Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում
COVID-19-ի հիմքով Գերմանիա մուտք գործելու վերաբերյալ սահմանափակումները հունիսի 11-ից հանվել են

Այցելություն Գերմանիա, © Colourbox
Ս. թ. հունիսի 11-ից՝ միջինեվրոպական ժամանակով ժամը 0.00-ին, առայժմ ոչ վերջնականորեն, հանվել են COVID-19-ի հիմքով Գերմանիա մուտք գործելու վերաբերյալ բոլոր սահմանափակումները: Նշված պահից սկսած՝ Գերմանիա կրկին կարելի է մուտք գործել ճամփորդական բոլոր հիմքերով (նաև զբոսաշրջային կամ այցելության նպատակով): Գերմանիա մուտք գործելու համար պատվաստված կամ ապաքինված լինելու մասին տեղեկանք կամ թեստի պատասխան այլևս չի պահանջվում:
Ճամփորդական ցանկացած հիմքով անհրաժեշտ վիզա ստանալու համար վերստին կարելի է դիմել Գերմանիայի դեսպանություններ: Մեծ պահանջարկի պատճառով վիզաների տրամադրման գործընթացում հնարավոր են ուշացումներ:
https://www.bmi.bund.de/SharedDocs/faqs/DE/themen/bevoelkerungsschutz/coronavirus/coronavirus-faqs.html (unter „Quarantäne“)
https://www.rki.de/DE/Content/InfAZ/N/Neuartiges_Coronavirus/Quarantaene_Einreisen_Deutschland.html