Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
"Green Talents 2022" մրցույթ
Գերմանիայի կրթության և գիտահետազոտության դաշնային նախարարությունը այս տարի ևս հայտարարում է „Green Talents – International Forum for High-Potentials in Sustainable Development“ մրցույթի մասին: Մրցույթին կարող են մասնակցել կայուն զարգացման ոլորտի այն խոստումնալից երիտասարդ գիտնականները, որոնք աշխատում են կայուն ապագայի նորարարական լուծումների վրա: Հաղթողները նախ կհրավիրվեն մասնակցելու վիրտուալ գիտական ֆորումին („Science Forum“), որի ընթացքում նրանք կծանոթանան կայուն զարգացման շուրջ Գերմանիայում ընթացող հետազոտությունների փուլերին, պատկերացում կկազմեն գերմանական գիտահետազոտական դաշտի վերաբերյալ, կհանդիպեն և առանձնազրույցներ կունենան գերմանական փորձագետների հետ: Մրցույթի երկրորդ մասն առաջարկում է մինչև երեք ամիս տևողությամբ գիտահետազոտական կացություն Գերմանիայում՝ լիարժեք ֆինանսավորմամբ:
Հավակնորդները պետք է ունենան անգլերենի գերազանց գիտելիքներ և միջինից բարձր գնահատականներ: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022թ. մայիսի 24-ն է: Լրացուցիչ տեղեկություններ (անգլերեն) կարող եք քաղել «Կանաչ տաղանդներ»-ի կայքից. www.greentalents.de