Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Շենգենյան վիզայի համար պայմանավորվածության ամրագրման նոր կարգ

Բացված օրացույցի վրա գրիչ

Հերթագրում պայմանավորվածության համար, © colourbox.de

06.04.2023 - Հոդված

Քանի որ վիզայի առցանց հերթագրման համակարգը դիմումատուների մեծ հոսքի պատճառով հաճախ գերծանրաբեռնված էր լինում, դեսպանությունն այսուհետ հերթագրումը կիրականացնի սպասելացուցակով։ Բոլոր գրանցվող դիմումատուները ստանում են գրանցումը հաստատող նամակ։ Դեսպանության՝ սպասարկման սահմանափակ հնարավորությունների պատճառով սպասելաժամանակը կարող է ձգվել մինչև 5 ամիս։ Դեսպանությունը միջոցներ է ձեռնարկում՝ կրճատելու այն իր հնարավորությունների ընդլայնման և գործերի ընդունումը մասնավոր ընկերությանն արտապատվիրակելու միջոցով։ Դեսպանությունը օր և ժամ է նշանակում և հարցազրույցի հրավիրում՝  այդ մասին գրանցված դիմումատուին տեղեկացնելով նախապես՝ մոտ 3 շաբաթ առաջ։ Վիզայի վերաբերյալ բոլոր մյուս ծանուցումներին կարող եք ծանոթանալ այս հղումով

դեպի էջի սկիզբ