԿ ծրագիր
ՄԽԿ ծրագիր© Bundestag/Marc-Steffen Unger

Մասնակիցները կընտրվեն երկփուլ ընտրական գործընթացի արդյունքում։ Նախնական ընտրությունը կանցկացնի Երևանում Գերմանիայի դեսպանությունը։ Այս փուլի արդյունքում ընտրված թեկնածուները կհրավիրվեն անհատական հարցազրույցի, որը տեղի կունենա 2017թ․ աշնանը կամ ձմռանը։ Մասնակիցների վերջնական ընտրությունը կկատարի Գերմանիայի Բունդեսթագի ընտրական հանձնաժողովը՝ հայտատուների լեզվական, մասնագիտական, սոցիալական ու միջմշակութային ունակությունների հիման վրա։

Եթե հարցազրույցները հայտատուի հայրենիքում չեն անցկացվում, ապա կազմակերպիչ կողմը կարող է վճարել հայրենիքից հարցազրույցի անցկացման երկիր ուղևորվելու ճանապարհածախսը՝ մասնակիորեն , իսկ վիզայի անհրաժեշտության դեպքում՝ վիզայի վճարը ամբողջությամբ։

Մանրամասն տեղեկությունների համար այցելեք Բունդեսթագի կայքէջ։

http://www.bundestag.de/europa_internationales/internat_austausch/ips/armenien/246164

Հարակից բովանդակություններ