Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Ընթացիկ տեղեկություններ վիզաների վերաբերյալ

Schrift auf Coronavirus-Test

Կորոնավիրուսի թեստի նմուշի վրա պիտակը, © colourbox.de

Հոդված

23.11.2020թ. դրությամբ

Կորոնավիրուսային համավարակի պատճառով  Գերմանիայի դեսպանության վիզայի բաժինը 2020թ. մարտի 19-ից չէր գործում: Չէին սպասարկվում շենգենյան և ազգային վիզաների դիմումները: Արդեն ամրագրված պայմանավորվածությունները, որոնք համընկնում էին վիզայի բաժնի պարապուրդի ժամակահատվածին, չեղարկվել են առանց վերամրագրման հնարավորության: Հետայսու հարկավոր է նոր պայմանավորվածություն ամրագրել (հերթագրվել):

26.06.2020թ. դեսպանությունն իր կայքում ծանուցել է, որ 2020թ. հունիսի 29-ից կրկին հնարավոր է հերթագրվել, և որ վիզայի բաժինը կրկին ընդունելու է վիզայի որոշ կատեգորիաների համար ներկայացվող դիմումներ: Դրանք հիմնականում ազգային վիզաներն են, քանի որ ընդլայնվել է Եվրամիություն մուտք գործելու սահմանափակումներից այս կատեգորիաներում արվող բացառությունների ցանկը:

Գերմանիայի իրավասու մարմինները կանոնավորապես քննում են և ընդլայնում են բացառությունների ցանկը, ուստի առաջիկա փոփոխություններին ծանոթանալու համար խնդրում ենք պարբերաբար ստուգել դեսպանության կայքը: 

Այժմ արդեն հնարավոր է դիմել ազգային (ՈՉ ՇԵՆԳԵՆՅԱՆ) վիզայի համար՝ հետևյալ ճամփորդական նպատակներով.  

  • ընտանիքի վերամիավորում Եվրամիության անդամ պետությունների, նաև Իսլանդիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Լիխթենշթայնի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիների, ինչպես նաև երրորդ երկրների այն քաղաքացիների հետ, որոնք ունեն ԵՄ կացության իրավունք (§ 27-32 und 36 Abs. 2 AufenthG):

  • ընտանիքի վերամիավորում ամուսնություն կնքելու նպատակով

ուսանողներ (այդ թվում՝ միջին մասնագիտական կրթություն ստացողներ, վերապատրաստվողներ, պրակտիկանտներ, դպրոցականներ, լեզվի դասընթաց հաճախողներ, Au-pair ծրագրի մասնակիցներ, կամավորականներ)

Բացառություն են կազմում նաև «օտարերկրյա այն ուսանողները, որոնց ուսումը չի կարող լիարժեք կազմակերպվել արտերկրից»: Այս բացառության մեջ են մտնում սկզբունքորեն § 16f Abs. 2 AufenthG-ով կարգավորվող բոլոր դեպքերը, այսինքն՝ բոլոր այն անձինք, ովքեր 1) կամ կրթական հաստատությունից ստացել են պայմանական կամ առանց պայմանների ընդունվելու թույլտվություն, ընդ որում՝ եթե նաև պետք է անցնեն նախնական լեզվական դասընթաց կամ պրակտիկա, 2) կամ ցանկանում են մեկնել ուսմանը նախապատրաստող լեզվական դասընթաց կամ ուսմանը նախապատրաստող պրակտիկա անցնելու՝ առանց ընդունելության թույլտվության: Ուսանողները վիզա կարող են ստանալ այն դեպքում, եթե պլանավորած կացությունը կազմի առնվազն վեց ամիս կամ համապատասխանի մեկ կիսամյակին:

  • միջնակարգ կրթություն՝ դպրոց (ըստ § 16f Abs, 2 AufenthG)

Այն աշակերտները, որոնք ցանկանում են Գերմանիա մեկնել դպրոցում սովորելու, կարող են վիզա ստանալ համաձայն §16f Abs.  2 AufenthG դրույթի: Թույլատրվում է նաև դրան նախորդող լեզվական դասընթացի այցելությունը, եթե վիզայի դիմումի հետ միասին արդեն իսկ ներկայացվում է դպրոց հաճախելու թույլտվությունը: Նախապայման է նաև, որ կացության տևողությունը լինի ոչ պակաս, քան վեց ամիս: Պարզելու համար՝ բացառությունը հնարավոր է, թե ոչ, հարկավոր է, որ դիմումատուն, դպրոցը կամ փոխանակման կազմակերպությունը հավաստեն, որ աշակերտը դպրոց է հաճախելու երկար ժամկետով:  

  • Նախաբուհական կրթություն (Studienkolleg)

Նախաբուհական հաստատություն հաճախելը նույնպես մտնում է բացառությունների մեջ: Այստեղ չի պահանջվում բուհ ընդունվելու թույլտվություն, այլ միայն նախաբուհական քոլեջ ընդունվելու վկայականը (§ 16b Abs. 1 Satz 3 Nr. 2 AufenthG): Ընդունելության քննությունները, որոնք պահանջում են պարտադիր ներկայություն, և որոնց անմիջապես պետք է հաջորդի ուսումնառությունը նախաբուհական քոլեջում, նույնպես ընդգրկված են բացառությունների մեջ:

  • Լեզվի առանձին դասընթացներ

Այս նպատակով կրկին թույլատրվում է մուտք գործել երկիր, պայմանով, որ կացության տևողությունը կազմի առնվազն վեց ամիս: Դասընթացն իրականացնող կողմը պետք է հիմնավորի, որ չնայած համավարակային իրավիճակին, մասնակցի ֆիզիկական ներկայությունը անհրաժեշտ է:

  • Վերապատրաստումներ կամ պրակտիկա

Վերապատրաստումների կամ պրակտիկա անցնելու նպատակով երկիր կարելի է մուտք գործել պայմանով, որ կացության նվազագույն տևողությունը կազմի վեց ամիս: Վերապատրաստումների առանձին հիմնավորված դեպքերում կարող է վիզա տրամադրվել նաև ավելի կարճաժամկետ կացության համար: Վերապատրաստվողը պետք է հիմնավորի, թե ինչու է իր ֆիզիկական ներկայությունը և ոչ առցանց մասնակցությունը անհրաժեշտ՝ չնայած համավարակի ներկայիս իրավիճակին: 

  • Au-pair ծրագիր

Այս ծրագրի մասնակիցների համար մուտքն այժմ թույլատրվում է: Վիզաներ տրամադրվում են ինչպես այս, այնպես էլ կամավորական ծրագրերի մասնակիցներին, սակայն կացության տևողությունը պետք է լինի առնվազն վեց ամիս:

  • Կամավորականություն

Այժմ արդեն վիզաներ տրամադրվում են նաև  կամավորական ծրագրերի մասնակիցներին, պայմանով, որ կացության տևողությունը լինի առնվազն վեց ամիս:  Խնամքի ոլորտում կամավորական սոցիալական մեկամյա ծառայությունը կարգավորվում է նաև «Բուժանձնակազմ, բժշկագիտական հետազոտություն իրականացնող գիտնականներ, ծերերի խնամք իրականացնողներ» կատեգորիայով:  

  • Հատուկ նշանակության գործունեության տեսակներ (օրինակ՝ առողջապահություն կամ տրանսպորտային ոլորտ)

եթե դիմումատուն աշխատանքային պայմանագիր ունի կարևոր ոլորտում մասնագիտական աշխատանքի անցնելու համար (օրինակ՝ առողջապահություն կամ տրանսպորտային ոլորտ)

  • միջին մասնագիտական ուսում (Ausbildung)՝ համաձայն ԳԴՀ «Կացության մասին» օրենքի §16a-ի

Օրինակ՝ որակավորման համապատասխանեցման դասընթացներ կամ որակավորման միջոցառումներ խնամքի ոլորտում, եթե առկա է կրթական հաստատության հաստատումն առ այն, որ, չնայած ներկայիս կորոնավիրուսային իրավիճակին, սովորողի ֆիզիկական մասնակցությունն անհրաժեշտ է (ներկայություն և ոչ միայն առցանց):

  • միջին մասնագիտական ուսում խնամքի ոլորտում՝ համաձայն ԳԴՀ «Կացության մասին» օրենքի §16b-ի,

եթե առկա է կրթական հաստատության հաստատումն առ այն, որ, չնայած ներկայիս կորոնավիրուսային իրավիճակին, սովորողի ֆիզիկական մասնակցությունն անհրաժեշտ է (ներկայություն և ոչ միայն առցանց):


ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ

  • որպես մասնագետ աշխատանքի անցնելու նպատակով՝ հետևյալ կատեգորիաներից.

    • «Մասնագետների ներգաղթի մասին» ԳԴՀ օրենքի հիման վրա կնքված աշխատանքային պայմանագիր ունեցող մասնագետներ (§§ 18 Abs. 3, 18a, 18b AufenthG (ԳԴՀ «Կացության մասին օրենք»),
    • գիտնականներ / հետազոտողներ (§ 18d18e, 18f AufenthG, 19c Abs. 1 i.V.m. §5 BeschV), որոնք պետք է հավաստեն այցի գիտական անհրաժեշտությունը կամ ներկայացնեն տեղեկանք գործատուից, եթե հետազոտությունը իրականացվելու է ձեռնարկությունում: Անհրաժեշտ է ներկայացնել պարտադիր ներկայությունը հաստատող ապացույց:
    • երկարատև գործուղումներ՝ առնվազն երեք ամիս տևողությամբ (ըստ § 19 Abs. 1 i.V.m. § 10 BeschV) (ԳԴՀ Զբաղվածության մասին հրաման) և ՀՏՏ ոլորտի միայն ղեկավարող անձանց և մասնագետների համար (§§ 19 Abs. 2, 19b AufenthG))
    • ղեկավար անձինք  (§ 19c Abs. 1 i.V.m. § 3 BeschV);
    • ՏՏ մասնագետներ (§19c Abs. 2 AufenthG iVm §6 BeschV);
    • հատուկ հանրային շահով պայմանավորված աշխատանք (§ 19c Abs. 3 AufenthG)
    • ղեկավար ծառայողներ, ղեկավար անձինք և մասնագետներ (ըստ § 3 BeschV (ԳԴՀ Զբաղվածության մասին հրաման)
    • պրոֆեսիոնալ մարզիկներ (ըստ ԳԴՀ Զբաղվածության մասին հրամանի §22-ի 4-րդ կետի չափանիշների (BeschV) կամ ԳԴՀ աշխատանքի դաշնային գործակալության համաձայնությամբ՝ ըստ ԳԴՀ Զբաղվածության մասին հրամանի §26-ի 1-ին պարբերության:
    • խոհարարներ (§19c Abs. 1 AufenthG i.V.m. § 11 Abs. 2 BeschV)
    • որակավորված կապալառուներ (§19c Abs. 1 AufenthG i.V.m. § 29 Abs. 1 BeschV)
    • լեզուների ուսուցման մասնագետներ (§ 11 Abs.1 BeschV)
    • գյուղատնտեսության ոլորտի ուսանողների ուսումնական պրակտիկա
    • բժշկական ոլորտի ուսանողների ուսումնական պրակտիկա (§ 16a AufenthG i.V.m. § 15 Nr. 6 BeschV)
    • § 26 Abs. 1 BeschV-ով կարգավորվող դեպքեր. եթե առկա է Աշխատանքի դաշնային գործակալության համաձայնությունը ըստ § 26 Abs. 1 BeschV-ի կամ վիզայի դիմումը հստակորեն ներկայացվում է § 19c Abs. 1 AufenthG i.V.m. §26 Abs. 1 BEschV հիման վրա, ապա  գործում է հետևյալը. միայն այն դիմումատուները, որոնք ակնհայտորեն բավարարում են §§ 16 a, 16b, 18a, 18b, 18d, § 19 (ICT-Karte, նաև Trainees) AufenthG կամ § 19c Abs. 1 AufenthG i.V.m. § 3 կամ § 6 BeschV դրույթները, կարող են համապատասխան վիզա ստանալ և մուտք գործել երկիր: Վիզայի որոշման վրա կարող է ազդեցություն ունենալ բացառապես Գերմանիայում նախատեսված գործունեությունը, այլ ոչ՝ դիմումատուի որակավորումը: BMAS-ի հետ համաձայնեցված է, որ նախնական թույլտվությունները  (§ 36 Abs. 3 BeschV) պետք է կրեն BA-ի հետևյալ բացառման դրույթը. Նախնական համաձայնությունը տրվում է անկախ երկիր մուտք գործելու այն սահմանափակումների, որոնք պայմանավորված են համավարակով: Ընթացիկ տեղեկություններ այն մասին, թե արդյոք առանձին դեպքերում թույլատրվում է մուտք գործել երկիր, կարող եք քաղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի, քաղաքաշինության և հայրենիքի նախարարության կայքից:     

Անհրաժեշտ է ներկայացնել պարտադիր ներկայությունը հաստատող ապացույց, օրինակ՝ աշխատանքային պայմանագիր: Գործատուի կամ պատվիրատուի տեղեկանքը պետք է հավաստի, որ Ձեր աշխատանքը տնտեսական առումով անհրաժեշտ է, չի կարող հետաձգվել կամ կատարվել արտերկրից: 

Արվեստագետները, լրագրողները, մեդիաոլորտի և ֆիլմարտադրության ոլորտի մասնագետները ազգային վիզայի համար կարող են դիմել ըստ ԳԴՀ Զբաղվածության կարգի  (Beschäftigungsverordnung (BeschV) §§ 18 Nr. 1,  25 Nr. 1 oder Nr. 2):

Բեռնափոխադրումներում և այլ փոխադրումներում ներգրավված անձնակազմ /ցամաքային բեռնափոխադրումների մասնագիտացված վարորդներ և ավտոբուսի վարորդներ

BeschV §24a Abs. 1-ով և Abs. 2-ով սահմանված դեպքերը (մասնագիտությամբ վարորդներ) ընդգրկված են բացառության այս դասակարգման մեջ: Թույլատրվում են նաև տրանսպորտի ոլորտում միջին մասնագիտական ուսման նպատակով կացությունները՝ համաձայն § 16a AufenthG–ի:

Միջին մասնագիտական կրթությամբ մասնագետներ  (§ 18a i.V.m. § 18 Abs. 3 AufenthG)

Նախապայմաններ. Մասնագետ վարորդի միջին մասնագիտական կրթության վկայական՝ ձեռք բերված կամ Գերմանիայում, կամ արտերկրում՝ գերմանական ճանաչմամբ, ինչպես նաև IHK Fosa-ի կողմից տրված տեղեկանք՝ ոչ գերմանական որակավորման համարժեքության վերաբերյալ:

Այլ (ոչ մասնագիտական) զբաղվածություններ՝ ըստ §19c Abs. 1 AufenthG i.V.m. §24a BeschV

Նախապայմաններ (հավելյալ). C1, C1E, C, CE, D1, D1E, D կամ DE կատեգորիայի EU-/EWR-վարորդական թույլտվություն և 2003/59/EG և 2006/126/EG (Abs.1) կարգավորումներով նախատեսված հիմնական որակավորում կամ արագացված հիմնական որակավորում կամ երկուսն էլ՝ ստացված Գերմանիայում (Abs.2): Հիմնական որակավորման վկայականը որպես կանոն ձեռք է բերվում ԵՄ անդամ պետությունում կամ EWR-պայմանագրի անդամ պետությունում ստացած վարորդական որակավորման վկայականի, վերոնշյալ պետություններում ստացած վարորդական իրավունքի, որում նշված է 95 բանալի թիվը, և թիվ 1072/2009 ԵՄ կարգավորման 5-րդ հոդվածի առաջին պարբերությամբ սահմանված վարորդական տեղեկանքի հիման վրա: Այն դիմումատուները, որոնք որակավորում ստացել են այլ ԵՄ և EWR պետություններում, բայց դեռ չունեն  ԵՄ և EWR վարորդական թույլտվություն, պետք է նաև հավաստիացնեն, որ ԵՄ և EWR հիմնական որակավորումը ստանալիս աշխատել են ԵՄ և EWR համապատասխան պետության որևէ ընկերությունում կամ տվյալ պետության համար ունեն աշխատանքային թույտվություն:    

Բժիշկներ

Այն բժիշկները, որոնք արդեն ունեն մասնագիտական գործունեություն ծավալելու թույլտվություն կամ ապրոբացիա, կարող են դիմել աշխատատեղ փնտրելու նպատակով Գերմանիա մեկնելու վիզայի համար: Եթե, սակայն, դուք առայժմ միայն դիմել եք մասնագիտական գործունեության թույլտվություն կամ ապրոբացիա ստանալու համար, սակայն դեռ չեք ստացել, աշխատատեղ փնտրելու նպատակով վիզայի համար դիմել չեք կարող: Թույլատրվում է երկիր մուտք գործել նաև մասնագիտական լեզվական քննություն հանձնելու նպատակով՝ մասնագիտական գործունեության թույլտվության համար արդեն գրանցված լինելու ապացույցով:

Դոկտորանտներ

Այս դեպքում խոսքը կամ լիարժեք ուսումնաժամանակով ծրագրին  մասնակցող ուսումնառուի մասին է, կամ աշխատանքային պայմանագրի հիման վրա հետազոտություն իրականացնող գիտնականի: Աշխատանքային պայմանագրով որպես հետազոտող մեկնելու դեպքում գերմանական հյուրընկալող համալսարանը կամ պրոֆեսորը պետք է գրավոր կերպով հավաստեն, որ տվյալ գործունեությունը անհրաժեշտ է տնտեսական տեսանկյունից, և որ աշխատանքը չի կարող հետաձգվել կամ իրականացվել արտերկրում:

Կրոնական ոլորտի գործիչներ

Բարձրաստիճան հոգևորականները, այսինքն այն անձինք, որոնք մեկնում են կրոնական գործունեություն իրականացնելու կամ կրոնական միջոցառում անցկացնելու (օրինակ՝ պատարագներ մատուցելու), րաբբիներ, իմամներ, քահանաներ, հոգևոր հովիվներ և այլն, կարող են  90 և ավելի օր տևող կացությամբ Գերմանիա մեկնել արտասահմանյան մասնագետների համար արվող բացառությունների կատեգորիայով, եթե բավարարում են ԳԴՀ Զբաղվածության մասին հրամանի 14-րդ հոդվածի 1-ին պարբերության 2-րդ կետը կամ հոկտեմբերի 1-ից՝ 14-րդ հոդվածի 1-ին պարբերության ա ենթակետի նախապայմանները («կրոնական ոլորտի գործիչներ»)։ Այցի անհրաժեշտությունը արժանահավատ կերպով պետք է  հավաստի Գերմանիայում գործող այն համայնքը, որը հրավիրում կամ ծառայության է ընդունում հոգևորականին: Անհրաժեշտ է վիզայի դիմումի հետ ներկայացնել A1մակարդակի լեզվի սերտիֆիկատ, 01.10.2021թ.  սկսած՝ A2 մակարդակի սերտիֆիկատ՝ համաձայն §19c Abs. 1 AufenthG i.V.m. §14a Abs. 1 1a Satz 1 BeschV: «Կրոնական ոլորտի գործիչներ» կատեգորիային չպատկանող անձանց մուտքը կարճաժամկետ ուխտագնացության և աղոթքների նպատակով առայժմ չի թույլատրվում (շենգենյան վիզա):   

Ուշ հայրենադարձվածներ

Գերմանիայի Դաշնային կառավարության որոշման հիման վրա ուշ հայրենադարձները, ինչպես նաև իրենց ընդունման փաստաթղթում ընդգրկված ամուսիններն ու զավակները դասվում են ծանրակշիռ հիմքերով երկիր մուտք գործող անձանց շարքին:

Դիվանագիտական անձնագիր ունեցող, Գերմանիայում հավատարմագրված անձանց տնտեսական օգնականներ

Դիվանագիտական անձնագիր ունեցող, Գերմանիայում հավատարմագրված անձանց ծառայողական տնտեսական օգնականները կարող են մուտք գործել սովորական ճամփորդական անձնագրերով, եթե գրանցվել են հայտագրային ճանապարհով: Դիվանագիտական անձնագիր ունեցող, Գերմանիայում հավատարմագրված անձանց տնային տնտեսություններում աշխատող անձինք կարող են մուտք գործել սովորական ճամփորդական անձնագրերով, եթե գրանցվել են հայտագրային ճանապարհով: Արձանագրային ուղեցույցներով գործում են թվային սահմանափակումներ:

Ձեռներեցներ (§ 21 AufenthG)

Երրորդ երկրների այն քաղաքացիներին, որոնք որպես ձեռներեցներ ունեն § 21 AufenthG-ի հիման վրա տրված ազգային վիզա, կարող են ստանալ մուտք գործելու վիզա:

Հիմնավորում, որ իրենց գործունեությունը տնտեսական առումով անհրաժեշտ է, իսկ աշխատանքը չի կարող հետաձգվել կամ կատարվել արտերկրում, որպես այդպիսին չի պահանջվում:  

Երրորդ երկրի քաղաքացի և առաջին անգամ երկարատև կացությամբ Գերմանիա մուտք գործող անձի ընտանիքի՝ երրորդ երկրների քաղաքացի հանդիսացող անդամների՝ ամուսնու, անչափահաս երեխաների մուտքը.

Այսուհետ հնարավոր է երրորդ երկրի քաղաքացի և բացառությունների շրջանակում առաջին անգամ երկարատև կացության մեկնող անձի ընտանիքի ՝ երրորդ երկրների քաղաքացի հանդիսացող անդամների՝ ամուսնու, անչափահաս երեխաների ՄԻԱՍՆԱԿԱՆ մուտքը Գերմանիա, պայմանով, որ ուղեկցող կողակիցը կամ անչափահաս երեխաները բավարարեն կացության իրավունքի նախապայմանները: Այս բացառությունը կարող է, օրինակ, վերաբերել ԵՄ Կապույտ քարտի համար դիմող անձանց կամ այն ուսանողներին, որոնք ցանկանում են Գերմանիա մուտք գործել իրենց ընտանիքի անդամների հետ: Խնդրում ենք այնուամենայնիվ նկատի ունենալ, որ այս դեպքում Ձեր մուտքը կարող է հետաձգվել մինչև Ձեզ հետ մեկնող ընտանիքի անդամների վիզայի ընթացակարգի ավարտը, քանի որ թույլատրվում է միայն ընտանիքի միասնական մուտքը՝ թռիչքի ամրագրումների ապացույցների ներկայացման պայմանով:  Խնդրում ենք Ձեր գործատուի/համալսարանի հետ նախապես ճշտել հնարավոր ուշացման խնդիրը: Դիմելիս  նախապես հարկավոր է նշել, որ ցանկանում եք մեկնել ընտանիքի անդամների հետ միասին, քանի որ արդեն տրված վիզաները չեն կարող ճամփորդական տվյալների փոփոխության պատճառով նորից տրվել: Խնդրում ենք ուշադրություն դարձնել նաև ընտանիքի վերամիավորման նպատակով ներկայացրած դիմումի մշակման կանոնավոր ժամանակահատվածին, որը նշված է համապատասխան հուշաթերթիկում:

Եթե դիմողը որոշում է, որ իր ընտանիքի անդամները չեն մեկնի իր հետ միասին, այլ՝ ավելի ուշ ժամանակահատվածում, ապա ընտանիքի անդամների դիմումները կարող են ընդունվել միայն այն ժամանակ, երբ առկա լինի օտարերկրացիների հարցերով համապատասխան մարմնի (Ausländerbehörde) կողմից տրված կացության թույլտվությունը: 

Ստորև թվարկվող կատեգորիաներին չհամապատասխանող դիմումները չեն կարող ընդունվել:

  • Այդպիսիք են․
  • աշակերտների փոխանակության ծրագրերի,
  • ոչ որակավորված կապալառուների (օրինակ՝ շինարարական բանվորների),

  • Գերմանիայում արձակուրդային անհատական աշխատանք կատարելու նպատակով արտերկրի ուսանողների

  • աշխատանք փնտրելու նպատակով մեկնողների (§ 20 Abs. 1 und 2 AufenthG), բացառությամբ բժիշկների,

  • միջին մասնագիտական ուսման տեղ փնտրելու նպատակով մեկնողների (§ 17 Ans. 1 AufenthG),

  • ուսման տեղ փնտրելու նպատակով մեկնողների, (եթե ընդունելության քննության օր նշանակված չէ (§ 17 Ans. 2 AufenthG),

դիմումները:

Դիմումները պետք է ներկայացնել լիարժեք փաթեթով՝ դեսպանության կայքում հրապարակված հուշաթերթիկների համաձայն:

Ընտանիքի վերամիավորման համար ներկայացվող A1 լեզվի վկայականը կարող եք ներկայացնել դիմումի մշակման ընթացքում, սակայն դիմումի վերջնական մշակումը կարող է իրականացվել միայն A1 վկայականը ներկայացնելուց հետո: Դիմողը պետք է ժամանակ առ ժամանակ հետաքրքրվի լեզվի դասընթաց իրականացնող հաստատությունից, թե երբ կրկին հնարավոր կլինի քննություն հանձնել: Գյոթե կենտրոնը կրկին կազմակերպում է քննություններ և առաջարկում լեզվի առցանց դասեր:

A1 սերտիֆիկատները որպես կանոն ունեն մեկ տարվա վավերականություն: Եթե համավարակի պատճառով չեք հասցրել դիմել վիզայի համար, կամ տրամադրված վիզան չեք կարողացել օգտագործել, ամենավաղ մոդուլի տրման ամսաթվից 18 ամիսը չգերազանցած A1 սերտիֆիկատները կարող են ընդունվել, եթե գերմաներենի բավարար իմացությունը վիզայի համար դիմելու պահին դեռ պահպանված է:

Շենգենյան վիզա

Շենգենյան վիզայի դիմումներ ընդունվում են միայն Եվրամիության թույլատրած բացառությունների շրջանակում, օրինակ՝ առողջապահական ոլորտի աշխատակիցների համար, անհապաղ բուժման (տե՛ս պահանջվող փաստաթղթերի հուշաթերթիկը), Գերմանիայում գտնվող մոտ հարազատի (ծնողներ, զավակներ) մահվան  կամ կյանքին սպառնացող հիվանդության դեպքերում:

Կովիդ-19-ի հետ կապված առողջապահական կարգավորումները մեծապես սահմանափակում են վիզաների գործընթացը, և գործարար այցելությունների, համաժողովների մասնակցության, սպորտային մրցույթների մասնակցության և ընտանեկան այցելությունների հիմքով շենգենյան վիզայի դիմումներ դեսպանությունը ներկայում չի ընդունում ։ Խնդրում ենք ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ եթե անգամ Դուք ունեք վավերական շենգենյան վիզա, Գերմանիա մուտք գործել կարող եք միայն այն դեպքում, եթե Ձեր այցելության նպատակը ներառված է ԳԴՀ կառավարության հրապարակած՝ երկիր մուտք գործելու թույլատրված բացառություններում, որոնք պարբերաբար թարմացվում են:  

Անհետաձգելի բուժում

Բացառություն է արվում միայն այն դեպքերում, երբ բուժումը հնարավոր է ՄԻԱՅՆ Գերմանիայում կամ առնվազն չի կարող իրականացվել Հայաստանում, կամ բուժումն արդեն սկսվել է Գերմանիայում և այժմ պետք է շարունակվի

ԵՎ

եթե առանց բուժման կյանքին կարող է վտանգ սպառնալ, կամ չբուժվելու պարագայում անդառնալի հետևանքների վտանգ կա:

Երկու դեպքում էլ հարկավոր է ներկայացնել Գերմանիայի ընդունող բուժհաստատության (կլինիկայի) գրավոր հավաստումը: Հայ բժիշկի կամ հայկական հիվանդանոցի հաստատումը բավարար չէ։ Անհրաժեշտ է ունենալ գերմանական հիվանդանոցի կամ գերմանացի բժիշկի գրավոր հաստատումը։

Անհետաձգելի բուժման հիմքերի առկայության դեպքում մեկնել կարող է նաև ուղեկցող անձը: Վիզայի դիմումի փաստաթղթերը պետք է ներկայացնել բուժման նպատակով մեկնելու վերաբերյալ դեսպանության կայքում հրապարակված հուշաթերթիկի համաձայն: Խնդրում ենք դիմումին կցել նաև դեսպանության հետ վարած էլեկտրոնային նամակագրությունը:

Բացառություն կազմող դեպքերում առցանց հերթագրում չի իրականացվում, դիմողին տրամադրվում է արտահերթ ժամ: Ձեր էլեկտրոնային հարցմանը արդեն իսկ կցեք նախատեսվող ճամփորդության հիմքերը: Վիզայի հերթագրման հատուկ ժամ կտրամադրվի  միայն այն ժամանակ, երբ Դուք ունենաք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Վիզա կարող է տրամադրվել միայն Ձեր դիմումի և ներկայացվող փաստաթղթերի ամբողջականության դեպքում, հակառակ պարագայում Դուք ստիպված կլինեք հետաձգել Ձեր ճամփորդությունը:

Դեսպանությունը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ այսպիսի բացառիկ հիմքերով Շվեդիայի, Բելգիայի և Լյուքսեմբուրգի վիզաների համար հնարավոր է դիմել միայն Շվեդիայի, Բելգիայի և Լյուքսեմբուրգի համապատասխան դեսպանությունների տրամադրած համաձայնության դեպքում:

Ընդհանուր ցուցումներ Շենգենյան վիզայի վերաբերյալ

ԳԴՀ կառավարությունը կանոնավորապես քննում է ԵՄ մուտքի սահմանափակումների թուլացման և շենգենյան վիզայով ԵՄ մուտք գործելու համար արվող բացառությունների ընդլայնման հնարավորությունները:

Սահմանափակումները հնարավոր է թուլացնել սակայն յուրաքանչյուր առանձին երկրում կովիդ-19-ի իրավիճակից բխող առողջապահական ցուցումների հիման վրա: Դա նշանակում է, որ եթե որևէ երկրի համար արվում են լրացուցիչ բացառություններ, ուրեմն այդ երկրում կովիդ-19-ի վարակի ցուցանիշները նվազել են՝ ի տարբերություն այլ երկրների:

Վարակի ցուցանիշները Հայաստանում, ցավոք, շարունակում են բարձր մնալ, ինչը թույլ չի տալիս շարունակել սահմանափակումների թուլացումը:

Դեսպանությունը պարտավորված է խստորեն հետևել առողջապահական ցուցումներին: Դա վերաբերում է մասնավորապես հիգիենիկ կանոններին և  դիմումատուների միջև հեռավորության ապահովմանը: Այս պահանջները ազդում են օրական սպասարկվող դիմումատուների քանակի վրա:

Միաժամանակ՝ համաձայն ԵՄ պահանջների, շենգենյան վիզայի տրամադրումը ենթակա է տվյալ երկրում գործող շենգենյան մյուս դեսպանությունների հետ համաձայնեցման, որպեսզի բոլոր շենգենյան դեսպանությունները վիզաներ տրամադրեն միևնույն չափանիշներով և բացառություններով: Այս համաձայնեցումն էլ, տվյալ երկրի իրողություններով պայմանավորված, երկրից երկիր տարբեր է:

Դեսպանությունը մշտապես քննում է իրավիճակը և փոփոխությունների դեպքում կթարմացնի կայքում հրապարակված տեղեկությունները:

Հերթագրում      

Վիզայի դիմում հանձնելու համար դիմումատուն կրկին պետք է սովորական եղանակով պայմանավորվածություն ամրագրի առցանց հերթագրման համակարգում:

Իրանի քաղաքացիներին խնդրում ենք պայմանավորվածություն ամրագրել բացառապես Իրանի քաղաքացիների համար նախատեսված հերթագրման ցուցակով: Այլ ցուցակներով ամրագրումները չեն ընդունվի:

Ընտանիքի վերամիավորման, ուսման և ԳԴՀ «Մասնագետների ներգաղթի մասին» օրենքով մասնագետներին տրվող աշխատանքային վիզաների համար ներկայացված դիմումներն արդեն կարող են մշակվել: Խնդրում ենք էլ. փոստով դեսպանության national@eriw.auswaertiges-amt.de  հասցեին  ուղարկել հուշաթերթիկում պահանջվող վկայականների թարմ տարբերակները՝ նշելով վիզայի մշակման համարը:

Ուշադրություն. դեսպանության նախասրահում իրականացվում է ջերմաչափում: Ցելսիուսի սանդղակով 37,3°-ից բարձր ջերմություն ունենալու դեպքում Ձեզ չեն թույլատրի ներս մտնել:

Դուք պետք է նաև ախտահանեք Ձեր ձեռքերը և դիմակ դնեք:

Խնդրում ենք հաշվի առնել նաև երրորդ երկրներից մուտք գործող անձանց նկատմամբ ԳԴՀ առանձին երկրամասերի սահմանած կարանտինային դրույթները: Մանրամասները՝ այս հղումներում՝ գերմաներեն․

https://www.bundesregierung.de/breg-de/themen/coronavirus/corona-bundeslaender-1745198

https://www.rki.de/DE/Content/InfAZ/N/Neuartiges_Coronavirus/Quarantaene_Einreisen_Deutschland.html

Դեսպանությունը Ձեր ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքին, որ վիզան դեռևս չի նշանակում մուտք գործելու իրավունք: ԵՄ մուտք գործելու վերաբերյալ որոշումը կայացնում են սահմանապահ մարմինները և թռիչքի պատասխանատուները՝  առաջնորդվելով այդ պահին գործող մուտքի կարգավորումներով և առողջապահական հրամաններով։ Դեսպանությունը ազդեցություն չունի այդ հանգամանքների վրա։ Դուք պետք է Ձեզ հետ ունենաք համապատասխան փաստաթղթեր, անհրաժեշտության դեպքում նաև՝ թարգմանված:

Կորոնավիրուսային համավարակի պայմաններում գործում են Գերմանիա մուտք գործելու հատուկ դրույթներ:

Քանի որ Դուք Գերմանիա եք մեկնում ռիսկային տարածքից, գերմանական օրենսդրության համաձայն Դուք պարտավոր եք օդանավից իջնելուց հետ լրացնել համապատասխան քարտ՝ իրավասու առողջապահական մարմնին Գերմանիայում Ձեր գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկացնելու նպատակով: Քարտին կարող եք ծանոթանալ սույն հղումով.

https://www.bundesgesundheitsministerium.de/coronavirus-infos-reisende/merkblatt-aussteigekarte.html

դեպի էջի սկիզբ