Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Գերմանիան ընդլայնում և դյուրացնում է հասանելիությունը աշխատանքային շուկային

30.08.2019 - Հոդված
Տարբեր մասնագիտություններ ներկայացնող աշխատակիցներ
Տարբեր մասնագիտություններ ներկայացնող աշխատակիցներ© colourbox.de

Ի լրումն «Մասնագետների ներգաղթի մասին օրենքի», որն ուժի մեջ է մտել 1.3.2020 թվականից, մասնագետների ներգաղթը խթանելու նպատակով ոչ ԵՄ անդամ պետությունների որակյալ  գործառուների համար կընդլայնվեն Գերմանիայում աշխատանքի ընդունվելու հնարավորությունները, և շատ դեպքերում կդյուրացվի վիզայի ընթացակարգը։ 


Նոր օրենքը բաղկացած է մի քանի մասից։ Կարգավորումները հաջորդաբար ուժի մեջ կմտնեն 2023թ․ նոյեմբերից։ Այս հղումով արդեն իսկ կարող եք ծանոթանալ առաջիկա նորամուծություններին (անգլերեն)․ https://www.make-it-in-germany.com

Շահագրգիռ անձը մասնագետների համար նախատեսված վիզայի դիմում կարող է ներկայացնել միայն իր մասնագիտական որակավորումը Գերմանիայում պաշտոնապես ճանաչել տալուց հետո։   Ճանաչումը իրականացնում են այդ հարցով իրավասու գերմանական մարմինները: Ընթացակարգերի վերաբերյալ տեղեկություններ կարող եք քաղել սույն հղումից. www.anerkennung-in-deutschland.de 

Հետաքրքրվող մասնագետները պետք է ժամանակին սկսեն անհրաժեշտ գործընթացը։

Ստորև լրացուցիչ տեղեկություններ՝ անգլերեն․

Moving to Germany as a skilled worker





Լրացուցիչ հղումներ

Պաշտոնական պորտալ որակյալ աշխատուժի, ուսանողների և գիտնականների համար, որոնք ցանկանում են ապրել և աշխատել Գերմանիայում՝ անգլերեն տարբերակի հղումով։

Make it in Germany

Դեսպանության այս կայքէջում կարող եք կարդալ, թե ինչպես կարելի է գերմաներեն սովորել Հայաստանում։

Սովորել գերմաներեն

դեպի էջի սկիզբ