Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Վիզայի դիմումներ Նիդեռլանդների համար

Շենգենյան վիզայի համար դիմումի մի օրինակ՝ մատիտով դրված է սեղանին, հետին պլանում՝ Եվրամիության դրոշը

Դիմում շենգենյան վիզայի համար, © dpa

12.06.2019 - Հոդված

03.07.2019թ. սկսած Գերմանիայի դեսպանությունն այլևս Նիդեռլանդների համար վիզայի դիմումներ չի ընդունի: Նիդեռլանդական կողմն այս գործը պատվիրակել է Երևանում գործող VFS.GLOBAL ընկերությանը: Դիմումների վերաբերյալ որոշումները կկայացնի Նիդեռլանդների արտգործնախարարությունը:

Խնդրում ենք հարցազրույցի ներկայանալու պայմանավորվածություն ձեռք բերել VFS.GLOBAL ընկերության միջոցով: Ընկերության տվյալներն են.

Նալբանդյան 48/1, Երևան, Հայաստան

Հեռ.՝ (+374) (0)60 74 05 07 (երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00 - 16:00)

Համացանց. https://www.vfsglobal.com/netherlands/Armenia/index.html

Էլ. հասցե.  info.nlar@vfshelpline.com  

Որպես ճամփորդության հիմնական ուղղություն Նիդեռլանդներ մեկնող դիմումատուները 01.07.2019թ. սկսած չեն կարող սպասարկվել մեր աշխատակիցների կողմից: Նրանց դիմումները չեն կարող ընդունվել: Եթե Դուք Նիդեռլանդներ մեկնելու համար արդեն իսկ ամրագրել եք 03.07.2019թ. հաջորդող օրերից որևէ մեկը, ապա խնդրում ենք կատարել հետևյալ քայլերը.

  • Եթե կցանկանաք օգտվել ավելի վաղ դիմելու հնարավորությունից (որովհետև, օրինակ, Ձեր մեկնման օրը հուլիսի սկզբին է), ապա կարող եք պահել արդեն իսկ ամրագրած պայմանավորվածությունը և դրա հաստատման վերաբերյալ էլեկտրոնային նամակում առկա վերագրանցման հղումով երկուշաբթի օրերին տրվող հնարավորությամբ առաջ բերել այն: Եթե չկարողանաք հասցնել վերագրանցվել, Ձեր դիմումը, ցավոք, 03.07.2019թ.-ից սկսած այլևս չի կարող ընդունվել:
  • Եթե ավելի ուշ եք պլանավորում մեկնել Նիդեռլանդներ, կամ բավարար ժամանակ ունեք մինչև Ձեր մեկնման օրը (հուլիսի կեսերից սկսած), և ունեք ամրագրված պայմանավորվածություն 03.07.2019թ. հետո, ապա չեղարկեք այն չեղարկման համապատասխան հղումով, որը կգտնեք պայմանավորվածությունը հաստատող էլեկտրոնային նամակի մեջ, և դիմումի ընդունման նոր պայմանավորվածություն ձեռք բերեք արդեն VFS.GLOBAL ընկերությունից:
  • 03.07.2019թ.-ից վիզայի համար կարող եք դիմել նաև Թբիլիսիում Նիդեռլանդների դեսպանություն:
դեպի էջի սկիզբ