Բարի գալուստ ԳԴՀ արտգործնախարարության կայքէջերում

Ընթացիկ տեղեկություններ վիզաների վերաբերյալ

Schrift auf Coronavirus-Test

Կորոնավիրուսի թեստի նմուշի վրա պիտակը, © colourbox.de

Հոդված

18.09.2020թ. դրությամբ

Կորոնավիրուսային համավարակի պատճառով  Գերմանիայի դեսպանության վիզայի բաժինը 2020թ. մարտի 19-ից չէր գործում: Չէին սպասարկվում շենգենյան և ազգային վիզաների դիմումները: Արդեն ամրագրված պայմանավորվածությունները, որոնք համընկնում էին վիզայի բաժնի պարապուրդի ժամակահատվածին, չեղարկվել են առանց վերամրագրման հնարավորության: Հետայսու հարկավոր է նոր պայմանավորվածություն ամրագրել (հերթագրվել):

26.06.2020թ. դեսպանությունն իր կայքում ծանուցել է, որ 2020թ. հունիսի 29-ից կրկին հնարավոր է հերթագրվել, և որ վիզայի բաժինը կրկին ընդունելու է վիզայի որոշ կատեգորիաների համար ներկայացվող դիմումներ: Դրանք հիմնականում ազգային վիզաներն են, քանի որ ընդլայնվել է Եվրամիություն մուտք գործելու սահմանափակումներից այս կատեգորիաներում արվող բացառությունների ցանկը:

Գերմանիայի իրավասու մարմինները կանոնավորապես քննում են և ընդլայնում են բացառությունների ցանկը, ուստի առաջիկա փոփոխություններին ծանոթանալու համար խնդրում ենք պարբերաբար ստուգել դեսպանության կայքը: 

Այժմ արդեն հնարավոր է դիմել ազգային (ՈՉ ՇԵՆԳԵՆՅԱՆ) վիզայի համար՝ հետևյալ ճամփորդական նպատակներով.  

  • ընտանիքի վերամիավորում Եվրամիության անդամ պետությունների, նաև Իսլանդիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Լիխթենշթայնի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիների, ինչպես նաև երրորդ երկրների այն քաղաքացիների հետ, որոնք ունեն ԵՄ կացության իրավունք:

  • ընտանիքի վերամիավորում ամուսնություն կնքելու նպատակով

  • ուսում. երրորդ երկրների այն քաղաքացիները, որոնք մեկնում են ուսման նպատակով, որովհետև ուսումը լիարժեքորեն հնարավոր չէ իրականացնել արտերկրից: Ուսման նվազագույն տևողությունը պետք է կազմի մեկ կիսամյակ:

  • աշակերտներ՝ ըստ § 16f Abs. 2 AufenthG-ի. միայն ինտերնատ հաճախելու դեպքում՝ նվազագույնը վեց ամսով: Անհրաժեշտ է ներկայացնել վկայական՝ ինտերնատ հաճախելուն նախորդող լեզվի դասընթաց անցած լինելու վերաբերյալ, ինչպես նաև ինտերնատի թույլտվությունը:

  • եթե դիմումատուն աշխատանքային պայմանագիր ունի կարևոր ոլորտում մասնագիտական աշխատանքի անցնելու համար (օրինակ՝ առողջապահություն կամ տրանսպորտային ոլորտ)

  • միջին մասնագիտական ուսում (Ausbildung)՝ համաձայն ԳԴՀ «Կացության մասին» օրենքի §16a-ի, եթե առկա է կրթական հաստատության հաստատումն առ այն, որ, չնայած ներկայիս կորոնավիրուսային իրավիճակին, սովորողի ֆիզիկական մասնակցությունն անհրաժեշտ է (ներկայություն և ոչ միայն առցանց):

  • միջին մասնագիտական ուսում խնամքի ոլորտում՝ համաձայն ԳԴՀ «Կացության մասին» օրենքի §16b-ի, եթե առկա է կրթական հաստատության հաստատումն առ այն, որ, չնայած ներկայիս կորոնավիրուսային իրավիճակին, սովորողի ֆիզիկական մասնակցությունն անհրաժեշտ է (ներկայություն և ոչ միայն առցանց):

  • որպես մասնագետ աշխատանքի անցնելու նպատակով՝ հետևյալ կատեգորիաներից.

    • «Մասնագետների ներգաղթի մասին» ԳԴՀ օրենքի հիման վրա կնքված աշխատանքային պայմանագիր ունեցող մասնագետներ (§§ 18 Abs. 3, 18a, 18b AufenthG (ԳԴՀ «Կացության մասին օրենք»),
    • գիտնականներ / հետազոտողներ (§ 18d AufenthG), որոնք պետք է հավաստեն այցի գիտական անհրաժեշտությունը կամ ներկայացնեն տեղեկանք գործատուից, եթե հետազոտությունը իրականացվելու է ձեռնարկությունում: Անհրաժեշտ է ներկայացնել պարտադիր ներկայությունը հաստատող ապացույց:
    • երկարատև գործուղումներ՝ առնվազն երեք ամիս տևողությամբ (ըստ § 19 Abs. 1 i.V.m. § 10 BeschV) (ԳԴՀ Զբաղվածության մասին հրաման) և ՀՏՏ ոլորտի միայն ղեկավարող անձանց և մասնագետների համար (§§ 19 Abs. 2, 19b AufenthG))
    • ղեկավար անձինք  (§ 19c Abs. 1 i.V.m. § 3 BeschV);
    • ՏՏ մասնագետներ (§19c Abs. 2 AufenthG iVm §6 BeschV);
    • հատուկ հանրային շահով պայմանավորված աշխատանք (§ 19c Abs. 3 AufenthG)
    • ղեկավար ծառայողներ, ղեկավար անձինք և մասնագետներ (ըստ § 3 BeschV (ԳԴՀ Զբաղվածության մասին հրաման)
    • պրոֆեսիոնալ մարզիկներ (ըստ ԳԴՀ Զբաղվածության մասին հրամանի §22-ի 4-րդ կետի չափանիշների (BeschV) կամ ԳԴՀ աշխատանքի դաշնային գործակալության համաձայնությամբ՝ ըստ ԳԴՀ Զբաղվածության մասին հրամանի §26-ի 1-ին պարբերության:

Համապատասխան վիզա ստանալ և երկիր մուտք գործել կարող են միայն այն դիմումատուները, որոնք ակնհայտորեն բավարարում են ԳԴՀ «Կացության մասին» օրենքի՝ AufenthG §§ 16a, 16d, 18a, 18b, 18d կամ § 19-ի (ICT քարտ՝ բացի թրեյնիներից) կամ նույն օրենքի § 19c Abs.1՝ համադրությամբ ԳԴՀ Զբաղվածության մասին հրամանի՝ BeschV §3-ի կամ §6-ի, նախապայմանները: Որոշումը կայացվում է բացառապես Գերմանիայում նախատեսված գործունեության, այլ ոչ դիմումատուի որակավորման հիման վրա:

Անհրաժեշտ է ներկայացնել պարտադիր ներկայությունը հաստատող ապացույց, օրինակ՝ աշխատանքային պայմանագիր: Գործատուի կամ պատվիրատուի տեղեկանքը պետք է հավաստի, որ Ձեր աշխատանքը տնտեսական առումով անհրաժեշտ է, չի կարող հետաձգվել կամ կատարվել արտերկրից: 

Արվեստագետները, լրագրողները, մեդիաոլորտի և ֆիլմարտադրության ոլորտի մասնագետները ազգային վիզայի համար կարող են դիմել ըստ ԳԴՀ Զբաղվածության կարգի  (Beschäftigungsverordnung (BeschV) §§ 18 Nr. 1,  25 Nr. 1 oder Nr. 2):

Բեռնափոխադրումներում և այլ փոխադրումներում ներգրավված անձնակազմ

BeschV §24a Abs. 1-ով և Abs. 2-ով սահմանված դեպքերը (մասնագիտությամբ վարորդներ) ընդգրկված են բացառության այս դասակարգման մեջ: Թույլատրվում են նաև տրանսպորտի ոլորտում միջին մասնագիտական ուսման նպատակով կացությունները՝ համաձայն § 16a AufenthG–ի:

Բժիշկներ

Այն բժիշկները, որոնք արդեն ունեն մասնագիտական գործունեություն ծավալելու թույլտվություն կամ ապրոբացիա, կարող են դիմել աշխատատեղ փնտրելու նպատակով Գերմանիա մեկնելու վիզայի համար: Եթե, սակայն, դուք առայժմ միայն դիմել եք մասնագիտական գործունեության թույլտվություն կամ ապրոբացիա ստանալու համար, սակայն դեռ չեք ստացել, աշխատատեղ փնտրելու նպատակով վիզայի համար դիմել չեք կարող:

Դոկտորանտներ

Այս դեպքում խոսքը կամ լիարժեք ուսումնաժամանակով ծրագրին  մասնակցող ուսումնառուի մասին է, կամ աշխատանքային պայմանագրի հիման վրա հետազոտություն իրականացնող գիտնականի: Աշխատանքային պայմանագրով որպես հետազոտող մեկնելու դեպքում գերմանական հյուրընկալող համալսարանը կամ պրոֆեսորը պետք է գրավոր կերպով հավաստեն, որ տվյալ գործունեությունը անհրաժեշտ է տնտեսական տեսանկյունից, և որ աշխատանքը չի կարող հետաձգվել կամ իրականացվել արտերկրում:

Կրոնական ոլորտի գործիչներ

Բարձրաստիճան հոգևորականները, այսինքն այն անձինք, որոնք մեկնում են կրոնական գործունեություն իրականացնելու կամ կրոնական միջոցառում անցկացնելու (օրինակ՝ պատարագներ մատուցելու), րաբբիներ, իմամներ, քահանաներ, հոգևոր հովիվներ և այլն, կարող են  90 և ավելի օր տևող կացությամբ Գերմանիա մեկնել արտասահմանյան մասնագետների համար արվող բացառությունների կատեգորիայով, եթե բավարարում են ԳԴՀ Զբաղվածության մասին հրամանի 14-րդ հոդվածի 1-ին պարբերության 2-րդ կետը կամ հոկտեմբերի 1-ից՝ 14-րդ հոդվածի 1-ին պարբերության ա ենթակետի նախապայմանները («կրոնական ոլորտի գործիչներ»)։ Այցի անհրաժեշտությունը արժանահավատ կերպով պետք է  հավաստի Գերմանիայում գործող այն համայնքը, որը հրավիրում կամ ծառայության է ընդունում հոգևորականին: «Կրոնական ոլորտի գործիչներ» կատեգորիային չպատկանող անձանց մուտքը կարճաժամկետ ուխտագնացության և աղոթքների նպատակով առայժմ չի թույլատրվում (շենգենյան վիզա):  

Երրորդ երկրի քաղաքացի և առաջին անգամ երկարատև կացությամբ Գերմանիա մուտք գործող անձի ընտանիքի՝ երրորդ երկրների քաղաքացի հանդիսացող անդամների՝ ամուսնու, անչափահաս երեխաների մուտքը.

Այսուհետ հնարավոր է երրորդ երկրի քաղաքացի և բացառությունների շրջանակում առաջին անգամ երկարատև կացության մեկնող անձի ընտանիքի՝ երրորդ երկրների քաղաքացի հանդիսացող անդամների՝ ամուսնու, անչափահաս երեխաների ՄԻԱՍՆԱԿԱՆ մուտքը Գերմանիա, պայմանով, որ ուղեկցող կողակիցը կամ անչափահաս երեխաները բավարարեն կացության իրավունքի նախապայմանները:

Այս բացառությունը կարող է, օրինակ, վերաբերել ԵՄ Կապույտ քարտի համար դիմող անձանց կամ այն ուսանողներին, որոնք ցանկանում են Գերմանիա մուտք գործել իրենց ընտանիքի անդամների հետ: Խնդրում ենք այնուամենայնիվ նկատի ունենալ, որ այս դեպքում Ձեր մուտքը կարող է հետաձգվել մինչև Ձեզ հետ մեկնող ընտանիքի անդամների վիզայի ընթացակարգի ավարտը, քանի որ թույլատրվում է միայն ընտանիքի միասնական մուտքը՝ թռիչքի ամրագրումների ապացույցների ներկայացման պայմանով:  Խնդրում ենք Ձեր գործատուի/համալսարանի հետ նախապես ճշտել հնարավոր ուշացման խնդիրը: Դիմելիս  նախապես հարկավոր է նշել, որ ցանկանում եք մեկնել ընտանիքի անդամների հետ միասին, քանի որ արդեն տրված վիզաները չեն կարող ճամփորդական տվյալների փոփոխության պատճառով նորից տրվել: Խնդրում ենք ուշադրություն դարձնել նաև ընտանիքի վերամիավորման նպատակով ներկայացրած դիմումի մշակման կանոնավոր ժամանակահատվածին, որը նշված է համապատասխան հուշաթերթիկում:

Եթե դիմողը որոշում է, որ իր ընտանիքի անդամները չեն մեկնի իր հետ միասին, այլ՝ ավելի ուշ ժամանակահատվածում, ապա ընտանիքի անդամների դիմումները կարող են ընդունվել միայն այն ժամանակ, երբ առկա լինի օտարերկրացիների հարցերով համապատասխան մարմնի (Ausländerbehörde) կողմից տրված կացության թույլտվությունը: 

Ստորև թվարկվող կատեգորիաներին չհամապատասխանող դիմումները չեն կարող ընդունվել:

Այդպիսիք են․

  • կամավորական ծառայության,
  • au-pair –ծրագրի,
  • խնամքի ոլորտում մեկամյա կամավոր սոցիալական աշխատանքի,
  • առանձին լեզվական դասընթացների (առանց ուսման հետագա հեռանկարի)՝ ըստ AufenthG §16f -ի,
  • բուհ ընդունվելու՝ ըստ AufenthG §17 Abs. 2-ի,
  • լեզվի դասընթացների, որոնց հաջորդում է ուսումնառություն նախաբուհական քոլեջներում (Studienkolleg)՝ առանց նախատեսված ֆակուլտետում սովորելու թույլտվության՝ ըստ AufenthG §16b-ի՝ առանց Abs. 5, Nr. 2-ի,
  • պետական դպրոց հաճախելու՝ ըստ § 16f Abs. 2 AufenthG, ինչպես նաև աշակերտական փոխանակության

դիմումները:

Դիմումները պետք է ներկայացնել լիարժեք փաթեթով՝ դեսպանության կայքում հրապարակված հուշաթերթիկների համաձայն:

Ընտանիքի վերամիավորման համար ներկայացվող A1 լեզվի վկայականը կարող եք ներկայացնել դիմումի մշակման ընթացքում, սակայն դիմումի վերջնական մշակումը կարող է իրականացվել միայն A1 վկայականը ներկայացնելուց հետո: Դիմողը պետք է ժամանակ առ ժամանակ հետաքրքրվի լեզվի դասընթաց իրականացնող հաստատությունից, թե երբ կրկին հնարավոր կլինի քննություն հանձնել: Գյոթե կենտրոնը կրկին կազմակերպում է քննություններ և առաջարկում լեզվի առցանց դասեր:

A1 սերտիֆիկատները որպես կանոն ունեն մեկ տարվա վավերականություն: Եթե համավարակի պատճառով չեք հասցրել դիմել վիզայի համար, կամ տրամադրված վիզան չեք կարողացել օգտագործել, ամենավաղ մոդուլի տրման ամսաթվից 18 ամիսը չգերազանցած A1 սերտիֆիկատները կարող են ընդունվել, եթե գերմաներենի բավարար իմացությունը վիզայի համար դիմելու պահին դեռ պահպանված է:

Շենգենյան վիզա

Շենգենյան վիզայի դիմումներ ընդունվում են միայն Եվրամիության թույլատրած բացառությունների շրջանակում, օրինակ՝ առողջապահական ոլորտի աշխատակիցների համար, անհապաղ բուժման (տե՛ս պահանջվող փաստաթղթերի հուշաթերթիկը), Գերմանիայում գտնվող մոտ հարազատի (ծնողներ, զավակներ) մահվան  կամ կյանքին սպառնացող հիվանդության դեպքերում:

Կովիդ-19-ի հետ կապված առողջապահական կարգավորումները մեծապես սահմանափակում են վիզաների գործընթացը, և գործարար այցելությունների, համաժողովների մասնակցության, սպորտային մրցույթների մասնակցության և ընտանեկան այցելությունների հիմքով շենգենյան վիզայի դիմումներ դեսպանությունը ներկայում չի ընդունում ։ Խնդրում ենք ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ եթե անգամ Դուք ունեք վավերական շենգենյան վիզա, Գերմանիա մուտք գործել կարող եք միայն այն դեպքում, եթե Ձեր այցելության նպատակը ներառված է ԳԴՀ կառավարության հրապարակած՝ երկիր մուտք գործելու թույլատրված բացառություններում, որոնք պարբերաբար թարմացվում են:  

Անհետաձգելի բուժում

Բացառություն է արվում միայն այն դեպքերում, երբ բուժումը հնարավոր է ՄԻԱՅՆ Գերմանիայում կամ առնվազն չի կարող իրականացվել Հայաստանում, կամ բուժումն արդեն սկսվել է Գերմանիայում և այժմ պետք է շարունակվի

ԵՎ

եթե առանց բուժման կյանքին կարող է վտանգ սպառնալ, կամ չբուժվելու պարագայում անդառնալի հետևանքների վտանգ կա:

Երկու դեպքում էլ հարկավոր է ներկայացնել Գերմանիայի ընդունող բուժհաստատության (կլինիկայի) գրավոր հավաստումը: Հայ բժիշկի կամ հայկական հիվանդանոցի հաստատումը բավարար չէ։ Անհրաժեշտ է ունենալ գերմանական հիվանդանոցի կամ գերմանացի բժիշկի գրավոր հաստատումը։

Անհետաձգելի բուժման հիմքերի առկայության դեպքում մեկնել կարող է նաև ուղեկցող անձը: Վիզայի դիմումի փաստաթղթերը պետք է ներկայացնել բուժման նպատակով մեկնելու վերաբերյալ դեսպանության կայքում հրապարակված հուշաթերթիկի համաձայն: Խնդրում ենք դիմումին կցել նաև դեսպանության հետ վարած էլեկտրոնային նամակագրությունը:

Բացառություն կազմող դեպքերում առցանց հերթագրում չի իրականացվում, դիմողին տրամադրվում է արտահերթ ժամ: Ձեր էլեկտրոնային հարցմանը արդեն իսկ կցեք նախատեսվող ճամփորդության հիմքերը: Վիզայի հերթագրման հատուկ ժամ կտրամադրվի  միայն այն ժամանակ, երբ Դուք ունենաք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Վիզա կարող է տրամադրվել միայն Ձեր դիմումի և ներկայացվող փաստաթղթերի ամբողջականության դեպքում, հակառակ պարագայում Դուք ստիպված կլինեք հետաձգել Ձեր ճամփորդությունը:

Դեսպանությունը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ այսպիսի բացառիկ հիմքերով Շվեդիայի, Բելգիայի և Լյուքսեմբուրգի վիզաների համար հնարավոր է դիմել միայն Շվեդիայի, Բելգիայի և Լյուքսեմբուրգի համապատասխան դեսպանությունների տրամադրած համաձայնության դեպքում:

Ընդհանուր ցուցումներ Շենգենյան վիզայի վերաբերյալ

ԳԴՀ կառավարությունը կանոնավորապես քննում է ԵՄ մուտքի սահմանափակումների թուլացման և շենգենյան վիզայով ԵՄ մուտք գործելու համար արվող բացառությունների ընդլայնման հնարավորությունները:

Սահմանափակումները հնարավոր է թուլացնել սակայն յուրաքանչյուր առանձին երկրում կովիդ-19-ի իրավիճակից բխող առողջապահական ցուցումների հիման վրա: Դա նշանակում է, որ եթե որևէ երկրի համար արվում են լրացուցիչ բացառություններ, ուրեմն այդ երկրում կովիդ-19-ի վարակի ցուցանիշները նվազել են՝ ի տարբերություն այլ երկրների:

Վարակի ցուցանիշները Հայաստանում, ցավոք, շարունակում են բարձր մնալ, ինչը թույլ չի տալիս շարունակել սահմանափակումների թուլացումը:

Դեսպանությունը պարտավորված է խստորեն հետևել առողջապահական ցուցումներին: Դա վերաբերում է մասնավորապես հիգիենիկ կանոններին և  դիմումատուների միջև հեռավորության ապահովմանը: Այս պահանջները ազդում են օրական սպասարկվող դիմումատուների քանակի վրա:

Միաժամանակ՝ համաձայն ԵՄ պահանջների, շենգենյան վիզայի տրամադրումը ենթակա է տվյալ երկրում գործող շենգենյան մյուս դեսպանությունների հետ համաձայնեցման, որպեսզի բոլոր շենգենյան դեսպանությունները վիզաներ տրամադրեն միևնույն չափանիշներով և բացառություններով: Այս համաձայնեցումն էլ, տվյալ երկրի իրողություններով պայմանավորված, երկրից երկիր տարբեր է:

Դեսպանությունը մշտապես քննում է իրավիճակը և փոփոխությունների դեպքում կթարմացնի կայքում հրապարակված տեղեկությունները:

Հերթագրում      

Վիզայի դիմում հանձնելու համար դիմումատուն կրկին պետք է սովորական եղանակով պայմանավորվածություն ամրագրի առցանց հերթագրման համակարգում:

Իրանի քաղաքացիներին խնդրում ենք պայմանավորվածություն ամրագրել բացառապես Իրանի քաղաքացիների համար նախատեսված հերթագրման ցուցակով: Այլ ցուցակներով ամրագրումները չեն ընդունվի:

Ընտանիքի վերամիավորման, ուսման և ԳԴՀ «Մասնագետների ներգաղթի մասին» օրենքով մասնագետներին տրվող աշխատանքային վիզաների համար ներկայացված դիմումներն արդեն կարող են մշակվել: Խնդրում ենք էլ. փոստով դեսպանության national@eriw.auswaertiges-amt.de  հասցեին  ուղարկել հուշաթերթիկում պահանջվող վկայականների թարմ տարբերակները՝ նշելով վիզայի մշակման համարը:

Ուշադրություն. դեսպանության նախասրահում իրականացվում է ջերմաչափում: Ցելսիուսի սանդղակով 37,3°-ից բարձր ջերմություն ունենալու դեպքում Ձեզ չեն թույլատրի ներս մտնել:

Դուք պետք է նաև ախտահանեք Ձեր ձեռքերը և դիմակ դնեք:

Խնդրում ենք հաշվի առնել նաև երրորդ երկրներից մուտք գործող անձանց նկատմամբ ԳԴՀ առանձին երկրամասերի սահմանած կարանտինային դրույթները: Մանրամասները՝ այս հղումներում՝ գերմաներեն․

https://www.bundesregierung.de/breg-de/themen/coronavirus/corona-bundeslaender-1745198

https://www.rki.de/DE/Content/InfAZ/N/Neuartiges_Coronavirus/Quarantaene_Einreisen_Deutschland.html

Դեսպանությունը Ձեր ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքին, որ վիզան դեռևս չի նշանակում մուտք գործելու իրավունք: ԵՄ մուտք գործելու վերաբերյալ որոշումը կայացնում են սահմանապահ մարմինները և թռիչքի պատասխանատուները՝  առաջնորդվելով այդ պահին գործող մուտքի կարգավորումներով և առողջապահական հրամաններով։ Դեսպանությունը ազդեցություն չունի այդ հանգամանքների վրա։ Դուք պետք է Ձեզ հետ ունենաք համապատասխան փաստաթղթեր, անհրաժեշտության դեպքում նաև՝ թարգմանված:

դեպի էջի սկիզբ