Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Փոփոխություն Ավստրիայի համար վիզայի դիմումների ընդունման կարգում

Շենգենյան վիզա

Շենգենյան վիզա, © colourbox

25.11.2019 - Հոդված

Ուշադրություն․

2020թ. հունվարի 1-ից Գերմանիայի դեսպանությունը Ավստրիայի համար վիզայի դիմումներ չի ընդունի: Ավստրիան դիմումների ընդունումը պատվիրակել է Երևանում գործող VFS – Visa Service Center ընկերությանը: Պայմանավորվածություն ձեռք բերելու համար խնդրում ենք կապ հաստատել այդ ընկերության հետ.

VFS – Visa Service Center
Նալբանդյան 48/1, 0010 Երևան

Աշխատանքային ժամերը՝ 9.00 – 16.00

Հեռ.՝ (+374) (0) 60 74 05 07
Էլ. փոստ՝ info.austria_arm@vfsglobal.com

2020թ. հունվարի 1-ից սկսած Գերմանիայի դեսպանությունն այլևս չի ընդունի այն դիմումները, որոնցում որպես ճամփորդության հիմնական ուղղություն նշված կլինի Ավստրիան:

Եթե արդեն հերթագրվել եք 2020թ. հունվարի 1-ից հետո որևէ օր և Ձեր հիմնական ճամփորդական ուղղությունը Ավստրիան է, ապա վարվեք հետևյալ կերպ.

  • Չեղարկեք Ձեր հերթագրումը՝ օգտվելով հերթագրումը հաստատող էլ. նամակում առկա չեղարկման հղումից և հերթագրվեք VSF ընկերության համակարգում:

 Հավելյալ տեղեկություններ կարող եք քաղել նաև սույն հղումից. www.bmeia.gv.at/moskau

Ավստրիան ճամփորդական հիմնական ուղղություն է, եթե Դուք մեկնում եք միայն Ավստրիա կամ եթե Ավստրիայում եք գտնվելու Ձեր ճամփորդության հիմնական ժամանակահատվածում և Ձեր ճամփորդության գլխավոր նպատակով:  

  • Օրինակ՝  գործնական եռօրյա ճամփորդություն դեպի Ավստրիա՝ հաջորդիվ վեցօրյա տուրիստական այց Մյունխեն: Ենթադրվում է, որ Դուք Մյունխեն չէիք մեկնի, եթե գործնական այցով չմեկնեիք Ավստրիա, հետևաբար Ավստրիան համարվում է ճամփորդության հիմնական ուղղություն:   

Կամ օրինակ՝

  • յոթօրյա տուրիստական ճամփորդություն Ավստրիա՝ հաջորդիվ հնգօրյա տուրիստական կացություն Շտուտգարտում: Այստեղ էլ Ավստրիան հիմնական ուղղություն է, քանի որ ճամփորդության նպատակը նույնն է, և որոշիչ է դառնում ճամփորդության տևողությունը:


դեպի էջի սկիզբ