Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Գերմանական հաստատությունները Հայաստանում

Գերմանական քաղաքական հիմնադրամները Հայաստանում

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի՝ հարավկովկասյան երկրների համար իրավասու տարածաշրջանային գրասենյակը գտնվում է Թբիլիսիում:

Ղեկավար՝ Մարսել Ռյոթիգ

Հիմնադրամը գրասենյակ ունի նաև Հայաստանում, որն իրականացնում է Հայաստանին վերաբերող ծրագրերը՝ Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի հովանու ներքո: Գրասենյակի ղեկավար՝ Նաիրա Գևորգյան

Հասցե՝ Երևան 0002, Մոսկովյան փող. 31, 76/1
Հեռ․՝ +37410 536913
Էլ․ փոստ՝ armenia@fes.de 

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի կայքը

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի նախագծերը Հայաստանում իրականացվում են Թբիլիսիում գտնվող տարածաշրջանային գրասենյակի ու նրա երևանյան մասնաճյուղի կողմից։  

«Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար՝  Շտեֆան Մալերիուս

Երևանյան գրասենյակի ղեկավար՝ Լիանա Մարուքյան

Հասցե՝ Վ․ Սարգսյան փ․10, 3-րդ հարկ, գրասենյակ 92 (Պիացցա Գրանդե բիզնես կենտրոն), Երևան 0010

Հեռ.՝ +374-12545115

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի կայքը

Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակը գտնվում է Թբիլիսիում: Գրասենյակի ղեկավար՝ դր․ Սոնյա Կատարինա Շիֆերս
2017թ․-ից Հայաստանում գործում է նաև Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հարավկովկասյան տարածաշրջանային ներկայացուցչության հայաստանյան գրասենյակը․
Հայաստանյան ծրագրերի համակարգող՝ Էվիյա Հովհաննիսյան

Հասցե՝ Նալբանդյան փ․ 50, բն․ 6, 0010 Երևան

Հեռ․՝ (+374 10) 583234

Էլ. փոստ՝ info@am.boell.org

Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հարավկովկասյան տարածաշրջանային գրասենյակի կայքէջ՝ անգլերեն

Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակը գտնվում է Թբիլիսիում և իրավասու է նաև Հայաստանում իրականացվող ծրագրերի համար։

Ղեկավար՝ Պետեր-Անդրեաս Բոխման

Հայաստանում իրականացվող ծրագրերի համակարգող՝ Արմեն Գրիգորյան

Էլ․ փոստ՝   armen.grigoryan@freiheit.org

Այլ տեղեկություններ հիմնադրամի մասին կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ www.freiheit.org/south-caucasus

Համագործակցություն զարգացման քաղաքականության ոլորտում

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը՝ ԳՄՀԸ-ն (Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH), օժանդակում է զարգացող, անցումային և կայացած արդյունաբերություն ունեցող երկրների ժողովրդին և հասարակությանը սեփական ապագան ստեղծելու և կյանքի պայմանները բարելավելու գործում:

ԳՄՀԸ-ն հիմնադրվել է  2011 թ. հունվարի 1-ին: Այն մեկ հարկի տակ է միավորել Գերմանիայի զարգացման ծառայություններ ընկերության  (Deutscher Entwicklungsdienst (DED) GmbH), Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (Deutsche Gesellschaft für Technische Zusammenarbeit (GTZ) GmbH) և Կարողությունների զարգացման գերմանական միջազգային կազմակերպության (Inwent) բազմամյա փորձը: ԳՄՀԸ-ն ԳԴՀ դաշնային գործակալություն է: Այն սատարում է Գերմանիայի կառավարությանը՝ կայուն զարգացմանն ուղղված միջազգային գործակցության շրջանակում սահմանած նպատակներին հասնելու հարցում: Այն նաև ընդգրկված է համաշխարհային կրթական գործունեության մեջ:

Հայաստանում ԳՄՀԸ-ի գրասենյակ.

Հասցե՝ Երևան 0010, Հանրապետության փ․ 59

Հեռ.՝ (+374-10) 510060

Գրասենյակի ղեկավար՝

Մադլեն Ռաուշենբերգեր

Էլ. փոստ՝ giz-armenia@giz.de

Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ հղումով (անգլերեն).

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) Հայաստանում

Վերականգնման վարկերի բանկը (KfW) Հայաստանի և Գերմանիայի միջև զարգացմանն ուղղված քաղաքականության շուրջ համագործակցության ոլորտը սպասարկող ֆինանսական հաստատությունն է:

Վերականգնման վարկերի բանկի՝ Թբիլիսիում գտնվող գրասենյակն իրավասու է նաև Հայաստանի համար, սակայն KfW բանկը Երևանում նույնպես իր գրասենյակն ու ներկայացուցիչներն ունի։

Վերականգնման վարկերի բանկի երևանյան գրասենյակի հասցեն՝

Երևան  0010, Հանրապետության փ․ 59

Հեռ.՝ +374 10 510069

էլ․ փոստ՝ kfw.eriwan@kfw.de

Վերականգնման վարկերի բանկի ներկայացուցիչը Հայաստանում՝

Զառա Չատինյան

Կովկասում տարածաշրջանային գրասենյակի ղեկավար՝

Բիրգիթ Հոլդերիդ-Կրես

Հասցե՝ Վրաստան, Թբիլիսի 0103, Ելենե Ախվլեդիանի Ագմարթի 4

Հեռ.՝ (+995 32) 2550314
Ֆաքս՝ (+995 32) 550319
Էլ. փոստ՝ kfw.tbilisi@kfw.de

Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջազգային ծրագրերը․ Հայաստան


Միջազգային միգրացիայի և զարգացման կենտրոնը (CIM) Գերմանիայի կողմից վարվող զարգացման քաղաքականության ոլորտում կադրեր միջնորդող հաստատություն է:

CIM-ը մասնագետների և ղեկավար-կազմակերպիչների է միջնորդում Ասիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, ինչպես նաև արևելյան և հարավային Եվրոպայում աշխատելու համար:

Հյուրընկալ երկրի գործընկերներն իրազեկ և ինքնուրույն գործատուներ են հանրային ծառայության, մասնավոր տնտեսության, քաղաքացիական հասարակության ոլորտներից: Այս գործընկերների համար գերմանական աշխատաշուկայում մասնագետներ են փնտրվում և Եվրամիության երկրներից, և նաև գործընկեր երկրներից փորձագետներ, ովքեր Գերմանիայում կրթություն են ստացել և ցանկանում են վերադառնալ հայրենիք:

Հայաստանում CIM-մասնագետների միջնորդ և սպասարկող կազմակերպությունը Գերմանական Միջազգային համագործակցության ընկերությունն է (GIZ):

Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ կայքում (անգլերեն).

CIM-Homepage

Արդեն շուրջ 20 տարուց ի վեր Խնայդրամարկղային բանկերի հիմնադրամը (Savings Banks Foundation for international Cooperation (SBFIC)) զարգացող և անցումային երկրներում ներկայացնում և հասանելի է դարձնում գերմանական խնայդրամարկղային բանկերի փորձը: Հիմնադրամն աջակցում է այն ֆինանսական հաստատություններին, որոնք տեղական, տարածաշրջանային կամ ազգային մակարդակում խրախուսում են տնտեսական և սոցիալական շարունակական զարգացումը՝ առաջարկելով առկա պահանջարկին համապատասխանող բանկային ծառայություններ:

Հայաստանում ծրագրերի թիմի ղեկավար՝
Էրիկ Բյոթխեր
Էլ. փոստ՝ Eric.Boettcher@Sparkassenstiftung.de

Հայաստանյան գրասենյակի հասցե՝

Երևան 0010, Հանրապետության փ․ 59

Մանրամասն տեղեկություններ կարող եք քաղել հետևյալ հղումով.

Հիմնադրամի ծրագրերը Հայաստանում


Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ) Հայաստանում ներկայացված է առանձին գրասենյակով: Հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգողն է Նելլի Թումասյանը:

Հասցե՝ Զաքյան փ․ 5/1

Հեռ.՝ (+374 10) 56 52 35

Էլ. փոստ՝ irzarmenien@gmail.com

Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը Հայաստանում (անգլ.)

«Ավագ փորձագետների ծառայությունը» (SES) գերմանական միջազգային տնտեսական համագործակցության հիմնադրամ է և հանրանպաստ ՍՊԸ:

SES-ը կյանքի է կոչվել 1983թ. Գերմանիայի Առևտրաարդյունաբերական պալատի հովանու ներքո` Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ:

«Ավագ փորձագետների ծառայության» հայաստանյան ներկայացուցիչ՝

Ռուզաննա Մնացականյան

Գերմանական տնտեսական միավորում Հայաստանում

Երևան 0019, Սարմենի փ․ 82

Հեռ․՝ +374 77 660351

Էլ․ փոստ՝ ruzanna.mnatsakanyan@dwv.am

Մանրամասն տեղեկություններ ստորև նշված հղումով (անգլ., ռուս.).

Ավագ փորձագետների ծառայություն (SES)

Ավելի քան 60 տարի «Գերմանական Կարիտաս միությունն» իր «Կարիտաս ինտերնացիոնալ» կառույցով Գերմանիայի Եպիսկոպոսաց համաժողովի անունից աշխարհով մեկ աջակցում է կարիքի մեջ գնտվող և աղետներից տուժած մարդկանց: Բացի այդ` «Կարիտասը ինտերնացիոնալը» խրախուսում է բնակչության հատկապես ոչ արտոնյալ խմբերի` երեխաների և դեռահասների, տարեցների, հիվանդների և հաշմանդամների սոցիալական զարգացումը:

«Արդյունավետ օգնություն` ինքնօգնությանը». սա է ընտրված ռազմավարությունը: Պատերազմների և բնական աղետների պարագայում սա նշանակում է ոչ միայն անհրաժեշտ ընթացիկ օգնության կազմակերպում, այլև տուժածների ակտիվ ներգրավվում հետևանքների վերացման և վերականգնման գործին: Սոցիալական նախագծերում սա նշանակում է աջակցություն երեխաներին, տարեց և հիվանդ մարդկանց, ինչպես նաև հաշմանդամներին` հասնելու այնպիսի վիճակի, որ իրենք կարողանան հետագայում իրենց ուժերով հոգալ իրենց ապագայի մասին:

Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության գլխամասային գրասենյակը գտնվում է Գյումրիում.

Հասցե՝ Հ. Սարգսյան 8, նրբանցք 3, 3118 Գյումրի, Հայաստան
Հեռ` (+374312) 5 72 01
Ֆաքս` (+374312) 5 78 49
Էլ. փոստ` caritas@cararm.am

Գործադիր տնօրեն՝
Գագիկ Տարասյան

Հայկական Կարիտասի գործունեության մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ կազմակերպության կայքից.

Հայկական Կարիտաս

«Կարիտաս ինտերնացիոնալ»-ի գործունեությանը կարող եք ծանոթանալ հետևյալ կայքում (գերմաներեն).

Caritas International

Հայաստանում Գերմանական տնտեսական միավորումը (ԳՏՄ) հայ-գերմանական առևտրային հարաբերությունների շրջանակում ներկայացնում է հայկական և գերմանական ձեռնարկությունների շահերն այստեղ։  

Հավելյալ տեղեկություններ ԳՏՄ-ի կայքում՝  https://dwv.am/hy/

դեպի էջի սկիզբ