Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Տեղեկություն շենգենյան վիզայի ընթացակարգի վերաբերյալ

Visa

Visa, © Colourbox.de

04.04.2018 - Հոդված

Երևանում Գերմանիայի դեսպանության իրավասության ոլորտում Շենգենյան վիզայի դիմումների ընդունման հնարավորությունները բարձրացնելու և հերթերը նվազեցնելու նպատակով 2018թ. ապրիլի 3-ին դիմումների ընդունումը նախատեսվում էր պատվիրակել ծառայություն մատուցող արտաքին ընկերության, ինչի արդյունքում դիմումների ընդունման հնարավորությունը կբարձրանար օրական մինչև 200 դիմումի: Ցավոք, տարբեր պատճառներով, որոնք չեն գտնվում դեսպանության պատասխանատվության ներքո, այդ գործընթացը տեղի չունեցավ, և դեսպանությունն այժմ ստիպված է դիմումների ընդունումը կարգավորել իր հնարավորությունների սահմաններում: Ներկայում ավտոմատ կերպով դիմումների հանձնման ժամեր տրամադրվում են հաջորդող հինգ շաբաթների կտրվածքով: Միաժամանակ ամեն օր բացվում են չեղարկված պայմանավորվածությունների շնորհիվ ազատված կամ այդ պահին հասանելի պայմանավորվածություն ամրագրելու հնարավորություններ:

Էլ. փոստով պայմանավորվածություններ ամրագրել հնարավոր չէ:

Դեսպանությունը գիտակցում է, որ այս կարգավորումներով հնարավոր չէ ժամանակին և լիովին գոհացուցիչ կերպով օգնել բոլոր դիմումատուներին: Այդուամենայնիվ՝ դեսպանությունը հնարավորություն չունի իր ուժերով սեղմ ժամկետներում ապահովել անհրաժեշտ ծավալի աշխատանքը: Հայցում ենք Ձեր ներողամտությունը:

Որպես կանոն էլեկտրոնային նամակներին դեսպանությունը պատասխանում է չորս աշխատանքային օրվա ընթացքում: Դեսպանությունը խնդրում է նույն էլեկտրոնային նամակը մի քանի անգամ չուղարկել տարբեր էլեկտրոնային հասցեների, քանի որ սա կարող է դանդաղեցնել պատասխանելու գործընթացը:

դեպի էջի սկիզբ