Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն (ԳԱՓԾ/DAAD)

Logo des Deutschen Akademischen Austauschdienstes

Logo des Deutschen Akademischen Austauschdienstes, © DAAD

Հոդված


Եթե հետաքրքրվում եք Գերմանիայում ուսման կամ գիտահետազոտական աշխատանք կատարելու հնարավորություններով, ապա այցելեք Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAADhttps://www.daad.de/ կայք, որտեղ կգտնեք ոչ միայն կարևոր տեղեկություններ Գերմանիայում ուսման հնարավորությունների վերաբերյալ, այլ նաև կծանոթանաք „Study in Germany-Land of Ideas“ և „Research in Germany-Land of Ideas“ տեղեկատվական փաթեթներին։


Հայաստանյան բուհերում DAAD-ն ներկայացված է երկու գերմանացի դասախոսով: DAAD-ն միակ կրթաթոշակային կազմակերպությունն է Հայաստանում, որը խրախուսում է բոլոր բնագավառների ուսանողներին և գիտնականներին: 

DAAD-ն անվճար առցանց տեղեկություններ է տրամադրում Գերմանիայում ուսանելուն և գիտական հետազոտություն իրականացնելուն առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ:

Թբիլիսիում գտնվող Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության  (DAAD) տարածաշրջանային մասնաճյուղը համակարգում է նաև կազմակերպության բոլոր ծրագրերը Հայաստանում:

Գերմանիայում ուսանելու և գիտահետազոտական աշխատանք իրականացնելու վերաբերյալ տեղեկություններ կարող եք քաղել մասնաճյուղի կայքից. www.daad-georgia.org/hy/

Այստեղ կգտնեք DAAD-ի՝ Հայաստանի հետ բուհական փոխանակման բոլոր ծրագրերը: Կարող եք նաև հարցում անել էլ. նամակով՝ info@daad-georgia.org կամ հեռաձայնել +995 32 2 920 926 համարով (երկուշաբթի և հինգշաբթի՝ ժամը 14.00-18.00 և չորեքշաբթի՝ ժամը 10.00-13.00):


դեպի էջի սկիզբ