Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Գյոթե ինստիտուտի վերապատրաստական դասընթացները գերմաներենի ուսուցիչների համար

27.02.2018 - Հոդված
Գյոթե-ինստիտուտի լոգոն
Գյոթե-ինստիտուտի լոգոն© Goethe-Institut

Ամեն տարի Վրաստանում Գյոթեի անվան ինստիտուտի ներկայացուցչությունը Հայաստանի գերմաներենի ուսուցիչների համար կազմակերպում է բովանդակալից և հետաքրքիր վերապատրաստական դասընթացներ: Դրանք Երևանում և մարզերում վարում են հատուկ պատրաստություն անցած դասընթացավարները: Դասընթացները գերմաներենի ուսուցիչներին հնարավորություն են տալիս զարգացնել իրենց մասնագիտական կարողությունները: Մասնակիցներին տրամադրվում են նաև դասավանդման համար անհրաժեշտ նյութեր:

Վերապատրաստական դասընթացներն անվճար են, սակայն ճանապարհածախսը ստանձնում են մասնակիցները: Գրանցվել կարելի է ամենաուշը յուրաքանչյուր դասընթացից մեկ շաբաթ առաջ՝ գրելով Գյոթեի անվան ինստիտուտի դասավանդման հարցերով փորձագետին։ Մանրամասները հետևյալ կայքում՝ www.slz-eriwan.am

դեպի էջի սկիզբ