Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Վիզայի համար պայմանավորվածություն

Հոդված

Ըստ Վիզակոդեքսի 12-րդ հոդվածի՝ շենգենյան վիզայի գործերը կարելի է հանձնել նախատեսած այցից ամենաշուտը վեց ամիս առաջ: Ազգային վիզայի դիմումը պետք է հանձնել շատ ավելի վաղ, քան նախատեսված ճամփորդությունն է:

Ըստ Վիզակոդեքսի 12-րդ հոդվածի՝ շենգենյան վիզայի գործերը կարելի է հանձնել նախատեսած այցից ամենաշուտը վեց ամիս առաջ: Ազգային վիզայի դիմումը պետք է հանձնել շատ ավելի վաղ, քան նախատեսված ճամփորդությունն է: Հերթագրումը կատարվում է առցանց և անվճար է: Կախված վիզայի տեսակից՝ դիմումի քննությունը կարող է շաբաթներ տևել:  

Պայմանավորվածության օրը գործերը կարող են հանձնել միայն նրանք, ովքեր գրանցման համակարգում ճիշտ են մուտքագրել իրենց անձնագրային տվյալները։

Դեսպանության սպասման ցանկերում գրանցումը ԱՆՎՃԱՐ է։ Տուրիստական գործակալությունների կամ այլ երրորդ անձանց միջոցով  վճարովի հիմունքներով չի կարող ավելի վաղ պայմանավորվածություն տրամադրվել։ Տուրիստական գործակալությունները կարող են պայմանավորվածություն գրանցել նույն կերպ, ինչպես Դուք ինքներդ։ Դեսպանությունը չի համագործակցում տուրիստական գործակալությունների հետ։

Հերթագրումը կարելի է իրականացնել հետևյալ հղումով․

Առցանց հերթագրման համակարգ

Խնդրում ենք մտածել պայմանավորվածություն ստանալու համար ժամանակին գրանցման մասին։ 

Յուրաքանչյուր դիմողի, նաև երեխաների համար, անհրաժեշտ է առանձին պայմանավորվածություն ամրագրել: Չի կարելի մեկ հերթագրման համար մի քանի անուն գրանցել։ Առանց հերթագրման կամ սխալ տվյալներով հերթագրված անձինք նույնպես չեն կարող դեսպանություն մտնել։

Պայմանավորվածություններն ամրագրվում են բացառապես այդ համակարգում գրանցումից հետո։ Ուղիղ կերպով ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ պայմանավորվածություն ամրագրել։

Անհետաձգելի բուժման նպատակով վիզայի դիմումների ընդունման վերաբերյալ.

Չնախատեսված՝ անհետաձգելի բուժման ցուցումով Գերմանիա մեկնել ցանկացողները կարող են վիզայի համար դիմել առանց նախնական հերթագրման՝ երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ ժամը 08:00-ին, պահանջվող փաստաթղթերի լիարժեք փաթեթով ներկայանալով դեսպանություն, որտեղ կորոշվի՝ ընթացք տալ դիմումին առանց հերթագրման, թե ոչ:

Առանց հերթագրման դիմումին ընթացք կարող է տրվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կամ հայաստանյան մասնագիտացված որևէ բուժհաստատության կողմից տրված տեղեկանք ներկայացնելու դեպքում, որում հաստատված լինի, որ տվյալ հիվանդության համար Հայաստանում հիմնականում բուժման հնարավորություններ չկան:

Միայն խորհուրդը, որ ավելի լավ է բուժվել Գերմանիայում, կամ բուժառուի՝ բուժումը Գերմանիայում ստանալու ցանկությունը, բավարար չեն:    

Վերոնշյալ տեղեկանքի բացակայության դեպքում վիզայի դիմումին առանց հերթագրման չի կարող ընթացք տրվել:

Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ, որ անձնակազմի ծանրաբեռնվածության պատճառով հնարավոր է, որ դեսպանություն ներկայացած որոշ դիմումատուներ սպասարկվեն հաջորդող օրերին: Առանց հերթագրման բժշկական վիզաների դիմումների ընդունումը խիստ սահմանափակված է։

Դեսպանություն մուտք գործելու համար անվտանգության աշխատակիցներին պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կամ հայաստանյան որևէ մասնագիտացված բուժհաստատության կողմից տրված տեղեկանք (բնօրինակ և գերմաներեն թարգմանություն) առ այն, որ տվյալ հիվանդության համար Հայաստանում հիմնականում բուժման հնարավորություններ չկան:
  • լրացված Videx-ձևաթուղթը,
  • կլինիկայի/բժշկի կողմից տրված հրավերը,
  • էպիկրիզը/ախտորոշումը (դիագնոզ) (բնօրինակը և գերմաներեն թարգմանությունը)
  • հիվանդանոցի/բժշկի կողմից ներկայացված նախահաշիվը,
  • ապացույց բուժման ծախսերը փոխանցելու/վճարելու վերաբերյալ
  • բուժման նպատակով այցի վերաբերյալ հուշաթերթիկում նշված փաստաթղթերը:

Վիզայի վերաբերյալ որոշումը, որպես կանոն, կայացվում է 3-4 աշխատանքային օրում:

​​​​​​​Լրացուցիչ տեղեկություններ վիզայի ընթացակարգի մասին


Այլ տեղեկություններ

Հասցե՝  Երևան 0025, Չարենցի փ․ 29 Հեռախոս՝ +374 10 586591 (երկուշաբթիից հինգշաբթի օրերին՝ ժամը 10։30-ից մինչև 11։30-ը) Ֆաքս՝ +374 10 524781 (+49 30) 1817 67240 Վիզայի ընթացակարգի…

Հասցե ու աշխատանքային ժամեր

դեպի էջի սկիզբ