Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Վիզայի համար պայմանավորվածություն

21.02.2018 - Հոդված

Ազգային վիզայի դիմումը պետք է հանձնել շատ ավելի վաղ, քան նախատեսված ճամփորդությունն է: Հերթագրումը կատարվում է առցանց և անվճար է: Կախված վիզայի տեսակից՝ դիմումի քննությունը կարող է ամիսներ տևել:

Ազգային վիզայի դիմումը պետք է հանձնել շատ ավելի վաղ, քան նախատեսված ճամփորդությունն է: Հերթագրումը կատարվում է առցանց և անվճար է: Կախված վիզայի տեսակից՝ դիմումի քննությունը կարող է ամիսներ տևել:  

Պայմանավորվածության օրը գործերը կարող են հանձնել միայն նրանք, ովքեր գրանցման համակարգում ճիշտ են մուտքագրել իրենց անձնագրային տվյալները։

Հորդորում ենք Ձեզ հերթագրվել ինքնուրույն: Դեսպանությունը չի հերթագրում  «միջնորդների», «խորհրդատուների» կամ «ծառայություն մատուցող ընկերությունների» միջոցով: Հերթագրվելով նրանց միջոցով՝ Դուք գումար և ժամանակ եք կորցնում:

We strongly recommend that you book your appointment yourself. The embassy does not allocate appointments via "dealers", "consultants" or "service providers" - you risk losing a lot of money and time!

Հերթագրումը կարելի է իրականացնել՝ հետևյալ հղումով․

Առցանց հերթագրման համակարգ

Շենգեն վիզաների վերջին պահին չեղարկած պայմանավորվածությունները մյուս շաբաթների համար հասանելի կլինեն միայն երկուշաբթի օրերը՝ ժամը 10։00-ին։

Կովիդ-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Շենգենյան վիզա ստանալու պայմանավորվածություն ձեռքբերել այժմ հնարավոր չէ։ Այլ տեղեկություններ կարող եք գտնել «Ընթացիկ տեղեկություններ վիզաների վերաբերյալ» բաժնում՝ շենգենյան վիզաներին առնչվող հատվածում։

Խնդրում ենք նախապես ծանոթանալ շենգենյան վիզաների համար դիմումների ընդունման կարգի վերաբերյալ ընթացիկ կարևոր հաղորդագրությանը․ Տեղեկություն շենգենյան վիզաների առնչությամբ

Ժամանակին մեկնելու համար անհրաժեշտ է դիմել վաղօրոք. խնդրում ենք հաշվի առնել սա հատկապես սեզոնային եռուզեռի և նախատոնական շրջանում։

Յուրաքանչյուր դիմողի, նաև երեխաների համար, անհրաժեշտ է առանձին պայմանավորվածություն ամրագրել: Չի կարելի մեկ հերթագրման համար մի քանի անուն գրանցել։ Առանց հերթագրման կամ սխալ տվյալներով հերթագրված անձինք նույնպես չեն կարող դեսպանություն մտնել։

5-ից ավելի անձանցից բաղկացած խմբերի համար պայմանավորվածություն անհրաժեշտ է ձեռք բերել էլեկտրոնային փոստի միջոցով՝ գրելով schengen@eriw.diplo.de  հասցեին: Նամակում հարկավոր է նշել խմբի պատասխանատուի անունը և հեռախոսահամարը, ինչպես նաև կցել մասնակիցների անվանական ցանկը՝ նշելով ծննդյան տվյալները, անձնագրերի համարը, մեկնելու նպատակը և ժամանակահատվածը, հրավիրող կազմակերպության անունը:

Անհետաձգելի բուժման նպատակով վիզայի դիմումների ընդունման վերաբերյալ.

Անհետաձգելի բուժման նպատակով ներկայացվող դիմումները կորոնավիրուսային համավարակից առաջ ընդունվում էին առանց նախնական հերթագրման՝ հետևյալ նախապայմաններով. այս կարգն այլևս չի գործում, խնդրում ենք հետևել դեսպանության կայքում բժշկական վիզայի վերաբերյալ ընթացիկ տեղեկություններին հետևյալ հղումով․ Ընթացիկ տեղեկություններ վիզաների վերաբերյալ

Դիմումատուն դեսպանության մուտքի մոտ ներկայանում է ժամը 8.00 – 8.15-ը՝ իր հետ ունենալով դեսպանության՝ բուժման նպատակով այցերի վերաբերյալ հուշաթերթիկում նշված բոլոր փաստաթղթերը: Միայն գործերը աչքի անցկացնելուց հետո պարզ կլինի, արդյո՞ք այն հրատապ է և հնարավոր է ընդունել։

Դեսպանություն մուտք գործելու համար անվտանգության աշխատակիցներին պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • լրացված Videx-ձևաթուղթը,
  • կլինիկայի/բժշկի կողմից տրված հրավերը,
  • էպիկրիզը/ախտորոշումը (դիագնոզ)
  • հիվանդանոցի/բժշկի կողմից ներկայացված նախահաշիվը,
  • ապացույց բուժման ծախսերը փոխանցելու/վճարելու վերաբերյալ
  • բուժման նպատակով այցի վերաբերյալ հուշաթերթիկում նշված փաստաթղթերը:

Վիզան սովորաբար տրամադրվում է 3-4 օրվա ընթացքում:

Ազգային վիզայի համար հերթագրվելիս խնդրում ենք հաշվի առնել, որ գործերի քննման համար ավելի երկար ժամանակ է պահանջվում (սովորաբար՝ 6-12 շաբաթ)։

Եթե չեք կարողանալու հերթագրման օրը ներկայանալ, ապա խնդրում ենք չեղարկել ամրագրումը։ Ամրագրման չեղարկումը կարող եք առցանց կատարել՝ Ձեր հերթագրումը հաստատող էլ․ նամակում նշված հղումով։ Այլապես մոտավորապես 4 շաբաթ չեք կարողանա նոր պայմանավորվածության համար հերթագրվել։

Լրացուցիչ տեղեկություններ վիզայի ընթացակարգի մասին


Այլ տեղեկություններ

Հասցե՝  Երևան 0025, Չարենցի փ․ 29 Հեռախոս՝ +374 10 586591 Ֆաքս՝ +374 10 524781 (+49 30) 1817 67240 Դեսպանության վիզայի բաժնի ժամանակավոր պարապուրդի պատճառով երկուշաբթի՝ մարտի…

Հասցե ու աշխատանքային ժամեր

դեպի էջի սկիզբ